Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գազանի սպանած երկու վկաներն յարութիւն են առնում և երկինք բարձրանում։ …

Գազանի սպանած երկու վկաներն յարութիւն են առնում և երկինք բարձրանում։ Եօթներորդ հրեշտակը փողը հնչեցնում է։

1* Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման. Եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր. * Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին։ 2* Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, * որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. Եւ * սուրբ քաղաքը կոխ կ’տան * քառասունեւերկու ամիս։ 3* Եւ իմ երկու վկաներին կ’տամ, եւ * հազար երկու հարիւրեւվաթսուն օր * կ’մարգարէանան քուրձ հագած։ 4* Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են։ 5Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել * կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. Եւ * եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ։ 6* Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու որ անձրեւ չ’գայ նորանց մարգարէութեան օրերումը. Եւ իշխանութիւն ունին * ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան։ 7* Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ * անդունդիցը դուրս եկող * գազանը * կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։ 8Եւ նորանց դիերը ընկած կ’մնան * այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. * որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։ 9* Եւ կ’տեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ * թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։ 10* Եւ երկրի վերայ բնակողները կ’ուրախանան եւ կ’խնդան. * եւ իրար ընծաներ կ’ուղարկեն. * որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին։

11* Եւ երեքեւկէս օրից յետոյ * Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. Եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։ 12Եւ մեծ ձայն * լսեցի երկնքիցը որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. Եւ * վեր ելան երկինքն * ամպով. Եւ * նորանց թշնամիները տեսան նորանց։ 13* Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ * քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. Եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ * փառք տուին երկնքի Աստուծուն։ 14* Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով։

15* Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ * մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. * Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ * նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։ 16* Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. 17Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, * որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար * եւ թագաւորեցիր։ 18* Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ * մեռելների ժամանակը որ դատուին. Եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ * փոքրներին եւ մեծերին, * եւ երկիրն ապականողներին ապականես։

19* Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, * եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ * մեծ կարկուտ։

*11.1 Եզեկ. խ. 3 ևլն։ Զաք. բ. 1։ Գլ. իա. 15։

*11.1 Թու. իգ. 18։

*11.2 Եզեկ. խ. 17, 20։

*11.2 Սաղ. հթ. 1։ Ղուկ. իա. 24։

*11.2 Դան. ը. 10։

*11.2 Գլ. ժգ. 5։

*11.3 Գլ. ի. 4։

*11.3 Գլ. ժթ. 10։

*11.3 Գլ. ժբ. 6։

*11.4 Սաղ. ծբ. 8։ Երեմ. ժա. 16։ Զաք. դ. 3, 11, 14։

*11.5 դ Թագ. ա. 10, 12։ Երեմ. ա. 10։ ե. 14։ Եզեկ. խգ. 3։ Ովս. զ. 5։

*11.5 Թու. ժզ. 29։

*11.6 գ Թագ. ժէ. 1։ Յակ. ե. 16, 17։

*11.6 Ել. է. 19։

*11.7 Ղուկ. ժգ. 32։

*11.7 Գլ. թ. 2։

*11.7 Գլ. ժգ. 1, 11։ ժէ. 8։

*11.7 Դան. է. 21։ Զաք. ժդ. 2։

*11.8 Գլ. ժդ. 8։ ժէ. 1, 5։ ժը. 10։

*11.8 Եբր. ժգ. 12։ Գլ. ժը. 24։

*11.9 Գլ. ժէ. 15։

*11.9 Սաղ. հթ. 2, 3։

*11.10 Գլ. ժբ. 12։ ժգ. 8։

*11.10 Եսթ. թ. 19, 22։

*11.10 Գլ. ժզ. 10։

*11.11 Հմր. 9։

*11.11 Եզեկ. լէ. 5, 9, 10, 14։

*11.12 Ոմանք՝ լսեցին

*11.12 Ես. ժդ. 13։ Գլ. ժբ. 5։

*11.12 Ես. կ. 8։ Գոր. ա. 9։

*11.12 դ Թագ. բ. 1, 5, 7։

*11.13 Գլ. զ. 12։

*11.13 Գլ. ժզ. 19։

*11.13 Յես. է. 19։ Գլ. ժդ. 7։ ժե. 4։

*11.14 Գլ. ը. 13։ թ. 12։ ժե. 1։

*11.15 Գլ. ժ. 7։

*11.15 Ես. իէ. 13։ Գլ. ժզ. 17։ ժթ. 6։

*11.15 Գլ. ժբ. 10։

*11.15 Դան. բ. 44։ է. 14, 18, 27։

*11.16 Գլ. դ. 4։ ե. 8։ ժթ. 4։

*11.17 Գլ. ա. 4, 8։ դ. 8։ ժզ. 5։

*11.17 Գլ. ժթ. 6։

*11.18 Հմր. 2, 9։

*11.18 Դան. է. 9, 10։ Գլ. զ. 10։

*11.18 Գլ. ժթ. 5։

*11.18 Գլ. ժգ. 10։ ժը. 6։

*11.19 Գլ. ժե. 5, 8։

*11.19 Գլ. ը. 5։ ժզ. 18։

*11.19 Գլ. ժզ. 21։