Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եզեկիէլը մարգարէ է նշանակվում։ 1Եւ ինձ ասեց, Մարդի որդի, *&nb…

Եզեկիէլը մարգարէ է նշանակվում։

1Եւ ինձ ասեց, Մարդի որդի, * կանգնիր ոտներիդ վերայ, որ քեզ հետ խօսեմ։ 2Եւ * հոգին մտաւ մէջս հէնց որ նա խօսեց ինձ հետ, եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ. Եւ ես լսեցի նորան, որ խօսում էր ինձ հետ։ 3Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայէլի որդկանց մօտ, այն ինձ դէմ ապստամբող ապստամբ ազգերի մօտ. * նորանք եւ նորանց հայրերը յանցաւոր եղան ինձ դէմ մինչեւ իսկ այս օրը. 4Եւ * որդիքը պինդերես եւ խստասիրտ են. Ես քեզ նորանց մօտ եմ ուղարկում. Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան։ 5* Եւ նորանք՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ տուն են, եւ * կþիմանան որ մարգարէ է եղել իրանց մէջը։

6Իսկ դու, մարդի որդի, * մի վախենար նորանցից, եւ նորանց խօսքերիցն էլ մի վախենար, թէեւ մօտդ * տատասկներ եւ փուշեր էլ լինեն, եւ դու կարիճների վերայ ես բնակվում. * նորանց խօսքերիցը մի վախենար եւ նորանց երեսիցը մի զարհուրիր, * թէեւ նորանք ապստամբ տուն են։ 7Եւ * իմ խօսքերն ասիր նորանց՝ * թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ են։

8Իսկ դու, մարդի որդի, լսիր թէ ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր այն ապստամբ տան պէս. Բաց բերանդ եւ * կեր ինչ որ ես տալիս եմ քեզ։ 9Եւ ես մտիկ արի եւ ահա * մի ձեռք կար դէպի ինձ մեկնուած, եւ ահա * նորանում մի գրքի տոմս։

10Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. Եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ։

*2.1 Դան. ժ. 11։

*2.2 Գլ. գ. 24։

*2.3 Երեմ. գ. 25։ Գլ. ի. 18, 21, 30։

*2.4 Գլ. գ. 7։

*2.5 Գլ. գ. 11, 26, 27։

*2.5 Գլ. լգ. 33։

*2.6 Երեմ. ա. 8, 17։ Ղուկ. ժբ. 4։

*2.6 Երեմ. զ. 28։ Տես Ես. թ. 18։ Միք. է. 4։

*2.6 Գլ. գ. 9։ ա Պետ. գ. 14։

*2.6 Գլ. գ. 9, 26, 27։

*2.7 Երեմ. ա. 7, 17։

*2.7 Հմր. 5։

*2.8 Յայտ. ժ. 9։

*2.9 Գլ. ը. 3։ Երեմ. ա. 9։

*2.9 Գլ. գ. 1։