Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսէսը զղջացողներին ողորմութիւն և օրհնութիւն է խոստանում՝ իսկ հակառա…

Մովսէսը զղջացողներին ողորմութիւն և օրհնութիւն է խոստանում՝ իսկ հակառակներին՝ անէծք և պատիժ։

1Եւ * երբոր քեզ վերայ գան այս բոլոր բաները՝ թէ անէծքը եւ թէ օրհնութիւնը, որ քո առաջին դրի, եւ * դու քո սրտի մէջ դառնաս այն բոլոր ազգերի մէջ, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ կþքշէ, 2Եւ * քո Եհովայ Աստուծուն դառնաս, եւ նորա խօսքը լսես, բոլորովին ինչպէս որ ես այսօր քեզ պատուիրեցի, դու եւ քո որդիքը բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ, 3* Քո Եհովայ Աստուածն էլ քեզ գերութիւնից կþդարձնէ եւ քեզ կþողորմէ եւ * դարձեալ կþժողովէ քեզ այն ամեն ազգերիցը, ուր որ քո Եհովայ Աստուածը քեզ ցրուել էր։ 4* Եթէ մինչեւ երկնքի ծայրը քշուած էլ լինէիր, քո Եհովայ Աստուածը քէզ այնտեղից էլ կþժողովէ, եւ այնտեղ էլ կþառնէ քեզ։ 5Եւ քո Եհովայ Աստուածը կþբերէ քեզ քո հայրերի ժառանգած երկիրը, եւ կþժառանգես նորան, եւ քեզ բարութիւն կþանէ եւ քո հայրերիցն աւելի կþշատացնէ քեզ. 6* Եւ քո Եհովայ Աստուածը կþթլփատէ քո սիրտը եւ քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն սիրես, որ ապրես։ 7Եւ քո Եհովայ Աստուածն այս բոլոր անէծքները կþբերէ քո թշնամիների վերայ՝ քեզ ատողների եւ հալածողների վերայ։ 8Եւ դու ետ կþդառնաս եւ կþլսես Եհովայի խօսքը, կþկատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։ 9* Եւ քո Եհովայ Աստուածը կþառատացնէ քո ձեռքի բոլոր գործքերը, որովայնիդ պտուղը, անասուններիդ պտուղը եւ երկրիդ պտուղը բարիքի համար. Որովհետեւ Եհովան * դարձեալ կþուրախանայ քեզ վերայ բարիքի համար, ինչպէս որ քո հայրերի վերայ ուրախացաւ, 10Երբոր դու քո Եհովայ Աստուծոյ ձայնին հնազանդես, եւ այս օրէնքի գրքի մէջ գրուած Աստուծոյ պատուիրանքները եւ կանոնները պահես, եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն դառնաս։

11Որովհետեւ այս պատուիրանքը, որ ես այսօր քեզ պատուիրում եմ, * քեզ համար անիմանալի չէ, եւ հեռու չէ։ 12* Նա երկնքումը չէ որ ասես թէ Ո՞վ վեր կþելնէ մեզ համար երկինքը, եւ կþբերէ նորան մեզ համար, որ լսենք նորան եւ անենք։ 13Եւ ծովի այն կողմումն էլ չէ, որ ասես թէ՝ Ո՞վ կþանցնէ մեզ համար ծովի այն կողմը, եւ կþբերէ մեզ համար, որ լսենք նորան եւ անենք. 14Որովհետեւ խօսքը քեզանից շատ մօտ է, բերանումդ ու սրտումդ է, որ դու նորան կատարես։

15Տես, * ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը. 16Որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես, նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես եւ շատանաս, եւ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ այն երկրումը, ուր որ գնում ես նորան ժառանգելու համար։ 17Բայց եթէ քո սիրտը ետ դառնայ, եւ չþլսես, այլ մոլորուելով ուրիշ աստուածների երկրպագութիւն անես եւ նորանց պաշտես, 18* Ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կþկորչէք, երկար կեանք չէք ունենալ այն երկրի վերայ, * ուր որ Յորդանանն անցնելով գնում ես նորան ժառանգելու համար։ 19Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. Ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. 20Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է * քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ * Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար։

*30.1 Ղև. իզ. 40-42։ Գլ. իը։

*30.1 Գլ. դ. 29-31։ գ Թագ. ը. 47-50։

*30.2 Նէեմ. ա. 9։ Ես. ծե. 7։ Ողբ. գ. 40։ Յովել. բ. 12։

*30.3 Սաղ. ճզ. 45։ ճիզ. 1, 4։ Երեմ իթ. 14։

*30.3 Սաղ. ճխէ. 2։ Երեմ. լբ. 37։ Եզեկ. լդ. 13։ լզ. 34։

*30.4 Գլ. իը. 64։ Նէեմ. ա.9։

*30.6 Գլ. ժ. 16։

*30.9 Գլ. իը. 11։

*30.9 Գլ. իը. 63։

*30.11 Ես. խե. 19։ խը. 16։

*30.12 Հռովմ. ժ. 6-8։

*30.15 Գլ. ժա. 26։

*30.18 Գլ. դ. 26։

*30.18 Գլ. լբ. 47։

*30.20 Սաղ. իէ. 1։ կզ. 9։ Յօհ. ժա. 25։

*30.20 Տես Ծն. ծ. 24։