Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եղիուսը յանդիմանում է Յոբին ինքնիրան արդարացնելու համար։ Աստուծոյ խրա…
Եղիուսը յանդիմանում է Յոբին ինքնիրան արդարացնելու համար։ Աստուծոյ խրատելը օգտակար է հոգիի փրկութեան համար։
1Բայց սակայն մէկ լսիր իմ խօսքը, ով Յոբ, եւ իմ բոլոր ասածներին ականջ դիր։
2Ահա հիմա բացել եմ բերանս, թող լեզուս խօսէ քիմքումս։
3Սրտիս ուղղութեամբն են խօսքերս. Եւ շրթունքներիս գիտութիւնը մաքուր խօսում են։
4* Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ Ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել։
5Եթէ կարող ես, պատասխան տուր ինձ. Պատրաստուիր առաջիս կանգնիր։
6* Ահա ես ասածիդ պէս Աստուծոյ համար լինիմ. Ես էլ եմ ցեխից կազմուած։
7* Ահա թող իմ երկիւղը քեզ չþզարհուրեցնէ, եւ իմ ճնշումը քեզ վերայ չþծանրանայ։
8Արդարեւ ասել ես ականջիս, եւ ես լսեցի խօսքերի ձայնը.
9* Թէ մաքուր եմ ես՝ առանց յանցանքի. Անարատ եմ ես, անօրէնութիւն չþունիմ.
10Ահա Նա պատճառանք է գտնում ինձ վերայ, * ինձ թշնամի է համարում իրան։
11* Ոտքերս դրել է կոճղում, դիտում է բոլոր շաւիղներս։
12Ահա դու այս բանում արդար չես. Ես քեզ պատասխանեմ. Որովհետեւ Աստուած մարդիցը մեծ է։
13* Ի՞նչու համար ես վիճում նորա հետ, որ իր բոլոր գործքերի համար պատասխան չի տալ։
14Սակայն մէկ * անգամ կþխօսէ Աստուած, եւ միւսանգամ. Բայց մարդս ուշադրութիւն չէ անում,
15* Երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս, անկողինի վերայ քնելիս։
16* Այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, եւ նորանց խրատելով կնքում է,
17Որ մարդիս հեռացնէ վատ գործից, եւ ամբարտաւանութիւնը ծածկէ մարդից։
18Որ ետ պահէ նորա հոգին կորուստից, եւ նորա կեանքը՝ սրով անցնելուց։
19Նա խրատվում էլ է ցաւով իր անկողնի վերայ, եւ նորա ոսկորների կռիւը սաստիկ է լինում։
20Եւ * նորա կեանքը զզվում է հացից, եւ նորա հոգին՝ ցանկալի կերակուրից։
21Նա վերջացնում է նորա միսը, որ էլ չէ երեւում. Եւ դուրս են ցցվում նորա ոսկորները, որ առաջ չէին երեւում։
22Եւ նորա անձը մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին։
23Եթէ նորա համար կայ մի միջնորդող հրեշտակ, հազարից գերազանցող մէկը, որ իմացնէ մարդիս նորա ուղղութիւնը.
24Այն ժամանակ նա ողորմում է նորան եւ ասում. Ազատիր նորան * կորուստն իջնելուց. Ես քաւութիւն եմ գտել։
25Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կþլինի երեխայի մարմնից, նա ետ կþդառնայ իր մանկութեան օրերին։
26Աստուծուն կþաղօթէ, եւ նա նորան կþընդունէ, եւ նա կþտեսնէ նորա երեսը ուրախութեամբ. Եւ այսպէս նա ետ է տալիս մարդիս նորա արդարութիւնը։
27Նա նայում է մարդկանց վերայ. Եւ եթէ նա ասէ. * Մեղք գործեցի, եւ ուղիղը ծռեցի, եւ նա ինձ հատուցում չþարաւ.
28* Նա ազատել է իմ հոգին * կորուստն իջնելուց, եւ իմ կեանքը լոյսով կþզուարճանայ։
29Ահա այս ամենը Աստուած անում է մարդիս հետ երկու եւ երեք անգամ։
30* Որ նորա հոգին ետ դարձնէ * կորուստից կեանքի լոյսովը լոյսի մէջ։
31Ականջ դիր, Յոբ, լսիր ինձ. Լուռ կաց, եւ ես խօսեմ։
32Եթէ խօսք կայ, պատասխանիր ինձ. Ասիր, որ փափաքում եմ քեզ արդարացնել։
33Եթէ չþկայ, * լսիր ինձ. Լռիր եւ ես քեզ իմաստութիւն սովորեցնեմ։
*33.4 Ծն. բ. 7։
*33.6 Գլ. թ. 34, 35։ ժգ. 20, 21։ լա. 35։
*33.7 Գլ. թ. 34։ ժգ. 21։
*33.9 Գլ. թ. 17։ ժ. 7։ ժա. 4։ ժզ. 17։ իգ. 10, 11։ իէ. 5։ իթ. 14։ լա. 1։
*33.10 Գլ. ժգ. 24։ ժզ. 9։ ժթ. 11։
*33.11 Գլ. ժգ. 27։ ժդ. 16։ լա. 4։
*33.13 Գլ. խ. 2։ Ես. խե. 9։
*33.14 Կամ՝ կերպով
*33.15 Թու. ժբ. 6։
*33.16 Գլ. լզ. 10, 15։
*33.20 Սաղ. ճէ. 18։
*33.24 Կամ՝ գերեզմանն
*33.27 բ Թագ. ժբ. 13։ Առակ. իը. 13։ Ղուկ ժե. 21։ ա Յօհ. ա. 9։
*33.28 Ես. լը. 17։
*33.28 Կամ՝ գերեզմանն
*33.30 Սաղ. ծզ. 13։
*33.30 Կամ՝ գերեզմանից
*33.33 Սաղ. լդ. 11։