Հին Կտակարան
Նոր Կտակարան
Զոհի տեղը։ Արիւն եւ մեռած կամ գիշատուած բան ուտելն արգիլուիլը։ 1Եւ…
Զոհի տեղը։ Արիւն եւ մեռած կամ գիշատուած բան ուտելն արգիլուիլը։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով. 3Իսրայէլի տանիցն ով որ * արջառ կամ ոչխար եւ կամ այծ բանակի մէջ մորթէ, կամ բանակիցը դուրս մորթէ, 4Եւ * չþբերէ Եհովայի խորանի առաջը Եհովային զոհ մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, դա արիւն պիտի համարուի այն մարդի համար. Նա արիւն է թափել, եւ այն մարդն * իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։ 5Որպէս զի Իսրայէլի որդիքը այն զոհերը որ * դաշտի մէջ մորթում են, Եհովային բերեն ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ, եւ զոհեն իբրեւ խաղաղութեան զոհեր Եհովային։ 6Եւ քահանան * սրսկէ արիւնը ժողովքի խորանի դրանը Եհովայի սեղանի վերայ, եւ * ճարպն այրէ անոյշ հոտի համար Եհովայի առաջին։ 7Եւ իրանց զոհերն՝ այլ եւս չþզոհեն * * դեւերին, որոնց * ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։ 8Եւ նորանց ասես. Եթէ իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ * ողջակէզ կամ զոհ մատուցանելու լինի, 9Եւ նորան չþբերէ Եհովային մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։
10Եւ * եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչ եւ իցէ արիւն ուտելու լինի, * իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը. 11Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ * ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ * արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։ 12Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չþուտէ. Եւ ձեր մէջ պանդխտացող օտարականն էլ արիւն չþուտէ։ 13Եւ Իսրայէլի որդիներից՝ կամ նորանց մէջ պանդխտացող օտարականից մէկը՝ եթէ * ուտուելու անասունի կամ թռչունի որս որսալու լինի, * նորա արիւնը թափէ, եւ * հողով ծածկէ նորան։ 14Որովհետեւ * ամեն մարմնի հոգին իր արիւնն է իր հոգիովը. Եւ Իսրայէլի որդիներին ասեցի. Բնաւ մի մարմնի արիւն պիտի չþուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է. Ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ։
15Եւ * ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից՝ * իր հանդերձները պիտի լուանայ, եւ * ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է։ 16Բայց եթէ չþլուանայ, եւ իր մարմինը չþլուանայ, այն ժամանակ * իր անօրէնութիւնը պիտի կրէ։
*17.3 Տես բ Օր. ժբ. 5, 6, 13-15, 21։
*17.4 բ Օր. ժբ. 45, 6, 13։
*17.4 Ծն. ժէ. 14։
*17.5 Ծն. իա. 33։ իբ. 2։ լա. 54։ բ Օր. ժբ. 2։ գ Թագ. ժդ. 23։ դ Թագ. ժզ. 4։ ժէ. 10։ բ Մն. իը. 4։ Եզ. ի. 28։ իբ. 9։
*17.6 Գլ. գ. 2։
*17.6 Ել. իթ. 18։ Գլ. գ. 5, 11, 16։ դ. 31։ Թու. ժը. 17։
*17.7 բ Օր. լբ. 17։ բ Մն. ժա. 15։ Սաղ. ժզ. 37։ ա Կոր. ժ. 20։ Յայտ. թ. 20։
*17.7 այծերին
*17.7 Ել. լդ. 15։ Գլ. ի. 5։ բ Օր. լա. 16։ Եզեկ. իգ. 8։
*17.8 Գլ. ա. 2, 3։
*17.10 Ծն. թ. 4։ Գլ. զ. 17։ է. 26, 27։ ժթ. 26։ բ Օր. ժբ. 16, 23։ ժե. 23։ ա Թագ. ժդ. 33։ Եզ. խդ. 7։
*17.10 Գլ. ի. 3, 5, 6։ իզ. 17։ Ել. խդ. 11։ Եզ. ժդ. 8։ ժե. 7։
*17.11 Տես Մատ. իզ. 28։ Մար. ժդ. 24։ Հռով. գ. 25։ ե. 9։ Եփ. ա. 7։ Կող. ա. 14, 20։ Եբր. ժդ. 12։ ա Պետ. ա. 2։ ա Յօհ. ա. 7։ Յայտ. ա. 5։
*17.11 Եբր. թ. 22։
*17.13 Գլ. է. 26։
*17.13 բ Օր. ժբ. 16, 24։ ժե. 23։
*17.13 Եզ. իդ. 7։
*17.14 Ծն. թ. 4։ բ Օր. ժբ. 23։
*17.15 Ել. իբ. 31։ Գլ. իբ. 8։ բ Օր. ժդ. 21։ Եզ. դ. 14։ խդ. 31։
*17.15 Գլ. ժա. 25։
*17.15 Գլ. ժե. 5։
*17.16 Գլ. ե. 1։ է. 18։ ժթ. 8։ Թու. ժթ. 20։