Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յաւիտենական իմաստութիւնը հրաւէր է կարդում և խոստմունք տալիս։ 1Ահա&…

Յաւիտենական իմաստութիւնը հրաւէր է կարդում և խոստմունք տալիս։

1Ահա * իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.

2Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.

3Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.

4Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։

5Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.

6Լսեցէք, որովհետեւ * ազնիւ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։

7Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։

8Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չþկայ։

9Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին։

10Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է։

11* Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չþարժեն նորան։

12Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ։

13* Տիրոջ երկիւղը չարն ատել է, * հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ * նենգաւոր բերանը ես ատում եմ։

14Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. Ես եմ հանճարը, * զօրութիւնը իմն է։

15* Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։

16Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։

17* Ես ինձ սիրողներին կþսիրեմ, եւ * ինձ կանուխ որոնողները կþգտնեն ինձ։

18* Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։

19* Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։

20Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը,

21Որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ։

22* Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։

23* Ես * օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։

24Ես անդունդները չþեղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չþեղած։

25* Տակաւին սարերը չþձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։

26Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։

27Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։

28Երբոր նա պնդացնում էր * վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։

29* Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չþանցնեն, երբոր գցում էր * երկրի հիմունքը,

30* Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի * ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։

31Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ * իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։

32Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են * իմ ճանապարհները։

33Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։

34* Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։

35Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ * Տէրիցը շնորհք կþստանայ։

36Բայց ինձ դէմ մեղանչողը կþվնասէ * իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

*8.1 Գլ. ա. 20։ թ. 3։

*8.6 Տես Գլ. իբ. 20։

*8.11 Յոբ իը. 15 ևլն։ Սաղ. ժթ. 10։ ճժթ. 127։ Գլ. գ. 14, 15։ դ. 5, 7։ ժզ. 16։

*8.13 Գլ. ժզ. 6։

*8.13 Գլ. զ. 17։

*8.13 Գլ. դ. 24։

*8.14 Ժող. է. 19։

*8.15 Տես Դան. բ. 21։ Հռովմ. ժգ. 1։

*8.17 ա Թագ. բ. 30։ Սաղ. ղա. 14։ Յովհ. ժդ. 21։

*8.17 Յակ. ա. 5։

*8.18 Գլ. գ. 16։ Մատ. զ. 33։

*8.19 Գլ. գ. 14։ Հմր. 10։

*8.22 Գլ. գ. 19։ Յովհ. ա. 1։

*8.23 Սաղ. բ. 6։

*8.23 Կամ՝ հաստատուել եմ

*8.25 Յոբ ժե. 7, 8։

*8.28 Տես Ծն. ա. 7։

*8.29 Ծն. ա. 9, 10։ Յոբ. լը. 10, 11։ Սաղ. լգ. 7։ ճդ. 9։ Երեմ. ե. 22։

*8.29 Յոբ լը. 4։

*8.30 Յովհ. ա. 1, 2, 18։

*8.30 Մատ. գ. 17։ Կող. ա. 3։

*8.31 Սաղ. ժզ. 3։

*8.32 Սաղ. ճժթ. 2։ ճիը. 1, 2։ Ղուկ. ժա. 28։

*8.34 Գլ. գ. 13, 18։

*8.35 Գլ. ժբ. 2։

*8.36 Գլ. ի. 2։