Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժողովրդի վախճանը անխուսափելի է. Բայց մնացորդ կþազատուի շնորհքով…

Ժողովրդի վախճանը անխուսափելի է. Բայց մնացորդ կþազատուի շնորհքով։ Երեմիայի համար առանձին խօսք մխիթարութեան։

1Եւ Տէրն ասեց ինձ. * Եթէ * Մովսէսն ու * Սամուէլն էլ կանգնէին իմ առաջին, իմ սիրտը այս ժողովրդի վերայ չէ լինելու. Նորանց դէն արա իմ երեսի առաջից որ գնան։ 2Եւ եթէ քեզ ասելու լինեն, Ո՞ւր դուրս գնանք, եւ նորանց ասես՝ Տէրը այսպէս է ասում. * Որոնք մահուայ համար են՝ մահուանը, եւ որոնք սուրի համար են՝ սուրին, եւ որոնք սովի համար են՝ սովին, եւ որոնք գերութեան համար են՝ գերութեանը։ 3Եւ * ես նորանց վերայ չորս տեսակ պատիժ եմ որոշել, ասում է Տէրը. Սուրը՝ սպանելու համար, եւ շները՝ պատառելու համար. Եւ * երկնքի թռչունները ու երկրի գազանները՝ ուտելու եւ ապականելու համար։ 4Եւ * նորանց չարչարանքի պիտի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին, Յուդայի թագաւոր Եզեկիայի որդի * Մանասէի պատճառովը. Նորա Երուսաղէմումն արածի համար։ 5Որովհետեւ * ո՞վ պիտի ողորմէ քեզ, ով Երուսաղէմ, եւ ո՞վ պիտի քեզ ցաւակից լինի. Եւ ո՞վ պիտի դառնայ քո առաղջութիւնը հարցնելու։ 6* Դու ինձ ձգեցիր, ասում է Տէրը, * ետ գնացիր, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վերայ եւ քեզ փչացնելու եմ, * ես վաստակել եմ գթութիւն անելուց։ 7Եւ հեծանոցով հոսելու եմ նորանց երկրի դռներումը, անզաւակ եմ անելու, պիտի կորցնեմ իմ ժողովրդին. * նորանք իրանց ճանապարհներիցը ետ չեն դառնում։ 8Աւելի շատ եղան իմ առաջին նորանց որբեւայրիքը ծովերի աւազիցը, ես նորանց երիտասարդի մօր վերայ աւարառուն կէս օրին եմ բերելու, յանկարծ նորա վերայ ահ ու սարսափ եմ գցելու։ 9* Նուաղեցաւ եօթը ծնողը, հոգին փչեց, * նորա արեւը մարը մտաւ դեռ օրով, նա ամաչեցաւ ու պատկառեցաւ. Իսկ մնացորդը նորանց թշնամիների սրին եմ մատնելու, ասում է Տէրը։

10* Վա՜յ ինձ, ով իմ մայր, որ ինձ կռուի մարդ եւ վէճի մարդ ծնեցիր բոլոր երկրի համար. Ոչ շահով փող եմ տուել, ոչ էլ ինձ շահով փող են տուել, բայց ամենքը ինձ անիծում են։ 11Տէրն ասում է. Անշուշտ քեզ պիտի ազատեմ յաջողութեան համար, եւ * անշուշտ աղաչել պիտի տամ քո թշնամիին դէպի քեզ՝ ձախորդութեան ժամանակին եւ նեղութեան ժամանակին։ 12Մի՞թէ կþկոտրուի երկաթը՝ նա էլ հիւսիսի երկաթը եւ պղինձը։ 13Քո ստացուածքն ու քո գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ * ձրիապէս, այն էլ քո բոլոր մեղքերի պատճառով, եւ քո բոլոր սահմաններումը։ 14Եւ թող եմ տալու քո թշնամիներին որ քեզ տանեն մի երկիր, * որ դու չþգիտես. Որովհետեւ * կրակ է վառուել իմ բարկութիւնովը, ձեզ վերայ բորբոքուել է։

15* Դու գիտես, ով Տէր, ինձ յիշիր եւ ինձ այցելիր, եւ * իմ վրէժն առ ինձ հալածողներիցը, ինձ մի վեր առնիր քո երկայնմտութեան համար. Իմացիր, * որ քո մասին նախատինք կրեցի։ 16Քո խօսքերը գտնուեցան, եւ * ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. Որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած։ 17* Ես չþնստեցի ծիծաղողների ժողովքումը եւ չþզուարճացայ. Քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետեւ բարկութեամբ լցրել էիր ինձ։ 18* Ի՞նչու է իմ ցաւը մշտնջենաւոր, եւ իմ հարուածը՝ անդարմանելի, որ չէ ուզում բժշկուիլ. Մի՞թէ դու ինձ համար իրաւ խաբողի նման ես դառնալու, * ջրերի՝ պէս՝ որ հաւատարիմ չեն։

19Սորա համար այսպէս է ասում Տէրը. * Եթէ դարձի գաս, ես քեզ ետ կþբերեմ. * իմ առաջին կþկանգնես. Եւ եթէ հանես * պատուականը անարգիցը, իմ բերանի պէս կþլինես. Նորանք կþդառնան դէպի քեզ, եւ դու դէպի նորանց չես դառնալ։ 20Եւ քեզ այս ազգի դէմ պղնձի ամուր * պարիսպ կþշինեմ. Եւ նորանք կþպատերազմեն քեզ դէմ եւ * քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ փրկեմ եւ քեզ ազատեմ, ասում է Տէրը։ 21Եւ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքիցը, եւ փրկեմ բռնաւորների ձեռքիցը։

*15.1 եզեկ. ժդ. 14 ևլն։

*15.1 Ել. լբ. 11, 12։ Սաղ. ղթ. 6։

*15.1 ա Թագ. է. 9։

*15.2 Գլ. խգ. 11։ Եզեկ. ե. 2, 12։ Զաք. ժա. 9։

*15.3 Տես Ղև. իզ. 16 ևլն։

*15.3 բ Օր. իը. 26։ Գլ. է. 33։

*15.4 բ Օր. իը. 25։ Գլ. իդ. 9։ Եզեկ. իգ. 46։

*15.4 դ Թագ. իա. 11 ևլն։ իգ. 26։ իդ. 3, 4։

*15.5 Ես. ծա. 19։

*15.6 Գլ. բ. 13։

*15.6 Գլ. է. 24։

*15.6 Ովս. ժգ. 14։

*15.7 Ես. թ. 13։ Գլ. ե. 3։ Ամով. դ. 10, 11։

*15.9 ա Թագ. բ. 5։

*15.9 Ամով. ը. 9։

*15.10 Յոբ գ. 1 ևլն։ Գլ. ի. 14։

*15.11 Գլ. լթ. 11, 12։ խ. 4, 5։

*15.13 Սաղ. խդ. 12։ Գլ. ժէ. 3։

*15.14 Գլ. ժզ. 13։ ժէ. 4։

*15.14 բ Օր. լբ. 22։

*15.15 Գլ. ժբ. 3։

*15.15 Գլ. ժա. 20։ ի. 12։

*15.15 Սաղ. կթ. 7։

*15.16 Եզեկ. գ. 1, 3։ Յայտ. ժ. 9, 10։ Տես յոբ իգ. 12։ Սաղ. ճժթ. 72, 111։

*15.17 Սաղ. ա. 1։ իզ. 4, 5։

*15.18 Գլ. լ. 15։

*15.18 Յոբ զ. 15 ևլն։

*15.19 Զաք. գ. 7։

*15.19 Հմր. 1։

*15.19 Եզեկ. իբ. 26։ խդ. 23։

*15.20 Գլ. ա. 18։ զ. 27։

*15.20 Գլ. ի. 11։