Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հրաւէր բոլոր արարածներին Աստուծուն գովելու։ Սաղմոս։ 1* Տիր…

Հրաւէր բոլոր արարածներին Աստուծուն գովելու։

Սաղմոս։

1* Տիրոջը նոր երգ երգեցէք. Որ նա * հրաշքներ արաւ. Փրկեց նորան * նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։

2* Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. Եւ ազգերի աչքի առաջին * յայտնեց իր արդարութիւնը։

3* Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. * երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։

4* Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. Օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։

5Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. Քանորվ եւ սաղմոսների ձայնով։

6* Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։

7* Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. Աշխարհքը եւ նորանում բնակողները։

8* Գետերը ծափ տան ձեռքով. Սարերը միասին ցնծան,

9Տիրոջ առաջին. * որ նա գալիս է երկիրը դատելու, նա կþդատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։

*98.1 Սաղ. լգ. 3։ ղզ. 1։ Ես. խբ. 10։

*98.1 Ել. ժե. 11։ Սաղ. հէ. 14։ ձզ. 10։ ճե. 5։ ճլզ. 4։ ճլթ. 14։

*98.1 Ել. ժե. 6։ Ես. ծթ. 16։ կգ. 5։

*98.2 Ես. ծբ. 10։ Ղուկ. բ. 30, 31։

*98.2 Ես. կբ. 2։ Հռովմ. գ. 25, 26։

*98.3 Ղուկ. ա. 54, 55, 72։

*98.3 Ես. խթ. 6։ ծբ. 10։ Ղուկ. բ. 30, 31։ գ. 6։ Գոր. ժգ. 47։ իը. 28։

*98.4 Սաղ. ղե. 1։ ճ. 1։

*98.6 Թու. ժ. 10։ ա Մն. ժե. 28։ բ Մն. իթ. 27։

*98.7 Սաղ. ղզ. 11 ևլն։

*98.8 Ես. ծե. 12։

*98.9 Սաղ. ղզ. 10, 13։