Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբի ծառայութիւնը Լաբանին և ամուսնութիւնը։ 1Եւ Յակոբը ճանապարհ ը…

Յակոբի ծառայութիւնը Լաբանին և ամուսնութիւնը։

1Եւ Յակոբը ճանապարհ ընկաւ եւ գնաց արեւելքի որդկանց երկիրը. 2Եւ մտիկ տուաւ, եւ ահա դաշտումը մի հոր կար, եւ այա այնտեղ նորա մօտ ոչխարների երեք հօտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հօտերին. Եւ հորի բերանին մի մեծ քար կար։ 3Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. Եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում։ 4Եւ Յակոբն ասեց նորանց. Եղբայրներս, ո՞րտեղից էք դուք. Եւ նորանք ասեցին. Մենք * Խառանիցն ենք։ 5Եւ նա ասեց նորանց. Նաքովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ էք. Եւ նորանք ասեցին՝ Ճանաչում ենք։ 6Եւ նա ասեց նորանց. Առո՞ղջ է. Եւ նորանք ասեցին, Առողջ է, եւ ահա նորա աղջիկ Ռաքէլը ոչխարների հետ գալիս է։ 7Եւ նա ասեց. Ահա տակաւին օր շատ կայ եւ ժամանակ չէ հօտերը ժողովելու, ոչխարներին խմեցրէք, եւ գնացէք արածեցրէք։ 8Եւ նորանք ասեցին. Չենք կարող, մինչեւ որ բոլոր հօտերը մէկտեղ չþժողովուին. Այն ժամանակ հորի բերանից քարը կþգլորեն, եւ ոչխարներին կþխմեցնենք։ 9Եւ երբոր տակաւին նորանց հետ խօսում էր, Ռաքէլն եկաւ իր հօր ոչխարների հետ. Որովհետեւ նա էր նորանց հովիւը։ 10Եւ եղաւ երբոր Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի աղջիկ ռաքէլին, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Յակոբը մօտեցաւ, եւ քարը հորի բերանիցը գլորեց, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց։ 11Եւ Յակոբը համբուրեց Ռաքէլին, եւ ձայնը բարձրացրեց լաց եղաւ։ 12Եւ Յակոբը պատմեց Ռաքէլին, թէ * ինքը նորա հօր * ազգական եւ Ռեբեկայի որդին է. Նա էլ վազեց եւ իր հօրը պատմեց։ 13Եւ երբոր Լաբանն իր քրոջ որդի Յակոբին համբաւը լսեց, նորան դիմաւորելու վազեց, եւ գրկեց եւ համբուրեց նորան, եւ իր տունը տարաւ, եւ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները։ 14Եւ Լաբանն ասեց նորան. Իրաւի դու իմ * ոսկորն ու իմ մարմինն ես. Եւ նա նորա հետ մի ամբողջ ամիս մնաց։

15Եւ Լաբանն ասեց Յակոբին. Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. Ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը։ 16Եւ Լաբանն երկու աղջիկ ունէր. Մեծի անունը Լիա եւ փոքրի անունը Ռաքէլ։ 17Եւ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքէլը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ դէմքով։ 18Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ։ 19Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ։ Բնակուիր ինձ հետ։ 20Եւ Յակոբը * Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։

21Եւ Յակոբն ասեց Լաբանին. Կինս տուր, որովհետեւ օրերս լրացել են, որ ես մտնեմ նորա մօտ։ 22Եւ Լաբանն այն տեղի բոլոր մարդկանցը ժողովեց եւ խնջոյք արաւ։ 23Եւ եղաւ որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առաւ եւ նորա մօտ բերաւ. Եւ նա նորա մօտ մտաւ։ 24Եւ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տուաւ։ 25Եւ եղաւ առաւօտանց, եւ ահա նա Լիան էր. Եւ Յակոբը Լաբանին ասեց. Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. Մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. Ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր։ 26Եւ Լաբանն ասեց. Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։ 27* Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կþտամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ։ 28Եւ Յակոբն այնպէս արաւ, եւ այն եօթնեակն էլ լրացրեց, եւ Լաբանն իր Ռաքէլ աղջիկը նորան կին տուաւ։ 29Եւ Լաբանն իր աղախին Բաղղան իր աղջիկ Ռաքէլին աղախին տուաւ։ 30Եւ նա Ռաքէլի մօտ էլ մտաւ, եւ * Ռաքէլին Լիայիցն աւելի սիրեց. Եւ Լաբանին * եօթը տարի էլ ծառայեց։

31Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան ատվում է, * նորա արգանդը բացաւ. Բայց Ռաքէլը ամուլ էր։ 32Եւ Լիան յղացաւ, եւ մի որդի ծնեց, եւ նորա անունը * Ռուբէն դրաւ. Որովհետեւ ասեց. * Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կþսիրէ։ 33Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Որովհետեւ Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ. Եւ նորա անունը * Շմաւոն դրաւ։ 34Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կþմիաւորուի. Որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար. Այս պատճառով նորա անունը * Ղեւի դրաւ։ 35Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից. Նորա համար նորա անունը * Յուդա դրաւ. Եւ ծնելուց դադարեց։

*29.4 Գլ. իէ. 43։

*29.12 Գլ. ժգ. 8։ ժդ. 14, 16։

*29.12 Եղբայրը։

*29.14 Դատ. թ. 2։ բ Թագ. ե. 1։

*29.20 Ովս. ժբ. 12։

*29.27 Դատ. ժդ. 12։ Տես գլ. բ. 2, 3։

*29.30 Հմր. 20։ բ Օր. իա. 15։

*29.30 Գլ. լ. 26։ լա. 41։

*29.31 Գլ. լ. 22։

*29.32 Ահա որդի։

*29.32 Գլ. լա. 42։ Ել. գ. 7։ դ. 31։ բ Օր. իզ. 7։

*29.33 Լսել

*29.34 Միաւորութիւն։ Թու. ժը. 2, 4։

*29.35 Գոհութիւն։ Մատ. ա. 2։