Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երախայրիները և տասանորդը բերողի խոստովանութիւնը։ Յորդորանք Աստուծուն …
Երախայրիները և տասանորդը բերողի խոստովանութիւնը։ Յորդորանք Աստուծուն հնազանդելու համար։
1Երբոր մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ իբրեւ ժառանգութիւն, եւ նորան ժառանգես եւ այնտեղ բնակուես, 2* Այն ժամանակ երկրի ամեն պտուղների երախայրիներիցն առնես, որոնք կþժողովես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրիցը եւ դնես մէկ կողովի մէջ եւ * գնաս այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ իր անունը այնտեղ դնելու համար. 3Եւ գնաս այն օրերը եղող քահանայի մօտ եւ ասես. Ես այսօր քո Եհովայ Աստուծուն յայտնում եմ, որ ես մտայ այն երկիրը, որի համար Եհովան մեր հայրերին երդում էր արել որ մեզ տայ։ 4Եւ քահանան կողովը քո ձեռքիցն առնէ եւ նորան քո Եհովայ Աստուծոյ սեղանի առաջը դնէ. 5Եւ դու պատասխան տաս եւ ասես քո Եհովայ Աստուծոյ առաջին. * Իմ հայրս մի թափառող Ասորի էր, եւ * իջաւ Եգիպտոս, եւ այնտեղ * քիչ հոգիներով պանդխտութիւն արաւ եւ մէկ մեծ, զօրաւոր եւ բազմաթիւ ազգ դառաւ. 6Եւ * Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին եւ մեզ վերայ ծանր ծառայութիւններ դրին. 7Եւ * մենք դէպի մեր հայրերի Եհովայ Աստուածն աղաղակեցինք. Եւ Եհովան լսեց մեր ձայնին եւ տեսաւ մեր նեղութիւնը, աշխատութիւնը եւ մեր զրկանքը. 8Եւ * Եհովան մեզ հանեց Եգիպտոսից զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով, * մեծ ահարկութիւններով, նշաններով եւ հրաշքներով. 9Եւ մեզ այս տեղը բերաւ, եւ մեզ տուաւ այս երկիրը՝ * կաթ ու մեղր բղխող երկիրը։ 10Եւ արդ ինձ տուած երկրիդ պտուղների երախայրիները բերում եմ, ով Եհովայ։ Եւ նորանց քո Եհովայ Աստուծոյ առաջը դնելով՝ Եհովայ Աստուծուդ առաջին երկրպագութիւն անես. 11Եւ * քո Եհովայ Աստուծոյ քեզ եւ քո տանը տուած բոլոր բարիքներովը ուրախութիւն անես, դու եւ Ղեւտացին եւ ձեր մէջ եղող օտարականը։
12Երբոր * տասանորդի տարին՝ երրորդ տարին՝ * քո արդիւնքների բոլոր տասանորդները տաս վերջացնես, եւ նորանց Ղեւտացիին, օտարականին, որբին եւ արբեւայրիին տաս, եւ նորանք քո դռներումը ուտեն եւ կշտանան, 13Այն ժամանակ քո Եհովայ Աստուծոյ առաջին ասես. Սուրբ եղած բանւ բոլորովին տանիցս հանեցի, եւ քո բոլոր ինձ հրամայած պատուիրանքների համեմատ՝ Ղեւտացիին, օտարականին, որբին եւ որբեւայրիին տուի, քո պատուիրանքները զանց չþարի եւ * չþմոռացայ. 14* Սուգիս օրերումը նորանից չþկերայ, եւ անմաքուր բանի չþգործածեցի, եւ նորանից մեռելի համար չþտուի. Իմ Եհովայ Աստուծոյ խօսքին լսեցի. Բոլոր ինձ պատուիրածիդ համեմատ արի։ 15* Նայիր երկնքից՝ քո սուրբ բնակարանիցը, եւ օրհնիր քո իսրայէլ ժողովրդին, եւ այն երկիրը որ տուիր մեզ, ինչպէս որ մեր հայրերին երդում էիր արել, մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում։
16Այսօր քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրում է, որ այս կանոնները եւ դատաստանները կատարես. Եւ նորանց պահես եւ կատարես բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ։ 17* Դու այսօր Եհովային խօսք ես տալիս, որ նա քեզ համար Աստուած լինի, եւ դու նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա կանոնները, պատուիրանքները եւ դատաստանները պահես, եւ նորա ձայնին լսես. 18* Եհովան էլ այսօր քեզ խօսք է տալիս, որ դու իր համար սեպհական ժողովուրդ լինես, ինչպէս որ քեզ ասել է, որ նորա բոլոր պատուիրանքները պահես. 19Եւ նա քեզ * բոլոր իր ստեղծած ազգերիցը գերազանց անէ գովութիւնով, համբաւով եւ փառքով, որ * սուրբ ժողովուրդ լինես քո Եհովայ Աստուծոյ համար, ինչպէս որ ասել է։
*26.2 Ել. իգ. 19։ լդ. 26։ Թու. ժե. 20։ ժը. 13։ Գլ. ժզ. 10։ Առակ. գ. 9։
*26.2 Գլ. ժբ. 5։
*26.5 Ովս. ժբ. 12։
*26.5 Ծն. խզ. 1, 6։ Գոր. է. 15։
*26.5 Ծն. խզ. 27։ Գլ. ժ. 22։
*26.6 Ել. ա. 11, 14։
*26. 7 Ել. բ. 23-25։ գ. 9։ դ. 31։
*26.8 Ել. ժբ. 37, 51։ ժգ. 3, 14, 16։ Գլ. ե. 15։
*26.8 Գլ. դ. 34։
*26.9 Ել. գ. 8։
*26.11 Գլ. ժբ. 7, 12, 18։
*26.12 Գլ. ժդ. 28, 29։ Ամով. դ. 4։
*26.12 Ղև. իէ. 30։ Թու. ժը. 24։
*26.13 Սաղ. ճժթ. 141, 153, 176։
*26.14 Ղև. է. 20։ իա. 1, 11։ Ովս. թ. 4։
*26.15 Ես. կգ. 15։ Զաք. բ. 13։
*26.17 Ել. ի. 19։
*26.18 Գլ. է. 6։ ժդ. 2։ Տես Ել. ժթ. 5։
*26.19 Գլ. իը. 1։ Տես Գլ. լբ. 8։
*26.19 Ել. ժթ. 6։ Գլ. է. 6։ իը. 9։ ա Պետ. բ. 9։