Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եղիփազի առաջին խօսքը՝ Աստուած անմեղին չէ պատժում։ 1Այն ժամանակ Եղի…
Եղիփազի առաջին խօսքը՝ Աստուած անմեղին չէ պատժում։
1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
2Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կþդժուարանա՞ս. Եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չþխօսէ։
3Ահա դու շատերին ես խրատել, եւ * տկար ձեռքերը՝ զօրացրել։
4Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ * ծռած ծունկերը դուն * կազդուրել ես։
5Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. Քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։
6Մի՞թէ * քո երկիւղածութիւնը չէ * քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։
7Յիշիր, թէ * ո՞ր անմեղն է կորել. Եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։
8Ինչպէս որ տեսայ * անօրէնութիւն հերկողները եւ * անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։
9Աստուծոյ * շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։
10Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։
11* Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրուվում են։
12Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.
13* Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.
14Երկիւղ պատահեց ինձ եւ * դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.
15Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։
16Նա կանգնեց, եւ ես չþճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ
17* Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։
18Ահա, * Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ * իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.
19* Ո՞ւր մնացին * կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը * փոշիի մէջ է, և որոնք ջարդվում են ցեցի նման։
20* Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան։
21* Ահա նորանց * լարը կþկտրուի՝՝, և * նորանք կþմեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։
*4.3 Ես. լե. 3։
*4.4 Եբր. ժբ. 12։
*4.4 Ես. լե. 3։
*4.6 Գլ. ժե. 4։ Սաղ. ժթ. 9։
*4.6 Առակ. գ. 26։
*4.7 Սաղ. լէ. 25։
*4.8 Առակ. իբ. 8։ Գաղ. զ. 7, 8։
*4.8 Գլ. ժե. 35։
*4.9 Ես. լ. 33։
*4.11 Սաղ. ծը. 6։
*4.13 Գլ. լգ. 15։
*4.14 Ել. ժե. 15։
*4.17 Գլ. թ. 2։ իե. 4։ լբ. 2։
*4.18 Գլ. ժե. 15։ բ Պետ. բ. 4։
*4.18 Տես ա Թագ. իբ. 15։
*4.19 Գլ. թ. 14։ ժե. 16։
*4.19 բ Կոր. ե. 1։
*4.19 Ծն. բ. 7։ գ. 19։ Գլ. լ. 19։
*4.20 Սաղ. ղ. 5, 6։
*4.21 Սաղ. լթ. 11։ խթ. 14։
*4.21 Կամ՝ վրանի պարանը կþխլուի, կամ՝ փառաւորութիւնը կþվերցուի,
*4.21 Գլ. լզ. 12։