Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անձնական ուխտ և փրկանք քահանայի գնահատութիւնովը։ Ինչ կարող է փրկուիլ …

Անձնական ուխտ և փրկանք քահանայի գնահատութիւնովը։ Ինչ կարող է փրկուիլ և ինչ ոչ։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր նորանց. * Երբոր մէկն ուխտ անելու լինի, անձինքը քո արժեցրածի պէս Եհովայինը պիտի լինեն։ 3Եւ քո գնահատելը այսպէս լինի. Եթէ արու է՝ քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկան՝ գնահատութիւնդ * սրբարանի սիկղի համեմատ՝ յիսուն սիկղ արծաթ լինի։ 4Եւ եթէ էգ է՝ գնահատութիւնդ երեսուն սիկղ լինի։ 5Եւ եթէ հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան է, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ քսան սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։ 6Եւ եթէ մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան լինի, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ հինգ սիկղ արծաթ, եւ էգի համար գնահատութիւնդ երեք սիկղ արծաթ լինի։ 7Եւ եթէ վաթսուն տարեկանից վեր լինի, արուի համար գնահատութիւնդ տասնեւհինգ սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։ 8Եւ եթէ քո գնահատութեանը նորա կարողութիւնը չþհասնէ, նորան քահանայի առաջին կանգնեցնեն, եւ քահանան նորան գնահատէ. Քահանան ուխտ անողի ձեռնահասութեան համեմատ նորան գնահատէ։

9Եւ եթէ անասուններից է Եհովայի համար նորան մատուցանելու զոհը, ինչ որ նորանից Եհովային տայ, սուրբ պիտի լինի։ 10Պիտի չþփոխէ այն, եւ լաւը վատի հետ՝ կամ վատը լաւի հետ չþփոխէ. Եւ եթէ անասունը անասունի հետ երբէք փոխելու լինի, այն ժամանակ այն ընծայուածը եւ նորա փոխանակը սուրբ պիտի լինին։ 11Եւ եթէ մի որ եւ է անմաքուր անասուն է, որ նորանից Եհովային զոհ չեն մատուցանիլ, այն ժամանակ քահանայի առաջին կանգնեցնէ այն անասունը. 12Եւ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ նորան. Քահանան ինչ որ գնահատէ, այնպէս լինի։ 13Իսկ եթէ նորան փրկելու լինի, այն ժամանակ քո գնահատութեան վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ։

14Եւ երբոր մի մարդ իր տունը Եհովային սուրբ լինելու համար ընծայէ, այն ժամանակ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ. Քահանան ինչ որ գնահատէ նորան, այնպէս կենայ։ 15Եւ եթէ ընծայողը իր տունը փրկելու լինի, քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ յետոյ նորանը լինի։

16Եւ եթէ մի մարդ իր կալուածքի արտիցը ընծայելու լինի Եհովային, այն ժամանակ գնահատութիւնդ նորա սերմի համեմատ լինի. Մէկ քոռ գարու սերմի համար՝ յիսուն սիկղ արծաթ լինի։ 17Եթէ իր արտը Յոբելեան տարուցը ընծայէ, քո գնահատութեան պէս կենայ։ 18Եւ եթէ իր արտը Յոբելեանից յետոյ ընծայէ, քահանան նորա հետ փողը մինչեւ Յոբելեան տարին մնացած տարիների համեմատ * հաշիւ անէ, եւ քո գնահատութիւնիցը վայր իջեցնէ. 19Իսկ եթէ արտը ընծայողը փրկելու լինի նորան, այն ժամանակ քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ այն արտը հաստատուի նորա վերայ։ 20Եւ եթէ արտը չþփրկէ, կամ արտը մէկ ուրիշի ծախած լինի, այլ եւս պիտի չþփրկուի այն։ 21Այլ արտը՝ * Յոբելեան տարումը ազատուելիս, * նուիրուած արտի պէս սուրբ պիտի լինի Եհովային. * նորա կալուածքը քահանայինը պիտի լինի։

22Եւ եթէ մէկը Եհովային ընծայէ իր ծախու առած արտը, որ * իր կալուածքի արտիցը չէ, 23Այն ժամանակ քահանան նորա հետ քո գնահատութեան հաշիւն անէ մինչեւ յոբելեան տարին, եւ այն օրը քո գնահատածը տայ. Նա սուրբ է Եհովայի համար։ 24* Յոբելեան տարին՝ արտը ծախողին՝ այսինքն որի որ պատկանում է գետնի կալուածքը, նորան պիտի դառնայ։ 25Եւ քո բոլոր գնահատութիւնը սրբարանի սիկղի համեմատ պիտի լինի. * սիկղը քսան կերատ լինի։

26Միայն թէ * անասունների առաջինեկը՝ առաջի ծնածը լինելու համար Եհովայինը լինելով, ոչ մէկը պիտի չþընծայէ այն. Թէ արջառ թէ ոչխար, Եհովայինն է։ 27Եւ եթէ անմաքուր անասուններիցն է, քո գնահատութեան համեմատ փրկէ նորան, եւ նորա վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ. Եւ եթէ չի փրկուիլ, քո գնահատութեամբը, թող ծախուի։

28* Բայց որ եւ իցէ նուէր՝ որ մէկը Եհովային է նուիրել բոլոր ունեցածիցը՝ մարդիկներիցը եւ անասուններիցը եւ իր կալուածքի արտիցը, չþծախուի եւ * չþփրկուի. Ամեն նուէր ամենասուրբ է Եհովային։ 29Մարդիկներից նուիրուած որ եւ իցէ մի նուէր պիտի չþփրկուի, անպատճառ պիտի մեռցնուի։

30Եւ * երկրի բոլոր տասանորդը՝ երկրի հունտերիցը եւ ծառերի պտուղիցը՝ Եհովայինն է. Նա սուրբ է Եհովայի համար։ 31Եւ եթէ մի արդ իր տասանորդներիցը փրկելու լինի, նորա վերայ մի հինգերորդ մաս պիտի աւելացնէ։ 32Եւ արջառների եւ ոչխարների ամեն տասանորդը՝ * գաւազանի տակից ամեն անցնողի տասներորդը՝ սուրբ պիտի լինի Եհովային։ 33Լաւի եւ վատի մէջտեղը տարբերութիւն պիտի չþանէ, եւ չþփոխէ այն. Եւ եթէ փոխելու լինի, այն ժամանակ նա էլ նորա փոխանակն էլ սուրբ պիտի լինի, պիտի չþփրկուի։

34* Սորանք են Եհովայի՝ Իսրայէլի որդիների համար Սինա սարումը Մովսէսի պատուիրած պատուիրանքները։

*27.2 Թու. զ. 2։ Տես Դատ. ժա. 30, 31, 39։ ա Թագ. ա. 11։

*27.3 Ել. լ. 13։

*27.18 Գլ. իե. 15, 16։

*27.12 Գլ. իե. 10, 28, 31։

*27.21 Հմր. 28։

*27.21 Թու. ժը. 14։ Եզ. խգ. 29։

*27.22 Գլ. իե. 10, 25։

*27.24 Գլ. իե. 28։

*27.25 Ել. լ. 13։ Թու. գ. 47։ ժը. 16։ Եզ. խե. 12։

*27.26 Ել. ժգ. 2, 12։ իբ. 30։ Թու. ժը. 17։ բ Օր. ժէ. 19։

*27.28 Յես. զ. 17-19։

*27.28 Թու. իա. 2, 3։

*27.30 Ծն. իը. 22։ Թու. ժը. 21, 24։ բ Մն. լա. 5, 6, 12։ Նէեմ. ժգ. 12։ Մաղ. գ. 8, 10։

*27.32 Տես Եր. լգ. 13։ Եզ. ի. 37։ Միք. է. 14։

*27.34 Գլ. իզ. 46։