Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիրեալի փափաքը դէպի իր սիրողը։ 1Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շու…

Սիրեալի փափաքը դէպի իր սիրողը։

1Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շուշանն եմ։

2Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։

3Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ * նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։

4Ինձ տարաւ * խնջոյքի տունը, եւ նորա դրօշն ինձ վերայ սէր է։

5Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. Որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։

6* Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։

7* Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. Մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։

8Իմ սիրականի ձայնն է. Ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։

9Իմ սիրականը * նման է այծեամի կամ եղնիկի ձագին. Ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։

10Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. * Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։

11Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։

12Ծաղիկները երեւում են տափի վերայ. * երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։

13Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. * վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։

14Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. Ցոյց տուր ինձ քո երեսը, * ձայնդ ինձ լսել տուր. Որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։

15Բռնեցէք մեզ համար * աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. Որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։

16* Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. Նա արածեցնում է շուշանների մէջ։

17* Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. Ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր * այծեամին, կամ եղնիկի ձագին, որ * պատառոտուած սարերի վերայ են։

*2.3 Յայտ. իբ. 1, 2։

*2.4 Եբր.՝ գինիի

*2.6 Գլ. ը. 3։

*2.7 Գլ. գ. 5։ ը. 4։

*2.9 Հմր. 17։

*2.10 Հմր. 13։

*2.12 Կամ՝ յօտելու

*2.13 Հմր. 10։

*2.14 Գլ. ը. 13։

*2.15 Սաղ. ձ. 13։ Եզեկ. ժգ. 4։ Ղուկ. ժգ. 32։

*2.16 Գլ. զ. 3։ է. 10։

*2.17 Գլ. դ. 6։

*2.17 Հմր. 9։ Գլ. ը. 14։

*2.17 Կամ՝ Բեթերի