Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած նայում է մարդկանց գործերին։ 1* Մարդինն են սրտի տրամադ…
Աստուած նայում է մարդկանց գործերին։
1* Մարդինն են սրտի տրամադրութիւնները, * բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։
2* Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց * Տէրն է հոգիները կշռողը։
3* Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կþհաստատուին քո խորհուրդները։
4* Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց * ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։
5* Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. * * անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։
6* Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կþքաւուի անօրէնութիւնը եւ * Տիրոջ վախովը մարդ կþհեռանայ չարիցը։
7Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կþհաշտեցնէ նորա հետ։
8* Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։
9* Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. * բայց նորա քայլերը տէրն է հաստատում։
10Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չþսխալուի նորա բերանը դատաստանում։
11* Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։
12Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ * աթոռը արդարութիւնով կþհաստատուի։
13* Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կþսիրեն։
14* Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կþմեղմացնէ։
15Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ * նորա հաճութիւնը՝ * վերջի անձրեւի ամպին նման։
16* Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։
17Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կþլինի։
18* Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։
19Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։
20Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կþգտնէ, եւ * նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։
21Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կþկոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կþաւելացնէ։
22* Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։
23* Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։
24Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։
25* Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։
26* Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։
27Անպիտան մարդը չարութիւն կþփորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։
28* Խոտորնակ մարդը կռիւ կþհնարէ, եւ * քսուն մտերիմներին կþբաժանէ։
29Անօրէն մարդը կþխաբէ * իր ընկերին, եւ նորան կþտանէ չար ճանապարհով։
30Կþխփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։
31* Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կþգտնուի։
32* Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։
33Ծոցն է գցվում վիճակը, բայց տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։
*16.1 Հմր. 9։ Գլ. ժթ. 21։ ի. 24։ Երեմ. ժ. 23։
*16.1 Մատ. ժ. 19, 20։
*16.2 Գլ. իա. 2։
*16.2 ա Թագ. ժզ. 7։
*16.3 Սաղ. լէ. 5։ ծե. 22։ Մատ. զ. 25։ Ղու. ժբ. 22։ Փիլ. դ. 6։ ա Պետ. ե. 7։
*16.4 Ես. խգ. 7։ Հռովմ. ժա. 36։
*16.4 Յոբ իա. 30։ Հռովմ. թ. 22։
*16.5 Գլ. զ. 17։ ը. 13։
*16.5 Կամ՝ թեև ձեռք ձեռքի միաբանին՝
*16.5 Գլ. ժա. 21։
*16.6 Դան. դ. 27։ Ղու. ժա. 41։
*16.6 Գլ. ժդ. 16։
*16.8 Սաղ. լէ. 16։ Գլ. ժե. 16։
*16.9 Հմր. 1։ Գլ. ժթ. 21։
*16.9 Սաղ. լէ. 23։ Գլ. ի. 24։ Երեմ. ժ. 23։
*16.11 Ղև. ժթ. 36։ Գլ. ժա. 1։
*16.12 Գլ. իե. 5։ իթ. 14։
*16.13 Գլ. ժդ. 35։ իբ. 11։
*16.14 Գլ. ժթ. 12։ ի. 2։
*16.15 Գլ. ժթ. 12։
*16.15 Յոբ իթ. 23։ Զաք. ժ. 1։
*16.16 Գլ. ը. 11, 19։
*16.18 Գլ. ժա. 2։ ժէ. 19։ ժը. 12։
*16.20 Սաղ. բ. 12։ լդ. 8։ ճիե. 1։ Ես. լ. 18։ Երեմ. ժէ. 7։
*16.22 Գլ. ժգ. 14։ ժդ. 27։
*16.23 Սաղ. լէ. 30։
*16.25 Գլ. ժդ. 12։
*16.26 Տես Գլ. թ. 12։ Ժող. զ. 7։
*16.28 Գլ. ժե. 18։ իզ. 21։ իթ. 22։
*16.28 Գլ. ժէ. 9։
*16.29 Գլ. ա. 10 ևլն։
*16.31 Գլ. ի. 29։
*16.32 Գլ. ժթ. 11։