Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի ապստամբութիւնը։ Փոխանակ լոկ ծիսակատարութեան՝ դարձի գալու յոր…
Իսրայէլի ապստամբութիւնը։ Փոխանակ լոկ ծիսակատարութեան՝ դարձի գալու յորդոր։ Աւետիք և սպառնալիք։
1Ամովսի որդի Եսայիայի * տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը։
2* Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես * զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։ 3* Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը * չէ ճանաչում, իմ ժողովուրդը * չէ իմանում։
4Վա՜յ մեզաւոր ազգին. Անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, * չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. Թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։ 5* Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. Որ ապստամբութիւնը աւելացնում էք. Բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։ 6Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չþկայ նորա վերայ. Հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, * չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։ 7* Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. Ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. Եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։ 8Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի * խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի * պաշարուած քաղաքի նման։ 9* Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չþթողէր, * Սոդոմի պէս կþլինէինք, Գոմորին կþնմանէինք։
10Լսեցէք Տիրոջ խօսքը, ով * Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։ 11Ի՞նչ պէտք է ինձ ձեր * զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. Եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։ 12Երբոր գալիս էք, * իմ երեսը տեսնելու. Դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։ 13Այլ եւս * ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու * ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. Անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։ 14* Ձեր ամսագլուխներից եւ * տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. * յոգնել եմ տանելուց։ 15Եւ դուք * ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. * նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. * ձեր ձեռքերը լիքն են արիւնով։
16* Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, * դադարեցէք չարութիւն գործելուց։ 17Սովորեցէք բարութիւն անել, * որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։
18Հիմա եկէք ու * վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, * ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։ 19Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կþուտէք։ 20Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ * Տիրոջ բերանը խօսեց։
21* Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։ 22* Արծաթդ կղկղանք է դարձել. Գինիդ ջրով խառնուած է։ 23* Իշխաններդ ապստամբներ եւ * գողերի ընկերներ են, ամենքն էլ * կաշառ են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. * որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը։
24Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ իսրայէլի հզօրի խօսքը սա է. * Ահա՜ ես ինձ կþհանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կþառնեմ իմ թշնամիներիցը։ 25Եւ ես կþդարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կþմաքրեմ * քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կþհեռացնեմ քո բոլոր անագը։ 26Եւ ետ կþբերեմ քո դատաւորներին՝ * ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը։ Այնուհետեւ քեզ կþասեն՝ * Արդարութեան քաղաք, հաւատարիմ աւան։ 27Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով։ 28Բայց * անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կþլինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։ 29Որովհետեւ նորանք պիտի ամաչեն ձեր ախորժած * բեւեկնիներից, եւ պիտի ամօթով մնաք այն * պարտէզներից որ հաւանել էք։ 30Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չþեղող պարտէզի պէս։ 31Եւ զօրաւորը կþլինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. Եւ երկուսը կþայրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ։
*1.1 Թու. ժբ. 6։
*1.2 բ Օր. լբ. 1։ Երեմ. բ. 12։ զ. 19։ իբ. 29։ Եզեկ. լզ. 4։ Միք. ա. 2։ զ. 1, 2։
*1.2 Գլ. ե. 1, 2։
*1.3 Երեմ. ը. 7։
*1.3 Երեմ. թ. 3, 6։
*1.3 Գլ. ե. 12։
*1.4 Գլ. ծէ. 3, 4։ Մատ. գ. 7։
*1.5 Գլ. թ. 13։ Երեմ. բ. 30։ ե. 3։
*1.6 Երեմ. ը. 22։
*1.7 բ Օր. իը. 51, 52։
*1.8 Յոբ. իէ. 18։ Ողբ. բ. 6։
*1.8 Երեմ. դ. 17։
*1.9 Ողբ գ. 22։ Հռովմ. թ. 29։
*1.9 Ծն. ժթ. 24։
*1.10 բ Օր. լբ. 32։ Եզեկ. ժզ. 46։
*1.11 ա Թագ. ժե. 22։ Սաղ. ծ. 8, 9։ ծա. 16։ Առակ. ժե. 8։ իա. 27։ Գլ. կզ. 3։ Երեմ. զ. 20։ է. 21։ Ամով. ե. 21, 22։ Միք. զ. 7։
*1.12 Ել. իգ. 17։ լդ. 23։
*1.13 Մատ. ժե. 9։
*1.13 Յովել. ա. 14։ բ. 15։
*1.14 Թու. իը. 11։
*1.14 Ղև. իգ. 2 ևլն։ Ողբ բ. 6։
*1.14 Գլ. խգ. 24։
*1.15 Յոբ իէ. 9։ Սաղ. ճլդ. 2։ Առակ. ա. 28։ Գլ. ծթ. 2։ Երեմ. ժդ. 12։ Միք. գ. 4։
*1.15 Սաղ. կզ. 18։ ա Տիմ. բ. 8։
*1.15 Գլ. ծթ. 3։
*1.16 Երեմ. դ. 14։
*1.16 Սաղ. լդ. 14։ լէ. 27։ Ամով. ե. 15։ Հռովմ. ժբ. 9։ ա Պետ. գ. 11։
*1.17 Երեմ. իբ. 3, 16։ Միք. զ. 8։ Զաք. է. 9։ ը. 16։
*1.18 Գլ. խգ. 26։ Միք. զ. 2։
*1.18 Սաղ. ծա. 7։ յայտ. է. 14։
*1.20 Թու. իգ. 19։ Տիտ. ա. 2։
*1.21 Երեմ. բ. 20, 21։
*1.22 Երեմ. զ. 28, 30։ Եզեկ. իբ. 18, 19։
*1.23 Ովս. թ. 15։
*1.23 Առակ. իթ. 24։
*1.23 Երեմ. իբ. 17։ Եզեկ. իբ. 12։ Ովս. դ. 18։ Միք. գ. 11։ է. 3։
*1.23 Երեմ. ե. 28։ Զաք. է. 10։
*1.24 բ Օր. իը. 63։ Եզեկ. ե. 13։
*1.25 Երեմ. զ. 29։ թ. 7։ Մաղ. գ. 3։
*1.26 Երեմ. լգ. 7։
*1.26 Զաք. ը. 3։
*1.28 Յոբ լա. 3։ Սաղ. ա. 6։ ե. 6։ հգ. 27։ ղբ. 9։ ճդ. 35։
*1.29 Գլ. ծէ. 5։
*1.29 Գլ. կե. 3։ կզ. 17։