Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբը փախչելիս հանդիպում է հրեշտակների. Նորա վախը, աղօթքը եւ մենամար…

Յակոբը փախչելիս հանդիպում է հրեշտակների. Նորա վախը, աղօթքը եւ մենամարտութիւնը. Իսրայէլ անունը։

1Եւ Յակոբը գնաց իր ճանապարհը, եւ Աստուծոյ * հրեշտակները նորան պատահեցին։ 2Եւ Յակոբը երբոր տեսաւ նորանց, ասեց. Սա Աստուծոյ * բանակն է, եւ այն տեղի անունը * Մանայիմ դրաւ։

3Եւ Յակոբն իր առջեւ պատգամաւորներ ուղարկեց իր եղբայր Եսաւին դէպի * Սէիր երկիրը * Եդովմի գաւառը։ 4Եւ պատուիրեց նորանց ասելով. Այսպէս ասացէք իմ տիրոջ եսաւին, քո ծառայ Յակոբը այսպէս է ասում. Լաբանի մօտ պանդխտութիւն արի, եւ մինչեւ հիմա ուշացայ։ 5Եւ * ունիմ արջառներ եւ էշեր, հօտեր եւ ծառաներ եւ աղախիններ. Հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհք գտնեմ։ 6Եւ պատգամաւորները յետ դարձան Յակոբի մօտ եւ ասեցին. Քո եղբօր Եսաւի մօտ գնացինք, եւ * նա էլ չորս հարիւր մարդով գալիս է քեզ դիմաւորելու։

7Եւ Յակոբը շատ վախեց եւ շփոթուեցաւ, եւ իր հետ եղած ժողովուրդը, եւ հօտերը եւ արջառները, եւ ուղտերը երկու խումբի բաժանեց, 8Եւ ասեց. Եթէ Եսաւը մէկ խումբին հասնէ, եւ նորան զարկելու լինի, միւս խումբը կþազատուի։ 9Եւ Յակոբն ասեց * Ով իմ հօր Աբրահամի Աստուած, եւ իմ հօր Իսահակի Աստուած, * ով Եհովայ, որ ասեցիր ինձ. Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը, եւ քեզ բարիք կþանեմ. 10Ես արժանի չեմ այն ամեն * ողորմութիւններին եւ ամեն հաւատարմութեանը, որ քո ծառային արել ես. Որովհետեւ իմ գաւազանովն անցայ այս յորդանանիցը, եւ հիմա երկու խումբի տէր եղայ։ 11Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ, մի գուցէ գայ եւ զարկէ ինձ և մօրը տղաներովը։ 12Եւ * դու ասել ես, թէ անպատճառ քեզ բարիք կþանեմ, եւ քո սերունդը ծովի աւազի չափ կþանեմ, որ շատութիւնից չի համրուիլ։

13Եւ այն գիշերն այնտեղ մնաց. Եւ իր ձեռքի եղածիցն իր եղբայր Եսաւի համար ընծաներ առաւ. 14Երկու հարիւր էգ ոչխար եւ քսան խոյ, 15Երեսուն ծիծ տուող ուղտ իրանց ձագերովը, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էգ էշ եւ տասը աւանակ։ 16Եւ ամեն մէկ հօտը ջոկ ջոկ իր ծառաների ձեռքը յանձնեց, եւ ասեց իր ծառաներին. Առաջս անցէք, եւ հօտերի մէջտեղը միջոց թողեցէք։ 17Եւ առաջինին պատուիրեց ասելով. Երբոր իմ եղբայր Եսաւը քեզ պատահէ եւ քեզ հարցնէ, ասելով՝ Դու որի՞նն ես եւ ո՞ւր ես գնում, եւ այս առաջիններդ որի՞նն են. 18Այն ժամանակ ասիր. Քո ծառայ Յակոբինն է. Սա ընծայ է ուղարկուած իմ տէր Եսաւին, եւ ահա ինքն էլ մեր ետեւին է։ 19Եւ այսպէս էլ պատուիրեց երկրորդին, եւ երրորդին, եւ հօտերի ետեւից բոլոր գնացողներին, եւ ասեց. Այս խօսքի պէս խօսեցէք Եսաւի հետ, երբոր նորան գտնէք։ 20Եւ ասեցէք. Ահա քո ծառայ Յակոբն էլ մեր ետեւին է. Որովհետեւ ասում էր, կþկակղացնեմ նորա երեսն այս ընծայներով, որ իմ առաջին գնում են, եւ յետոյ կþտեսնեմ նորա երեսը, գուցէ ինձ ընդունէ։ 21Եւ ընծայները նորա առաջին գնացին. Եւ նա այն գիշերը այնտեղ մնաց բանակի մէջ։ 22Եւ այն գիշերը վեր կացաւ, եւ իր երկու կանայքը, եւ իր երկու աղախինները, եւ իր տասնեւմէկ որդիներն առաւ, եւ * Յաբօկի անցքիցն անցաւ։ 23Եւ նորանց առաւ, ու վտակիցն անցրեց, եւ իր բոլոր ունեցածն անցրեց։

24Եւ Յակոբը մինակ մնաց, եւ * մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը։ 25Եւ տեսաւ որ չþկարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը։ 26Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. Եւ Յակոբն ասեց. * Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։ 27Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Յակոբ է։ 28Եւ նա ասեց. * Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ * Իսրայէլ. Որովհետեւ * Աստուծոյ հետ եւ * մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր։ 29Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր։ Եւ նա ասեց. * Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. Եւ նա օրհնեց նորան այնտեղ։ 30Եւ Յակոբն այն տեղի անունը * Փանուէլ դրաւ. Որովհետեւ ասեց. * Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։

31Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերայ, երբոր * Փանուէլիցն անցաւ. Եւ իր զստի վերայ կաղում էր։ 32Նորա համար Իսրայէլի որդիքը զստի վերայ թուլացած ջիղը չեն ուտում մինչեւ այսօր, որովհետեւ Յակոբի զստի թուլացած ջիղին դիպաւ։

*32.1 Սաղ. ղա. 11։ Եբր. ա. 14։

*32.2 Տես Յես. ե. 14։ բ Թագ. ժէ. 24։ Ղուկ. բ. 13։

*32.2 Երկու բանակ։

*32.3 Գլ. լգ. 14, 16։

*32.3 Գլ. լզ. 6-8։ բ Օր. բ. 5։ Յես. իդ. 4։

*32.5 Գլ. լ. 43։

*32.6 Գլ. լգ. 1։

*32.9 Գլ. իը. 13։

*32.9 Գլ. լա. 3, 13։

*32.10 Գլ. իդ. 27։

*32.12 Գլ. իը. 13-15։

*32.22 բ Օր. բ. 37։ գ. 16։ Յես. ժբ. 2։

*32.24 Ովս. ժբ. 3, 4։

*32.26 Ովս. ժբ. 5։

*32.28 Գլ. լե. 10։ դ Թագ. ժէ. 34։

*32.28 Աստուծոյ հետ գօտէմարտող։

*32.28 Ովս. ժբ. 3, 4։

*32.28 Գլ. լգ. 4։

*32.29 Դատ. ժգ. 18։

*32.30 Աստուծոյ երես։

*32.30 Գլ. ժզ. 13։ Ել. իդ. 11։ Տես բ Օր. ե. 24։ Դատ. զ. 22։ ժգ. 22։ Ես. զ. 5։

*32.31 Դատ. ը. 8, 17։