Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմի անհաւատարմութիւնը, պատիժը և կրկին ընդունուիլը։ 1Եւ Տիրո…

Երուսաղէմի անհաւատարմութիւնը, պատիժը և կրկին ընդունուիլը։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, հասկացրու * Երուսաղէմին նորա պղծութիւնները, 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմին. Սկիզբդ ու * ծնունդդ Քանանացիների երկրիցն է, * հայրդ Ամօրհացին էր՝ եւ մայրդ Քետացին։ 4Եւ ծնունդդ՝ * դու ծնուած օրդ պորտդ չþկտրուեցաւ, եւ ջրով չþլուացուեցար մաքրուելու համար, եւ աղով չþաղուեցար, եւ խանձարուրով չþփաթաթուեցար. 5Մի աչք քեզ չþխնայեց, որ սորանցից մէկը անէր քեզ համար քեզ ողորմելով, այլ դաշտի երեսը գցուեցար քո անձի զզուանքովը քո ծնուած օրը։ 6Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ արեանդ մէջ կոխ տրուելիս, եւ ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր. Այո՛, ասեցի քեզ քո արեան մէջ թէ՝ Ապրիր։ 7* Դաշտի բոյսի պէս քեզ բիւրաւոր շինեցի, եւ դու շատացար ու մեծացար, եւ հասար գեղեցկութեան կատարելութեան. Ստինքներդ ելան եւ մազերդ բուսան, բայց դու մերկ ու տկլոր էիր։

8Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ, եւ ահա ժամանակդ սէրի ժամանակ էր, եւ * ես տարածեցի իմ քղանցքը քեզ վերայ, եւ ծածկեցի քո մերկութիւնը, եւ քեզ համար երդում անելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տէր Եհովան, եւ * դու իմը եղար։ 9Եւ ես քեզ լուացի ջրով, եւ արիւնդ ողողեցի քո վերայից, եւ քեզ իւղով օծեցի։ 10Եւ քեզ նկարագործ հագուստ հագցրի, եւ կօշիկներդ թէհաշի արի, եւ քեզ բեհեզի գօտի կապեցի, եւ քեզ մետաքսով ծածկեցի։ 11Եւ քեզ զարդարեցի զարդով, եւ * ապարանջաններ դրի ձեռքերիդ վերայ, եւ * մանեակ՝ պարանոցիդ վերայ։ 12Եւ * օղակ դրի քո քթին, եւ գինտեր՝ քո ականջներին եւ փառաւոր պսակ՝ քո գլխին։ 13Եւ դու զարդարուեցար ոսկիով եւ արծաթով եւ քո հագուստները բեհեզ ու մետաքս ու նկարագործ եղան. * նաշիհ ու մեղր ու իւղ կերար, եւ շատ ու շատ * գեղեցկացար, եւ թագաւորութեան յաջողեցիր։ 14Եւ քո գեղեցկութեան * համբաւը դուրս եկաւ ազգերի մէջ, որովհետեւ նա կատարեալ եղաւ իմ քեզ վերայ դրած վայելչութեան համար, ասում է Տէր Եհովան։

15Բայց դու * վստահացար քո գեղեցկութեանը, եւ * շնացար քո անունի պատճառով, եւ թափեցիր քո շնութիւնը ամեն անցնողի վերայ. Եւ նա նորանն էր լինում։ 16Եւ * դու առար քո հանդերձներիցը, եւ քեզ համար գոյնզգոյն բարձրաւանդակներ շինեցիր, եւ շնացար նորանց վերայ. Չþեղա՜ծ եւ չþլինելու բա՜ն։ 17Եւ առար քո զարդարանքի բաները այն ոսկիիցս ու արծաթիցս, որ ես էի քեզ տուել, եւ քեզ համար արուական պատկերներ շինեցիր, եւ նորանցով շնացար։ 18Եւ առար քո նկարագործ հագուստը եւ նորանց ծածկեցիր, եւ իմ իւղն ու իմ խունկը նորանց առաջը դրիր։ 19Եւ * իմ քեզ տուած հացը՝ քեզ ուտեցրած նաշիհը եւ իւղը եւ մեղրը, դու նորանց առաջը դրիր անոյշ հոտի համար, եւ եղաւ էլ, ասում է տէր Եհովան։ 20Եւ * առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։ 21Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։ 22Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ * չþյիշեցիր քո մանկութեան օրերը, * երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։ 23Եւ եղաւ որ քո բոլոր չարութիւններից յետոյ, (վա՜յ, վա՜յ քեզ, ասում է Տէր Եհովան.) 24Դու * քեզ համար բոզանոց էլ շինեցիր, եւ * քեզ համար բարձր տեղ պատրաստեցիր ամեն հրապարակում։ 25* Ամեն ճանապարհի գլխին շինեցիր քո բարձրաւանդակները եւ պղծեցիր քո գեղեցկութիւնը, եւ շքերդ բաց արիր ամեն անցնողի համար, եւ շատացրիր քո պոռնկութիւնները։ 26Եւ քո մեծանդամ * Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները ինձ բարկացնելու համար։ 27Բայց ահա ես իմ ձեռքը քեզ վերայ եմ մեկնել, եւ կարճացրել եմ քո ռոճիկը, եւ քեզ յանձնեցի քեզ ատող * Փղշտացիների աղջկերանց հաճութեանը, որոնք ամաչում են քո ցանկամոլ ընթացքից։

28Եւ * Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար, եւ չþկշտացար։ 29Եւ շատացրիր քո շնութիւնները Քանանի երկրի վերայ * մինչեւ Քաղդէացիների երկիրը, բայց սորանով էլ չþկշտացար։ 30Ի՜նչ նուաղ է քո սիրտը, ասում է Տէր Եհովան, որ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը. 31* Բոզանոցներդ ամեն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր. Եւ բոզի պէս չþեղար՝ կապէնքը անարգելով։ 32Շնացող կինը իր մարդի փոխարէն օտարներին է առնում։ 33Ամէն պոռնկին կապէնք կþտան, իսկ * դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ. Այո՛, դու ես նորանց կաշառում, որ քեզ մօտ գան շրջակայքից քո շնութիւնների համար։ 34Եւ քեզ կանանց պատահածից ներհակն է լինում քո պոռնկութիւններումը, որ քեզ հետեւող չþկայ շնանալու համար։ Եւ դու կապէնք տալով, եւ քեզ կապէնք չþտրուելով, դու ներհակը եղար։

35Ուրեմն, ով պոռնիկ, լսիր Տիրոջ խօսքը. 36Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ տարածուեցաւ քո պղինձը, եւ յայտնուեցաւ քո մերկութիւնը հոմանիներիդ հետ քո պոռնկութիւններովը, եւ քո ամեն գարշելի կուռքերովը, եւ * քո որդկանց արիւնների չափովը, որ տուիր նորանց. 37Դորա համար ահա * ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։ 38Եւ քեզ պիտի դատեմ * շնացող եւ * արիւնահեղ կանանց դատաստանովը, եւ քեզ սրտմտութեան ու նախանձի արեանը պիտի տամ։ 39Եւ ես քեզ նորանց ձեռքը պիտի յանձնեմ, եւ նորանք պիտի քարուքանդ անեն * քո բոզանոցները, եւ պիտի փուլ ածեն քո բարձր տեղերը, եւ * քեզանից պիտի մերկացնեն քո հանդերձները, եւ վեր պիտի առնեն քո զարդարանքի բաները, եւ քեզ պիտի թողեն մերկ ու տկլոր։ 40Եւ * քեզ վերայ մի ժողովք պիտի կանգնեցնեն, եւ քեզ պիտի քարով քարկոծեն, եւ * քեզ պիտի խոցոտեն իրանց սուրերովը։ 41Եւ տներդ * պիտի կրակով այրեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեն * շատ կանանց աչքի առաջին, եւ * ես պիտի դադարեցնեմ քեզ պոռնկութիւնից, եւ միւսանգամ էլ կապէնք չես տալ։ 42Եւ * ես կþհանգստացնեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ նախանձը կþհեռանայ քեզանից, որ ես հանգստանամ եւ էլ չþբարկանամ։ 43Որովհետեւ * դու չþյիշեցիր քո մանկութեան օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ * ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տէր Եհովան, եւ դու չես անիլ այդ չար խորհուրդը քո բոլոր պղծութիւններից յետոյ։

44Ահա ամեն առակախօսը պիտի առակ ասէ քեզ վերայ թէ, Ինչպէս մայրը՝ նոյնպէս էլ աղջիկը։ 45Դու քո մօր աղջիկն ես, որ զզուեցաւ իր այրիցն եւ իր որդիներիցը, եւ դու քո քոյրերի քոյրն ես, որոնք զզուեցան իրանց այրերիցն ու իրանց որդիներիցը, * ձեր մայրը Քետացի եւ ձեր հայրը Ամօրհացի է. 46Եւ քո մեծ քոյրը Սամարիան է, ինքը եւ իր աղջիկները որ բնակվում են քո ձախ կողմին, եւ * քո փոքր քոյրը քո աջ կողմին բնակողն է, այսինքն Սոդոմը եւ իր աղջիկները։ 47Բայց դու ոչ թէ նորանց ճանապարհներովը գնացիր, եւ նորանց պղծութիւնների պէս արիր՝ մի քիչ միայն. Այլ դու * նորանցից աւելի ապականութիւն արիր քո բոլոր ճանապարհներումը։ 48Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ * քո քոյրը Սոդոմն ինքն ու իր աղջիկները չեն արել, ինչպէս որ դու ես արել եւ քո աղջիկները։ 49Ահա սա էր քո քոյր Սոդոմի անօրէնութիւնը, հպարտութիւն, * հացի կշտութիւն եւ անհոգ հանգստութիւն ունէր նա եւ իր աղջիկները. Եւ խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժովացնում։ 50Եւ նորանք հպարտացան եւ պղծութիւններ արին * իմ առաջին, եւ * նորանց վերացրի հէնց որ տեսայ. 51Սամարիան էլ քո մեղքերի կէսին չափ չէ մեղանչել. Եւ դու քո պղծութիւնները նորանցից շատացրիր, եւ արդարացրիր քո քոյրերին քո արած * բոլոր պղծութիւններով։ 52Դու էլ ուրեմն կրիր քո անարգանքը, որ դատապարտում էիր քո քոյրերին, քո մեղքերի համար, որ նորանցից աւելի պղծութիւն գործեցիր, նորանք քեզանից արդար են։ Ուրեմն դու էլ ամաչիր եւ քո անարգանքը կրիր, որ արդարացրիր քո քոյրերին։ 53* Եւ ես ետ պիտի դարձնեմ նորանց գերութիւնը, * Սոդոմի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ Սամարիայի եւ նորա աղջիկների գերութիւնը, եւ քո գերիների գերութիւնը նորանց միջումը։ 54Որպէս զի կրես քո անարգանքը, եւ ամաչես քո ամեն արածիցը * նորանց մխիթարելովդ։ 55Եւ քո քոյրերը՝ Սոդոմը ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ Սամարիան ու իր աղջիկները ետ պիտի դառնան իրանց առաջի վիճակին, եւ դու ու քո աղջիկները ետ պիտի դառնաք ձեր առաջի վիճակին։ 56Եւ քո քոյր Սոդոմի լուրն անգամ չþկար քո բերանումը քո հպարտութեան օրումը 57Քո չարութիւնը յայտնուելուց առաջ. Ինչպէս այն ժամանակ որ յայտնուեցաւ ամօթը * Ասորիների աղջիկների առաջին եւ քո բոլոր շրջակայ * Փղշտացիների աղջիկների առաջին, որոնք քեզ նախատում էին շուրջանակի։ 58* Քո չարագործութիւններն ու քո պղծութիւնները դու կրեցիր, ասում է Տէրը։

59Որովհետեւ այսպէս է ասում տէր Եհովան. Ես էլ քեզ արի, ինչպէս դու էիր արել որ * երդումն * անարգեցիր ուխտադրուժ լինելով։ 60Իսկ ես պիտի * յիշեմ իմ քեզ հետ քո մանկութեան օրերին արած ուխտը, եւ քեզ հետ * յաւիտենական ուխտ պիտի հաստատեմ։ 61Եւ * պիտի յիշես քո ճանապարհները եւ պիտի ամաչես՝ քեզանից մեծ քոյրերիդ եւ քեզանից փոքրներին ընդունելով եւ ես նորանց քեզ պիտի տամ * իբրեւ աղջիկներ, * թէեւ քո ուխտիցը չեն։ 62* Եւ ես պիտի հաստատեմ իմ ուխտը քեզ հետ, եւ դու պիտի իմանաս որ ես եմ Տէրը։ 63Որպէս զի * յիշես եւ ամաչես, եւ * միւսանգամ բերանդ չþբանաս ամաչելուդ համար, երբոր ես քաւութիւն անեմ քեզ համար քո ամեն արածին, ասում է Տէր Եհովան։

*16.2 Գլ. ի. 4։ իբ. 2։ լգ. 7-9։

*16.3 Գլ. իա. 30։

*16.3 Հմր. 45։

*16.4 Ովս. բ. 3։

*16.7 Ել. ա. 7։

*16.8 Հռութ. գ. 9։

*16.8 Ել. ժթ. 5։ Երեմ. բ. 2։

*16.11 Ծն. իդ. 22, 47։

*16.11 Առակ. ա. 9։

*16.12 Ես. գ. 21։

*16.13 բ Օր. լբ. 13, 14։

*16.13 Սաղ. խը. 2։

*16.14 Ողբ. բ. 15։

*16.15 Տես բ Օր. լբ. 15։ Երեմ. է. 4։ Միք. գ. 11։

*16.15 Ես. ա. 21։ ծէ. 8։ Երեմ. բ. 20։ գ. 2, 6, 20։ Գլ. իգ. 3, 8, 11, 12։ Ովս. ա. 2։

*16.16 դ Թագ. իգ. 7։ Գլ. է. 20։ Ովս. բ. 8։

*16.19 Ովս. բ. 8։

*16.20 դ Թագ. ժզ. 3։ Սաղ. ճզ. 37, 38։ Ես. ծէ. 5։ Երեմ. է. 31։ լբ. 35։ Գլ. ի. 26։ իգ. 37։

*16.22 Երեմ. բ. 2։ Հմր. 43, 60։ Ովս. ժա. 1։

*16.22 Հմր. 4-6։

*16.24 Հմր. 31։

*16.24 Ես. ծէ. 5, 7։ Երեմ. բ. 20։ գ. 2։

*16.25 Առակ. թ. 14։

*16.26 Գլ. ը. 10, 14։ ի. 7, 8։ իգ. 19-21։

*16.27 բ Մն. իը. 18, 19։ Հմր. 57։

*16.28 դ Թագ. ժզ. 7, 10։ բ Մն. իը. 23։ Երեմ. բ. 18, 36։ Գլ. իգ. 12 ևլն։

*16.29 Գլ. իգ. 14 ևլն։

*16.31 Հմր. 24, 39։

*16.33 Ես. լ. 3։ Ովս. ը. 9։

*16.36 Հմր. 20։ Երեմ. բ. 34։

*16.37 Երեմ. ժգ. 22, 26։ Ողբ. ա. 8։ Գլ. իգ. 9, 10, 22, 29։ Ովս. բ. 10։ ը. 10։ Նաւ. գ. 5։

*16.38 Ղև. ի. 10։ բ Օր. իբ. 22։ Գլ. իգ. 45։

*16.38 Ծն. թ. 6։ Ել. իա. 12։ Տես Հմր. 20, 36։

*16.39 Հմր. 24, 31։

*16.39 Գլ. իգ. 26։ Ովս. բ. 3։

*16.40 Գլ. իգ. 10, 47։

*16.40 Յովհ. ը. 5, 7։

*16.41 բ Օր. ժգ. 16։ դ Թագ. իե. 9։ Երեմ. լթ. 8։ ծբ. 13։

*16.41 Գլ. ե. 8։ իգ. 10։

*16.41 Գլ. իգ. 27։

*16.42 Գլ. ե. 13։

*16.43 Հմր. 22։ Սաղ. հը. 42։

*16.43 Գլ. թ. 10։ ժա. 21։ իբ. 31։

*16.45 Հմր. 3։

*16.46 բ Օր. լբ. 32։ Ես. ա. 10։

*16.47 դ Թագ. իա. 9։ Գլ. ե. 6, 7։ Հմր. 48, 51։

*16.48 Մատ. ժ. 15։ ժա. 24։

*16.49 Ծն. ժգ. 10։

*16.50 Ծն. ժգ. 13։ ժը. 20։ ժթ. 5։

*16.50 Ծն. ժթ. 24։

*16.51 Երեմ. գ. 11։ Մատ. ժբ. 41, 42։

*16.53 Տես Ես. ա. 9։ Հմր. 60, 61։

*16.53 Երեմ. ի. 16։

*16.54 Գլ. ժդ. 22, 23։

*16.57 դ Թագ. ժզ. 5։ բ Մն. իը. 18։ Ես. է. 1։

*16.57 Ես. ժդ. 28։ Հմր. 27։

*16.58 Գլ. իգ. 49։

*16.59 բ Օր. իթ. 12, 14։

*16.59 Գլ. ժէ. 15, 16։

*16.60 Սաղ. ճզ. 45։

*16.60 Երեմ. լբ. 40։ ծ. 5։

*16.61 Գլ. ի. 43։ լզ. 31։

*16.61 Ես. ծդ. 1։ կ. 4։ Գաղ. դ. 26 ևլն։

*16.61 Երեմ. լա. 31 ևլն։

*16.62 Ովս. բ. 19, 20։

*16.63 Հմր. 61։

*16.63 Հռովմ. գ. 19։