Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալների ժողովքը թլփատութեան և օրէնքով արդարանալու խնդիրների վերայ…
Առաքեալների ժողովքը թլփատութեան և օրէնքով արդարանալու խնդիրների վերայ։ Պօղոսը և Բառնաբասը միմիանցից բաժանվում են։ Շիղան։
1Եւ * Հրէաստանից ոմանք իջել էին եղբայրներին սովորեցնում էին որ * Եթէ չ’թլփատուիք Մովսէսի սովորութեանը պէս, չէք կարող փրկուիլ։ 2Եւ * Պօղոսը եւ Բառնաբասը նորանց հետ բաւական հակառակութիւն եւ վէճ անելուց յետոյ, վճռեցին որ Պօղոսը եւ Բառնաբասը եւ նորանցից մի քանիսն այն խնդրի համար վեր գնան Երուսաղէմ առաքեալների եւ երէցների մօտ։ 3* Նորանք էլ եկեղեցուցը ճանապարհ գցուեցան, եւ Փիւնիկէի եւ Սամարիայի միջովն անցնելով պատմում էին * հեթանոսների դառնալը, եւ մեծ ուրախութիւն էին անում բոլոր եղբայրներին։ 4Եւ երբոր հասան Երուսաղէմ, եկեղեցուցը եւ առաքեալներիցը եւ երէցներիցն ընդունուեցան, եւ * պատմեցին ինչ բաներ որ Աստուած իրանց հետ արաւ։ 5Փարիսեցիների աղանդից մի քանի հաւատացեալներ վերկացան եւ ասում էին, թէ * Պէտք է թլփատել դորանց եւ պատուիրել որ Մովսէսի օրէնքը պահեն։
6Եւ առաքեալները եւ երէցները ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար։ 7Եւ շատ քննութիւն լինելուց յետոյ Պետրոսը վերկացաւ եւ նորանց ասեց. * Մարդիկ եղբարք, դուք գիտէք, որ առաջին օրերից ձեր միջումն Աստուած ընտրեց որ իմ բերանովը հեթանոսներն աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։ 8Եւ * սրտագէտ Աստուածը վկայութիւն տուաւ նորանց, * Սուրբ Հոգին տալով նորանց ինչպէս եւ մեզ։ 9Եւ * ոչինչ խտրութիւն չ’արաւ նորանց եւ մեր մէջ, հաւատքով * սրբելով նորանց սրտերը։ 10Եւ հիմա ի՞նչու էք Աստուծուն փորձում, * որ մի լուծ դնէք աշակերտների վզի վերայ, որ ոչ մեր հայրերը ոչ մենք կարողացանք տանել։ 11* Այլ հաւատում ենք որ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքովը կ’ապրենք ինչպէս նորանք էլ։
12Եւ բոլոր բազմութիւնը լռեց, եւ լսում էին Բառնաբասին եւ Պօղոսին որ պատմում էին թէ * Աստուած որչափ նշաններ եւ հրաշքներ արաւ նորանց ձեռովը հեթանոսների մէջ։ 13Եւ երբոր նորանք լռեցին, * Յակոբոսը պատասխանեց եւ ասեց. Մարդիկ եղբարք, ինձ լսեցէք։ 14* Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց այց արաւ, որ հեթանոսներիցը ժողովուրդ առնէ իր անունի համար։ 15Եւ սորա հետ միաբանվում են մարգարէների խօսքերը. Ինչպէս էլ գրուած է. 16* Սորանից յետոյ կ’դառնամ՝ եւ Դաւթի վայր ընկած բնակարանը կ’շինեմ, եւ նորա քանդուածները նոր կ’շինեմ՝ եւ կ’կանգնեցնեմ նորան. 17Որ մարդկանց մնացածները Տիրոջը խնդրեն. Եւ այն բոլոր հեթանոսները՝ որոնց վերայ իմ անունը կոչուած է, ասում է Տէրը. Նա որ այս բոլորն անում է։ 18Յաւիտենից հետէ յայտնի է Տիրոջը իր բոլոր գործերը։ 19Նորա համար * ես էլ յարմար եմ համարում, նեղութիւն չ’տալ նորանց՝ որ հեթանոսներիցն * են դառնում դէպի Աստուած։ 20Բայց որ թուղթ գրուի նորանց, որ ետ քաշուին * կուռքերի պղծութիւններից եւ * պոռնկութիւնից. Եւ խեղդուածից եւ * արիւնից։ 21Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից հետէ ամեն քաղաքներում իրան քարոզիչներն ունի եւ * ժողովարանների մէջ ամեն շաբաթ օր կարդացվում է։
22Այն ժամանակ հաճոյ երեւեցաւ առաքեալներին եւ երէցներին բոլոր եկեղեցու հետ, որ իրանցից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ, * Բարսաբայ կոչուած Յուդային, եւ Շիղային՝ որ գլխաւոր մարդիկ էին եղբայրների մէջ. 23Եւ նորանց ձեռովը գրեցին այս բանը.
Առաքեալներս եւ երէցներս եւ եղբայրներս, Անտիոքի եւ Սիւրիայի եւ Կիլիկիայի մէջ լինող եղբայրներիդ՝ որ հեթանոսներիցն էք, ողջոյն։ 24Որովհետեւ լսեցինք, որ * ոմանք մեր միջից դուրս գալով խռովեցրին ձեզ խօսքերով եւ ձեր անձերը խախտեցին, ասելով որ թլփատուիք եւ օրէնքը պահէք. Որոնց մենք չ’հրամայեցինք. 25Մեզ միաբան ժողովուածներիս հաճոյ երեւեցաւ, որ ընտրուած մարդիկ ուղարկենք ձեզ մօտ մեր սիրելիների՝ Բառնաբասի եւ Պօղոսի հետ. 26Մարդիկ, * որ իրանց անձերը մատնած են մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։ 27Արդ Յուդային եւ Շիղային ուղարկեցինք. Որ իրանք էլ խօսքով միեւնոյն բանը պատմեն։ 28Որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ։ 29* Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ * արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. Որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. Ողջ կացէք։
30Եւ սորանք արձակուեցան՝ եկան Անտիոք, եւ ժողովուրդը հաւաքեցին՝ եւ թուղթը տուին։ 31Եւ կարդալով ուրախացան այն մխիթարութեան վերայ։ 32Եւ Յուդան եւ Շիղան, որովհետեւ նորանք էլ մարգարէներ էին, * շատ խօսքերով մխիթարեցին եւ հաստատեցին եղբայրներին։ 33Եւ մի ժամանակ կենալուց յետոյ, * եղբայրներիցը խաղաղութիւնով արձակուեցան դէպի առքեալները. 34Եւ Շիղային հաճոյ երեւեցաւ այնտեղ մնալը։ 35Բայց * Պօղոսը եւ Բառնաբասը Անտիոքի մէջ մնում էին, եւ Տիրոջ խօսքը շատ ուրիշ բաների հետ սովորեցնում էին եւ աւետարանում։
36Բայց մի քանի օրերից յետոյ Պօղոսն ասեց Բառնաբասին. Դառնանք եւ այցելութիւն անենք մեր եղբայրներին * ամեն քաղաքներում, որոնց մէջ Տիրոջ խօսքը քարոզեցինք, տեսնենք թէ ինչպէս են։ 37Եւ Բառնաբասը կամենում էր * Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ վեր առնել։ 38Բայց Պօղոսն արժան էր համարում, որ * Պամփիւլիայի մէջ իրանցից ջոկուածին, եւ նորանց հետ գործի մէջ չ’եկածին իրանց հետ չ’առնեն։ 39Եւ այսպէս գժտութիւն եղաւ, մինչեւ որ ջոկուեցան իրարից. Բառնաբասը Մարկոսին առաւ եւ նաւով գնաց Կիպրոս։ 40Եւ Պօղոսը Շիղային ընտրեց ճանապարհ ելաւ, * եղբայրներիցն Աստուծոյ շնորհքին յանձնուած։ 41Եւ ման էր գալիս Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը, եւ * եկեղեցիները հաստատում էր։
*15.1 Գաղ. բ. 12։
*15.1 Ծն. ժէ. 10։ Ղև. ժբ. 3։ Յովհ. է. 22։ Հմր. 5։ Գաղ. ե. 2։ Փիլ. գ. 2։ Կող. բ. 8, 11, 16։
*15.2 Գաղ. բ. 1։
*15.3 Հռովմ. ժե. 24։ ա Կոր. ժզ. 6, 11։
*15.3 Գլ. ժդ. 26։
*15.4 Հմր. 12։ Գլ. ժդ. 26։ իա. 19։
*15.5 Հմր. 1։
*15.7 Գլ. ժ. 20։ ժա. 12։
*15.8 ա Մն. իը. 9։ Գլ. ա. 24։
*15.8 Գլ. ժ. 44։
*15.9 Հռովմ. ժ. 12։
*15.9 Գլ. ժ. 15, 28, 43։ ա Կոր. ա. 2։ ա Պետ. ա. 22։
*15.10 Մատ. իգ. 4։ Գաղ. ե. 1։
*15.11 Հռովմ. գ. 24։ Եփես. բ. 8։ Տիտ. բ. 11։ գ. 4, 5։
*15.12 Գլ. ժդ. 26։
*15.13 Գլ. ժբ. 17։
*15.14 Հմր. 7։
*15.16 Ամովս թ. 11, 12։
*15.19 Հմր. 28։
*15.19 ա Թես. ա. 9։
*15.20 Ծն. լե. 2։ Ել. ի. 3, 23։ Եզեկ. ի. 30։ ա Կոր. ը. 1։ ժ. 20, 28։ Յայտ. բ. 14, 20։
*15.20 ա Կոր. զ. 9, 18։ Գաղ. ե. 19։ Եփես. ե. 3։ Կող. գ. 5։ ա Թես. դ. 3։ ա Պետ. գ. 3։
*15.20 Ծն. թ. 4։ Ղև. գ. 17։ բ Օր. ժբ. 16, 23։
*15.21 Գլ. ժգ. 15, 27։
*15.22 Գլ. ա. 23։
*15.24 Հմր. 1։ Գաղ. բ. 4։ ե. 12։ Տիտ. ա. 10, 11։
*15.26 Գլ. ժգ. 50։ ժդ. 18։ ա Կոր. ժե. 30։ բ Կոր. ժա. 23, 26։
*15.29 Հմր. 20։ Գլ. իա. 25։ Յայտ. բ. 14, 20։
*15.29 Ղև. ժէ. 14։
*15.32 Գլ. ժդ. 21։ ժը. 23։
*15.33 ա Կոր. ժզ. 11։ Եբր. ժա. 31։
*15.35 Գլ. ժգ. 1։
*15.36 Գլ. ժգ. 4, 13, 14, 51։ ժդ. 1, 6, 23, 24։
*15.37 Գլ. ժբ. 12, 25։ ժգ. 5։ Կող. դ. 10։ բ Տիմ. դ. 11։ Փիլիմ. 24։
*15.38 Գլ. ժգ. 13։
*15.40 Գլ. ժդ. 25։
*15.41 Գլ. ժզ. 5։