Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժողովրդի հրապարակաւ ապաշխարելը։ 1Եւ * այս ամսի քսանեւչոր…
Ժողովրդի հրապարակաւ ապաշխարելը։
1Եւ * այս ամսի քսանեւչորսերորդ օրը ժողովուեցան Իսրայէլի որդիքը * ծոմով, * քուրձերով եւ իրանց վերայ հող. 2Եւ * ջոկուեցան Իսրայէլի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից, եւ կանգնած խոստովանում էին իրանց մեղքերը եւ իրանց հայրերի անօրէնութիւնները. 3Եւ կանգնել էին իրանց տեղը, եւ կարդացին * իրանց Եհովայ Աստուծոյ օրէնքի գրքիցը օրուայ քառորդը, եւ մի քառորդը խոստովանվում եւ երկրպագութիւն էին անում իրանց տէր Աստուծուն։
4Եւ բարձր տեղի վերայ կանգնել էին Յեսուն, Բանին, Կադմիէլը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին Ղեւտացիները, եւ մեծ ձայնով աղաղակում էին դէպի իրանց Տէր Աստուածը։ 5Եւ Յեսուն, Կադմիէլը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան՝ Ղեւտացիները ասեցին. Վեր կացէք օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից։
* Օրհնեալ լինի քո փառաւորեալ անունը, որ ամեն օրհնութիւնից եւ փառաբանութիւնից բարձրեալ է։ 6* Դու՝ միայն դու ես Եհովայ. * դու ստեղծեցիր երկինքը, * երկինքների երկինքը եւ երկրի բոլոր * զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ * դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։ 7Դու ես Եհովայ Աստուածը, որ ընտրեցիր * Աբրամին եւ նորան հանեցիր Քաղդէացիների Ուրիցը եւ նորա անունը * Աբրահամ դրիր։ 8Եւ նորա սիրտը * հաւատարիմ գտար քո առաջին, եւ նորա հետ տալու համար * ուխտ արիր, որ տաս նորա սերունդին Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Յեբուսացիների եւ Գերգեսացիների երկիրը. Եւ * քո խօսքը հաստատեցիր. Որովհետեւ դու արդար ես։
9Եւ * տեսար մեր հայրերի նեղութիւնը Եգիպտոսումը, եւ * նորանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մօտ։ 10Եւ նշաններ ու հրաշքներ արիր * Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր ծառաների եւ նորա երկրի բոլոր ժողովրդի վերայ. Որովհետեւ գիտացիր որ * ամբարտաւան եղան նորանց դէմ, եւ քեզ համար * անուն հանեցիր՝ ինչպէս որ այսօր կայ։ 11Եւ * ծովը ճղեցիր նորանց առաջին, եւ նորանք անց կացան ծովի միջովը զօրութիւնով, եւ նորանց հալածողներին * խորերը խորտակեցիր՝ ինչպէս քարը՝ մեծ ջրերի մէջ։ 12Եւ ամպի սիւնովը * առաջնորդեցիր նորանց, եւ կրակի սիւնով գիշերը՝ որ լուսաւորէիր նորանց գնալու ճանապարհը։
13Եւ վայր իջար * Սինա սարի վերայ եւ խօսեցիր նորանց հետ երկնքիցը, եւ նորանց տուիր * ուղիղ իրաւունքներ եւ ճշմարիտ օրէնքներ, բարի կանոններ եւ պատուիրանքներ։ 14Եւ * քո սուրբ շաբաթը հասկացրիր նորանց, եւ նորանց կանոններ եւ օրէնք պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ձեռովը։ 15Եւ * երկնքիցը հաց տուիր նորանց՝ նորանք սովածանալիս, եւ նորանց համար * ջուր հանեցիր ապառաժիցը՝ նորանք ծարաւելիս. Եւ նորանց ասեցիր որ * մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որը նորանց տալու համար ձեռքդ բարձրացրել էիր։
16Բայց նորանք եւ * մեր հայրերը ամբարտաւանացան եւ * խստացրին իրանց պարանոցը եւ չþլսեցին քո պատուիրանքները։ 17Եւ չþուզեցին լսել եւ չþյիշեցին * քո հրաշքները, որ արել էիր նորանց մէջ, եւ խստացրին իրանց պարանոցը. Եւ իրանց ապստամբութեամբը * գլուխ նշանակեցին որ ետ դառնան իրանց ծառայութեան մէջ. Բայց դու ներող, * ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած էիր եւ նորանց չþձգեցիր. 18Մանաւանդ * երբոր իրանց համար ձուլածոյ որթ շինեցին եւ ասեցին. Սա է քո աստուածը, որ քեզ Եգիպտոսից հանել է. Եւ մեծ անարգանք գործեցին։ 19Եւ դու քո * մեծ ողորմութեամբը նորանց չþձգեցիր անապատումը. Ամպի սիւնը չþհեռացաւ նորանց վերայից ցերեկը նորանց առաջնորդելով ճանապարհին, եւ կրակի սիւնը՝ գիշերը որ նորանց լոյս տայ եւ լուսաւորէ այն ճանապարհը որ գնում էին։ 20Եւ քո * բարի հոգին տուիր նորանց իմաստուն անելու համար. Եւ քո * մանանան չþարգիլեցիր նորանց բերանիցը, եւ ջուր տուիր նորանց՝ նորանք ծարաւելիս։ 21Եւ * քառասուն տարի նորանց կերակրեցիր անապատումը. Նորանք պակասութիւն չþունեցան, * նորանց հանդերձները չþմաշուեցան, եւ նորանց ոտքերը չþուռեցան 22Եւ նորանց տուիր * թագաւորութիւններ եւ ազգեր, եւ նորանց բաժիններ տուիր սահմաններով, եւ նորանք ժառանգեցին * Սեհոնի երկիրը եւ * Եսեբոն թագաւորի երկիրը, եւ Բասանի * Ովգ թագաւորի երկիրը։ 23Եւ * նորանց որդկանցը շատացրիր երկնքի աստղերի չափ եւ նորանց բերիր այս երկիրը, որի համար ասել էիր նորանց հայրերին որ գան եւ ժառանգեն։ 24* Եւ նորանց որդիքը եկան եւ ժառանգեցին այս երկիրը, եւ դու նուաճեցրիր նորանց առաջին այս երկրի բնակիչներին՝ Քանանացիներին, եւ նորանց ձեռքը մատնեցիր նորանց, եւ նորանց թագաւորներին եւ երկրի ազգերին, որ իրանց հաճութեան պէս անէին նորանց։ 25Եւ նորանք ամուր քաղաքներ եւ * պարարտ երկիր յաղթեցին, եւ ժառանգեցին * ամեն բարիքով լիքը տներ, փորուած ջրհորներ, այգիներ, ձիթենիներ, եւ պտղաբեր ծառեր առատօրէն. Եւ նորանք կերան, կշտացան եւ * պարարտացան, եւ զուարճացան քո մեծամեծ բարիքներովը։
26Սակայն նորանք * անհնազանդութիւն արին եւ ապստամբուեցան քեզ դէմ, եւ քո օրէնքն իրանց * ետեւը գցեցին, եւ * սպանեցին քո մարգարէներին որ նորանց դէմ վկայում էին, որ դէպի քեզ դառնան. Եւ մեծամեծ անարգանքներ արին։ 27* Եւ դու նորանց մատնեցիր իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք նեղացրին նորանց. Եւ իրանց նեղութեան ժամանակին դէպի քեզ աղաղակեցին, եւ դու լսեցիր երկնքից, եւ դու քո շատ ողորմութեան համեմատ նորանց ազատիչներ տուիր, եւ նորանք ազատեցին նորանց իրանց թշնամիների ձեռքիցը։ 28Բայց երբոր նորանք հանգստութիւն ունեցան, * դարձեալ չարութիւն արին քո առաջին, եւ դու նորանց թողեցիր իրանց թշնամիների ձեռքին, եւ նորանք տիրեցին նորանց վերայ. Եւ դարձեալ դէպի քեզ աղաղակեցին, եւ դու երկնքից լսեցիր եւ նորանց ազատեցիր շատ անգամ քո ողորմութեան համեմատ։ 29Եւ դու նորանց վկայեցիր, որ նորանց դարձնես դէպի քո օրէնքը, բայց նորանք ամբարտաւանացան եւ չþլսեցին քո պատուէրներին եւ քո իրաւունքների դէմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նորանցով կþապրէ. Եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին, եւ չþլսեցին։ 30Եւ դու շատ տարիներ երկայնամիտ եղար նորանց վերայ, եւ * վկայեցիր նորանց դէմ քո հոգովը մարգարէների ձեռովը, բայց նորանք ականջ չþդրին. Եւ * դու մատնեցիր նորանց երկիրների ազգերի ձեռքը։ 31Սակայն դու քո առատ ողորմութեամբը նորանց * վերջ չþարիր եւ նորանց չþձգեցիր, որովհետեւ դու * գթած եւ ողորմած Աստուած ես։
32Եւ արդ, ով մեր Աստուած, մեծ, զօրաւոր եւ ահեղ՝ * ուխտ ու ողորմութիւն պահող Աստուած, թող քո առաջին քիչ չþերեւնան այն ամեն նեղութիւնները, որ պատահեցին մեզ, մեր թագաւորներին մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարէներին, մեր հայրերին եւ քո բոլոր ժողովրդին * Ասորեստանի թագաւորի ժամանակից մինչեւ այսօր։ 33Բայց * դու արդար ես մեզ վերայ եկած բոլոր բաներումը, որովհետեւ դու ճշմարտութեամբ արիր, եւ * մենք անօրէնութիւն արինք։ 34Եւ մեր թագաւորները, մեր իշխանները եւ մեր հայրերը չþարին քո օրէնքը եւ ականջ չþդրին քո պատուիրանքներին եւ քո վկայութիւններին, որ նորանց դէմ վկայեցիր. 35Եւ նորանք իրանց թագաւորելու ժամանակումը, եւ քո նորանց արած * շատ բարիքներ արած ժամանակումը եւ այն ընդարձակ եւ պարարտ երկրումը, որ տուել էիր նորանց, * քեզ չþծառայեցին եւ ետ չþդառան իրանց չար գործերիցը։ 36Ահա * մենք այսօր ծառաներ ենք, եւ ահա այն երկրումը, որ տուիր մեր հայրերին նորա պտուղը եւ բարիքը վայելելու, մենք ծառաներ ենք։ 37Եւ * նորա առատ արիւնքը այն թագաւորներինն է, որոնց դրել ես մեզ վերայ մեր մեղքերի պատճառովը. Եւ նորանք տիրում են * մեր մարմինների վերայ եւ մեր անասունների վերայ իրանց հաճութեան պէս. Եւ մենք մեծ նեղութեան մէջ ենք։ 38Եւ այս ամենի համար հաստատ ուխտեցինք եւ գրեցինք, եւ կնքուածի վերայ էին մեր իշխանները, Ղեւտացիները եւ քահանաները։
*9.1 Գլ. ը. 2։
*9.1 ա Թագ. է. 6։
*9.1 գ Թագ. ի. 31։
*9.2 Եզր. ժ. 11։ Գլ. ժգ. 3, 30։
*9.3 Գլ. ը. 7, 8։
*9.5 ա Մն. իթ. 13։
*9.6 Տես դ Թագ. ժթ. 15, 19։
*9.6 Ծն. ա. 1։ Ել. ի. 11։ յայտ. ժդ. 7։
*9.6 բ Օր. ժ. 14։ գ Թագ. ը. 27։
*9.6 Ծն. բ. 1։
*9.6 Սաղ. լզ. 6։
*9.7 Ծն. ժա. 31։ ժբ. 1։
*9.7 Ծն. ժէ. 5։
*9.8 Ծն. ժե. 6։
*9.8 Ծն. ժբ. 7։ ժե. 18։ ժէ. 7-9։
*9.8 Յես. իգ. 14։
*9.9 Ել. գ. 7։
*9.9 Ել. ժդ. 10։
*9.10 Ել. է. ը. թ. ժ. ժբ. ժդ։
*9.10 Ել. ժը. 11։
*9.10 Ել. թ. 16։ Ես. կգ. 12, 14։ Երեմ. լբ. 20։ Դան. թ. 15։
*9.11 Ել. ժդ. 21, 22, 27, 28։ Սաղ. հը. 13։
*9.11 Ել. ժե. 5, 10։
*9.12 Ել. ժգ. 21, 22։ Թու. ժդ. 14։ա Կոր. ժ. 1։
*9.13 Ել. ժթ. 20։ ի. 1։
*9.13 Սաղ. ժթ. 8, 9։ Հռովմ. է. 12։
*9.14 Ծն. բ. 3։ Ել. ի. 8-11։ Ես. ծը. 13։ Եզեկ. ի. 12, 20։
*9.15 Ել. ժզ. 14, 15։ Յօհ. զ. 31։
*9.15 Ել. ժէ. 6։ Թու. ի. 9 ևլն։
*9.15 բ Օր. ա. 8։
*9.16 Սաղ. ճզ. 6։ Գոր. է. 39։
*9.16 բ Օր. լա. 27։ դ Թագ. ժէ. 14։ բ Մն. լ. 8։ Երեմ. ժթ. 15։
*9.17 Սաղ. հը. 11, 42, 43։
*9.17 Թու. ժդ. 4։
*9.17 Ել. լդ. 6։ Թու. ժդ. 18։ Սաղ. ձզ. 5, 15։ Յովել. բ. 13։
*9.18 Ել. լբ. 4։
*9.19 Սաղ. ճզ. 45։
*9.20 Թու. ժա. 17։ Ես. կգ. 11։
*9.20 Ել. ժզ. 15։ Յես. ե. 12։
*9.21 բ Օր. բ. 7։
*9.21 բ Օր. ը. 4։ իթ. 5։
*9.22 Թու. իդ. 17։
*9.22 Թու. իա. 21 ևլն։
*9.22 Թու. լբ. 37։
*9.22 Թու. իա. 33-35։
*9.23 Ծն. ժե. 5։ իբ. 17։
*9.24 Յես. ա. 2 ևլն։
*9.25 Թու. ժգ. 27, 28։ բ Օր. ը. 7, 8։
*9.25 բ Օր. զ. 11։
*9.25 բ Օր. լբ. 15։
*9.26 Դատ. բ. 11, 12։ եզեկ. ի. 21։
*9.26 գ Թագ. ժդ. 9։
*9.26 գ Թագ. ժը. 4։ ժթ. 10։ բ Մն. իդ. 20, 21։
*9.27 Դատ. բ. 14, գ. 8 ևլն։ Սաղ. ճզ. 41, 42։
*9.28 Դատ. գ. 11, 12, 30։ դ. 1։ ե. 31։ զ. 1։
*9.30 Գոր. է. 51։ ա Պետ. ա. 11։ բ Պետ. ա. 21։
*9.30 Եզր. թ. 7։
*9.31 Երեմ. դ. 27։
*9.31 բ Օր. դ. 31։
*9.32 Ել. լդ. 6, 7։ Գլ. ա. 5։
*9.32 դ Թագ. ժէ. 3։
*9.33 Սաղ. ճժթ. 137։ Դան. թ. 14։
*9.33 Սաղ. ճզ. 6։ Դան. թ. 5, 6, 8։
*9.35 Հմր. 25։
*9.35 բ Օր. իը. 47։
*9.36 Եզր. թ. 9։
*9.37 բ Օր. իը. 33, 48, 51։
*9.37 բ Օր. իը. 48։