Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օրհնութեան խոստմունք։ Անէծքի սպառնալիք։ 1Եւ * եթէ քո Եհո…

Օրհնութեան խոստմունք։ Անէծքի սպառնալիք։

1Եւ * եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես որ զգուշութեամբ կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ * երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կþանէ։ 2Եւ այս բոլոր օրհնութիւնները * քեզ վերայ կþգան քեզ կþհասնեն, եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես։ 3Դու * քաղաքի մէջ օրհնեալ, եւ * դաշտի մէջ օրհնեալ կþլինես. 4Օրհնեալ կþլինի * քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, եւ քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը. 5Օրհնեալ կþլինի քո կողովը եւ քո տաշտը. 6Դու օրհնեալ կþլինես * մտնելիս եւ օրհնեալ կþլինես դուրս գալիս։ 7* Եհովան քո առաջին ջարդել կþտայ քեզ վերայ վեր կենող թշնամիներիդ. Նորանք քեզ դէմ մէկ ճանապարհով դուրս կþգան, բայց քո առաջիցը եօթը ճանապարհով կþփախչեն։ 8* Եհովան օրհնութիւնը կþուղարկէ քեզ քո * շտեմարաններումը եւ քո ամեն * ձեռնարկելու բաներումը. Եւ քեզ կþօրհնէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը։ 9Ինչպէս որ քեզ երդում է արել, եթէ քո Եհովայ Աստուծոյ հրամանները պահես եւ նորա ճանապարհներումը գնաս, * Եհովան քեզ իր համար սուրբ ժողովուրդ կþհաստատէ. 10Եւ երկրիս ամեն ժողովուրդները կþտեսնեն, որ * Եհովայի անունը կոչուած է քեզ վերայ, եւ * քեզանից կþվախենան։ 11Եւ * Եհովան քեզ առատութիւն կþտայ քո բարութեան համար, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը եւ քո երկրի պտուղը շատացնելով այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։ 12Եհովան իր բարութեան գանձը՝ այսինքն երկինքը քեզ համար կþբանայ, * որ քո երկրի անձրեւը տայ իր ժամանակին, եւ * քո ձեռքի ամեն գործը օրհնէ. Եւ * դու շատ ազգերի փոխ կþտաս, բայց դու փոխ չես առնիլ։ 13Եւ Եհովան * գլուխ կþանէ քեզ, եւ ոչ թէ ագի. Դու միշտ բարձրումը կþլինես, եւ ցածումը չես լինիլ, եթէ քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին լսես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ որ պահես եւ կատարես, 14Եւ չþխոտորուես այն բոլոր խօսքերիցը, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, աջ կամ ձախ, * օտար աստուածների ետեւից գնալու համար, որ նորանց ծառայութիւն անես։

15Բայց * եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չþլսես, եւ չþպահես եւ չþանես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, այն ժամանակ այս ամեն անէծքները քեզ վերայ կþգան եւ քեզ կþհասնեն։ 16Անիծեալ կþլինես դու քաղաքի մէջ, եւ անիծեալ դաշտի մէջ. 17Անիծեալ կþլինի քո կողովը եւ քո տաշտը. 18Անիծեալ քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը. 19Անիծեալ կþլինես մտած ժամանակդ եւ անիծեալ՝ դուրս եկած ժամանակդ։ 20Եհովան * անէծք, * տառապանք եւ * յանդիմանութիւն կþուղարկէ քեզ համար * քո ամեն ձեռնարկած գործքերումը որ անում ես, մինչեւ որ բնաջինջ լինես, շուտով կորչես քո չար գործքերի համար, որ ինձ ձգեցիր։ 21Եհովան * քեզ կþկպցնէ ժանտախտը, մինչեւ որ քեզ վերջացնէ այն երկրի երեսից, ուր որ դու կþմտնես նորան ժառանգելու։ 22* Եհովան քեզ կþզարկէ ծիւրական ախտով, այրող տաքութիւնով, երաշտութիւնով, և * խորշակահարութիւնով եւ բոյսերի դալուկով. Եւ քեզ կþհալածեն մինչեւ որ կորչես։ 23* Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կþդառնայ։ 24Եհովան քո երկրի անձրեւի տեղ հող ու փոշի կþտայ. Նորանք երկնքիցը քեզ վերայ կþիջնեն մինչեւ որ բնաջինջ լինես։ 25* Եհովան քո թշնամիների առաջին քեզ ջարդել կþտայ. Մէկ ճանապարհով դուրս կþգաս նորանց դէմ, եւ եօթը ճանապարհով կþփախչես նորանց առաջից. Եւ * երկրիս բոլոր թագաւորութիւնների մէջ թափառական կþլինես. 26Եւ * քո մարմինը երկնքի բոլոր թռչուններին եւ երկրի գազաններին կերակուր կþլինի. Եւ քշող չի լինիլ։ 27Եհովան * Եգիպտոսի պալաներով, * թանչով, քոսոտութիւնով եւ եռքով կþզարկէ քեզ, որ նորանցից չþկարողանաս բժշկուիլ։ 28Եհովան ապուշութիւնով եւ կուրութիւնով եւ * սրտադողով կþզարկէ քեզ. 29Եւ * դու կէս օրուայ ժամանակին կþխարխափես ինչպէս որ կոյրն է խաւարի մէջ խարխափում, եւ չես յաջողիլ քո ճանապարհներումը. Եւ միշտ զրկուած եւ յափշտակուած կþլինես, եւ ազատող չի լինիլ։ 30* Դու կնկան կþնշանուես, եւ ուրիշը կþպառկէ նորա հետ. * տուն կþշինես, եւ նորա մէջ չես բնակուիլ. * այգի կþտնկես, նորա խաղողը չես ժողովիլ. 31Եզդ աչքիդ առաջին կþմորթուի, բայց դու նորանից չես ուտիլ. Էշդ քո առաջիցը կþյափշտակուի, եւ քեզ ետ չի տրուիլ. Հօտերդ քո թշնամիներին կþմատնուին, եւ քեզ համար ազատող չի լինիլ։ 32Քո տղերքն ու աղջկերքը մի ուրիշ ժողովրդի կþտրուին, եւ աչքերդ կþտեսնեն, եւ * բոլոր օրը նորանց համար կþնուաղեն. Եւ * քո ձեռքումդ ոյժ չի լինիլ։ 33* Քո երկրի արդիւնքը եւ քո բոլոր աշխատութիւնը մի ժողովուրդ կþուտէ, որին դու չես ճանաչում. Եւ ամեն օր միայն զրկուած եւ ճնշուած կþլինես. 34Եւ կþխելագարուես աչքերիդ տեսածիցը, որ պիտի տեսնես։ 35Եհովան կþզարկէ քո ծունկերին ու սրունքներին չար պալարներով, որ չþկարողանաս բժշկութիւն գտնել, ոտքիդ թաթիցը մինչեւ գլխիդ գագաթը։ 36Եհովան * կþտանէ քեզ եւ քո վերայ դրած թագաւորիդ այն ազգին, որին ոչ դու էիր ճանաչում, ոչ քո հայրերը. Եւ այնտեղ կþծառայես * օտար աստուածների՝ փայտի եւ քարի։ 37Եւ դու * զարմանքի եւ առակի եւ * կատակի ենթակայ կþլինես այն բոլոր ժողովուրդների մէջ, ուր որ Եհովան քեզ կþտանէ։ 38* Արտիդ մէջ շատ սերմ կþհանես, եւ քիչ կþժողովես. Որովհետեւ * մարախները պիտի ուտեն նորան։ 39Այգիներ կþտնկես եւ կþդարմանես, բայց գինին չես խմիլ, եւ խաղողը չես ժողովիլ. Որովհետեւ որդերը պիտի ուտեն նորան։ 40Քո ամեն սահմաններումը ձիթենիներ կþունենաս, բայց իւղով չես օծուիլ. Որովհետեւ ձիթապտուղներդ պիտի թափուին։ 41Տղերք եւ աղջկերք կþծնես, բայց քոնը չեն լինիլ. Այլ * գերութեան կþգնան։ 42Բոլոր ծառերդ ու երկրիդ պտուղները խառնիճը կþգրաւէ։ 43Քո միջի օտարականը քեզանից գերազանց կþլինի, եւ քեզանից շատ կþբարձրանայ, բայց դու ցած և ցած կþիջնես. 44Նա քեզ փոխ կþտայ, բայց դու նորան փոխ չես տալ. Նա գլուխ կþլինի եւ դու կþլինես այգի։ 45Եւ այս բոլոր անէծքները քեզ վերայ կþգան, քեզ կþհալածեն, եւ քեզ կþհասնեն, մինչեւ որ բնաջինջ լինես. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չþլսեցիր, որ քեզ հրամայած պատուիրանքներն ու կանոնները պահես։ 46Եւ նորանք քեզ վերայ * նշան եւ հրաշք կþլինեն եւ քո սերունդի վերայ՝ յաւիտեան։ 47* Որովհետեւ քո Եհովայ Աստուծուն ծառայութիւն չþարիր ուրախութեամբ եւ յօժար սրտով * ամեն բանի առատութեան համար, 48նորա համար դու կþծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վերայ կþուղարկէ՝ սովով, շարաւով, մերկութիւնով եւ ամեն կարօտութիւնով. Եւ նա * քո պարանոցի վերայ երկաթէ լուծ կþդնէ, մինչեւ որ բնաջինջ անէ քեզ։ 49* Եհովան քեզ վերայ հեռուից՝ երկրիս ծայրերիցը * արծուի թռչելու պէս մի ազգ կþբերէ, մի ազգ որի լեզուն դու չես հասկանալ, 50Մի պինտերես ազգ, * որ ծերերին պատիւ չի անիլ, եւ տղայի վերայ գութ չի ունենալ. 51Եւ նա * քո անասունների պտուղը եւ երկրիդ պտուղը կþուտէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես. Որովհետեւ քեզ համար չի թողիլ ցորեն, գինի, իւղ, կովերիդ ծնունդները եւ ոչխարներիդ հօտերը, մինչեւ որ քեզ բնաջինջ անէ. 52Եւ * քեզ կþպաշարէ քո բոլոր դռներումը, մինչեւ որ կործանուին քո բարձր ու ամուր պարիսպները, որոնց վերայ դու ապաւինում ես, քո բոլոր երկրումը. Եւ քեզ կþպաշարէ քո ամեն դռներումը քո բոլոր երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ. 53Եւ պաշարման ժամանակին եւ քո թշնամին քեզ նեղը գցած ժամանակին * քո որովայնի պտուղը՝ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած քո տղայոց եւ աղջկերանց միսը կþուտես։ 54Քո միջի քնքուշ եւ շատ փափուկ մարդը իր եղբօրը եւ * իր ծոցի կնկայ եւ իր ողջ թողած որդկանցը * ծուռ աչքով պիտի նայէ, 55Որպէս զի նորանցից մէկին չþտայ իր որդկանց մսիցը, որ ուտում է. Ըստ որում պաշարման ժամանակին եւ քո թշնամին ամեն դռներումդ քեզ նեղը գցած ժամանակին մի բան չի մնալ նորան։ 56* Քո միջի քնքուշ եւ փափուկ կինը, որ իր փափկութիւնիցը եւ քնքշութիւնիցը ոտքը գետնի վերայ կոխելու սովորած չէր, ծուռ աչքով պիտի նայէ իր ծոցի մարդին, իր տղային, իր աղջկանը, 57Եւ * իր ոտքերի մէջտեղից դուրս եկած տղայի ընկերին, եւ իր ծնած զաւակներին. Որովհետեւ պաշարման ժամանակին՝ եւ քո թշնամիներին քո դռներումը քեզ նեղը գցած ժամանակին ամեն բանի պակասելու համար ծածկաբար պիտի ուտէ նորանց։

58Եթէ այս գրքի մէջ գրուած այս օրէնքի ամեն խօսքերը զգուշութեամբ չþկատարես, որ վախենաս այն պատուական եւ ահաւոր անունիցը՝ * ՔՈ ՈՀԱՎԱՅ ԱՍՏՈՒԱԾԱՆԻՑԸ, 59Եհովան էլ կþզարկէ քեզ եւ քո սերունդին * անսովոր հարուածներով, մեծ եւ երկարատեւ հարուածներով, չար եւ երկայն հիւանդութիւններով. 60Եւ քեզ վերայ կþդարձնէ * Եգիպտոսի բոլոր հիւանդութիւնները, որոնցից դու վախենում ես, եւ նորանք քեզ կþփակչեն։ 61Նաեւ ամեն հիւանդութիւն եւ ամեն հարուած, որ այս օրէնքների գրքում գրուած չէ, Եհովան քեզ վերայ կþբերէ, մինչեւ որ դու բնաջինջ լինես. 62Եւ * սակաւաթիւ մնաք դուք, որ շատութեամբ երկնքի աստղերի պէս էիք, քո Եհովայ Աստուծոյ խօսքին չþլսելուդ համար։ 63Եւ ինչպէս որ Եհովան ուրախացաւ ձեզ վերայ ձեզ բարութիւն անելով եւ ձեզ շատացնելով, այնպէս էլ կþուրախանայ Եհովան ձեզ վերայ ձեզ կորցնելով եւ բնաջինջ անելով, եւ կþջնջուէք այն երկրի վերայից, ուր որ հիմա գնում ես նորան ժառանգելու։ 64Եւ Եհովան քեզ պիտի ցրուէ բոլոր ազգերի մէջ երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը, եւ այնտեղ ծառայութիւն կþանես օտար աստուածների՝ փայտի եւ քարի, որոնք չէիր ճանաչել՝ ոչ դու, ոչ քո հայրերը. 65Եւ այն ազգերի մէջ հանգստութիւն չես գտնիլ, եւ ոտքիդ թաթին հանգչելու տեղ չի լինիլ. Եւ Եհովան քեզ * այնտեղ դողացող սիրտ կþտայ, աչքի նուաղում ու * հոգիի տրտմութիւն. 66Եւ կեանքդ առաջումդ կախման մէջ կþլինի, եւ գիշեր ցերեկ կþվախենաս, եւ կեանքումդ ապահով չես լինիլ. 67* Առաւօտը կþասես. Երանի թէ իրիկուն լինէր, եւ իրիկունը կþասես. Երանի թէ առաւօտ լինէր, սրտիդ ահուդողիցը եւ աչքերիդ տեսած բաներիցը։ 68Եւ Եհովան քեզ ետ կþդարձնէ * նաւերով Եգիպտոս այն ճանապարհովը, որի համար քեզ ասեցի թէ * այլ եւս նորան չþտեսնես. Եւ կþծախուեք այնտեղ ծառաներ ու աղախիններ լինելու ձեր թշնամիներին, եւ ծախու առնող չի լինիլ։

*28.1 Ել. ժե. 26։ Ղև. իզ. 8։ Ես ծե. 2։

*28.1 Գլ. իզ. 19։

*28.2 Զաք. ա. 6։

*28.3 Սաղ. ճիը. 1, 4։

*28.3 Ծն. լթ. 5։

*28.4 Ծն. խթ. 25։ Գլ. է. 13։ լ. 9։ ա Տիմ. դ. 8։

*28.6 Սաղ. ճիա. 8։

*28.7 Ղև. իզ. 7, 8։ բ Թագ. իբ. 38-41։ Սաղ. ժը. 37-40։

*28.8 Ղև. իե. 21։

*28.8 Առակ. գ. 10։

*28.8 Գլ. ժե. 10։

*28.9 Ել. ժթ. 5, 6։ Գլ. է. 6։ իզ. 18, 19։ իթ. 13։

*28.10 Թու. զ. 27։

*28.10 Գլ. ժա. 25։

*28.11 Գլ. լ. 9։

*28.12 Ղև. իզ. 4։ Գլ. ժա. 14։

*28.12 Գլ. ժդ. 29։

*28.12 Գլ. ժե. 6։

*28.13 Ես. թ. 14, 15։

*28.14 Տես Գլ. ե. 32։ ժա. 16։

*28.15 Ղև. իզ. 14։ Ողբ. բ. 17։ Դան. թ. 11, 13։ Մաղ. բ. 2։

*28.20 Մաղ. բ. 2։

*28.20 Զաք. ժգ. 13։

*28.20 Սաղ. ձ. 16։ Ես. լ. 17։ ծա. 20։ կզ. 15։

*28.20 Գլ. ժբ. 7։

*28.21 Ղև. իզ. 25։ Երեմ. իգ. 10։

*28.22 Ղև. իզ. 16։

*28.22 Ամո. գ. 9։ Անգ. բ. 17։

*28.23 Ղև. իզ. 19։

*28.25 Ղև. իզ. 17, 37։ Գլ. լբ. 30։ Ես. լ. 17։

*28.25 Երեմ. ժե. 4։ իդ. 9։ իթ. 18։ լդ. 17։ Եզեկ. իգ. 46։

*28.26 ա Թագ. ժէ. 44, 46։ Սաղ. հթ. 2։ Երեմ. է. 33։ ժզ. 4։ լդ. 20։

*28.27 Ել. թ. 9։ ժե. 26։

*28.27 ա Թագ. ե. 6։ Սաղ հը. 66։

*28.28 Երեմ. դ. 9։

*28.29 Յոբ. ե. 14։ Ես. ծթ. 10։

*28.30 Տես Գլ. ի. 7։ Յոբ լա. 10։ Երեմ. ը. 10։

*28.30 Յոբ լա. 8։ Երեմ. ժբ. 13։ Ամով. ե. 11։ Սոփ. ա. 13։

*28.30 Գլ. ի. 6։

*28.32 Սաղ. կթ. 3։ ճժթ. 82, 123։

*28.32 Տես Ծն. լա. 29։

*28.33 Ղև. իզ. 16։ Երեմ. ե. 17։

*28.36 դ Թագ. ժէ. 4, 6։ իդ. 12, 14։ իե. 7, 11։ բ Մն. լգ. 11։ լզ. 6, 20։

*28.36 Գլ. դ. 28։ Երեմ. ժզ. 13։

*28.37 գ Թագ. թ. 7, 8։ Երեմ. իգ. 9։ իե. 9։ Զաք. ը. 13։

*28.37 Սաղ. խդ. 14։ Եզեկ. ժդ. 8։

*28.38 Միք. զ. 15։ Անգ. ա. 6։

*28.38 Յովել. ա. 4։ բ. 25։

*28.41 Ողբ. ա. 5։

*28.46 Ես. ը. 18։

*28.47 Նէեմ. թ. 35-37։

*28.47 Գլ. լբ. 15։

*28.48 Երեմ. իը. 14։

*28.49 Երեմ. ե. 15։ զ. 22, 23։ Ղու. ժթ. 43։

*28.49 Երեմ. խը. 40։ խթ. 22։ Ողբ. դ. 19։ Եզեկ. ժէ. 3, 12։ Ովս. ը. 1։ Ամբ. ա. 8։

*28.50 բ Մն. լզ. 17։ Ես. խէ. 6։

*28.51 Ես. ա. 7։ կբ. 8։

*28.52 դ Թագ. իե. 1, 2, 4։

*28.53 Ղև. իզ. 29։ դ Թագ. զ. 28, 29։ Երեմ. ժթ. 9։ Ողբ. բ. 20։ դ. 10։

*28.54 Գլ. ժգ. 6։

*28.54 Գլ. ժե. 9։

*28.56 Ես. ժէ. 1։

*28.57 Ծն. խթ. 10։

*28.58 Ել. զ. 3։

*28.59 Դան. թ. 12։

*28.60 Գլ. է. 15։

*28.62 Ամով. թ. 4։

*28.65 Ղև. իզ. 36։

*28.65 Ղև. իզ. 16։

*28.67 Յոբ. է. 4։

*28.68 Ովս. ը. 13։ թ. 3։ Տես Երեմ. խգ. 7։

*28.68 Գլ. ժէ. 16։