Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստութիւն և յիմարութիւն բարձրների և ցածերի մօտ։ 1Մեռած ճանճերը գ…
Իմաստութիւն և յիմարութիւն բարձրների և ցածերի մօտ։
1Մեռած ճանճերը գարշահոտ են անում եռացնում իւղագործի իւղը, նոյնպէս եւ մի քիչ յիմարութիւնը աւելի ծանր է լինում իմաստութիւնից եւ փառքից։
2Իմաստունի սիրտն իր աջ կողմին է, եւ յիմարի սիրտն իր ձախ կողմին։
3Որ ճանապարհով էլ որ գնայ յիմարը՝ պակասամիտ է. * եւ ամենին կþասէ, թէ ինքը յիմար է։
4Եթէ իշանի բարկութիւնը վեր կենայ քեզ դէմ, * քո տեղը չþձգես. Որովհետեւ * մեղմութիւնը մեծ յանցանքները կþդադարեցնէ։
5Կայ մի չարիք էլ, որ տեսայ արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը։
6* Յիմարութիւնը դրվում է շատ բարձրերում, իսկ հարուստները ցածումն են նստում։
7Տեսայ ծառաներ՝ * ձիերի վերայ. Եւ իշխաններ՝ ծառաների պէս ման գալիս երկրի վերայ։
8* Ով որ փոս փորէ, մէջը կþընկնի. Եւ ով որ ցանկը քանդէ, օձը կþկծի նորան։
9Ով որ քարեր տեղահանէ, նորանցով կþվնասուի. Փայտ կտրողը վտանգի է ենթարկուած նորանից։
10Եթէ կացինը բթացել է, եւ նա չþսրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է։
11Եթէ օձը խայթէ * առանց թովելու, ուրեմն օգուտ չþկայ թովչութիւն ունեցողի համար։
12* Իմաստունի բերանի խօսքերը շնորհք են, բայց * անմտի շրթունքներն իրան կուլ կþտան։
13Նորա բերանի խօսքերի սկիզբը յիմարութիւն է. Եւ նորա բերանի վերջը չար խենդութիւն։
14* Եւ յիմարը կþշատացնէ խօսքերը. Մարդս չþգիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ նորանից յետոյ ինչ է լինելու, * ո՞վ կարող է իմացնել նորան։
15Յիմարի աշխատութիւնն իրան կþյոգնեցնէ, որ չþգիտէ քաղաքը գնալը։
16* Վա՜յ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է. Եւ որ իշխաններդ առաւօտանց կանուխ ուտում են։
17Երանի՜ քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ * իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար։
18Շէնքը ծուլութիւններով փուլ կþգայ, եւ ձեռքերը կախելով՝ տունը կþկաթէ։
19Հացկերոյթը ուրախանալու համար կþանեն, եւ * գինին կþզուարթացնէ կեանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին։
20* Քո մտքումն անգամ մի անիծիր թագաւորին, եւ քո անկողնարանումը մի անիծիր հարուստին. Որովհետեւ երկնքի թռչունը ձայն կþտանէ. Եւ թեւաւորը խօսքը կþպատմէ։
*10.3 Առակ. ժգ. 16։ ժը. 2։
*10.4 Գլ. ը. 3։
*10.4 ա Թագ. իե. 24 ևլն։ Առակ. իե. 15։
*10.6 Եսթ. գ. 1։
*10.7 Առակ. ժթ. 10։ լ. 22։
*10.8 Սաղ. է. 15։ Առակ. իզ. 27։
*10.11 Սաղ. ծը. 4, 5։ Երեմ. ը. 17։
*10.12 Առակ. ժ. 32։ ժբ. 13։
*10.12 Առակ. ժ. 14։ ժը. 7։
*10.14 Առակ. ժե. 2։
*10.14 Գլ. գ. 22։ զ. 12։ ը. 7։
*10.16 Ես. գ. 4, 5, 12։ ե. 11։
*10.17 Առակ. լա. 4։
*10.19 Սաղ. ճդ. 15։
*10.20 Ել. իբ. 28։ Գոր. իգ. 5։