Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարեկամութիւն և միաբանութիւն։ 1Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնո…
Բարեկամութիւն և միաբանութիւն։
1Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է։
2Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կþյայտնէ։
3Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կþգայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը։
4* Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, * բղխող գետ է իմաստութեան աղբիւրը։
5* Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար։
6Յիմարի շրթունքը կռիւի մէջ կþմտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։
7* Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։
8* Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը։
9Իր գործումը թոյլ լինողն էլ * փչացնողի եղբայրն է։
10* Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։
11* Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը։
12* Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը։
13Ով որ * բանը չþլսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։
14Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։
15Խոհեմ սիրտը գիտութիւն կþշահէ. Եւ իմաստունների ականջը գիտութիւն կþորոնէ։
16* Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։
17Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան։
18Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է։
19Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. Եւ վէճերը բերդի նիգերին են նման։
20* Մարդիս բերանի պտղիցը կþկշտանայ նորա փորը. Նա կþկշտանայ իր շրթունքների արդիւնքիցը։
21* Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կþուտէ նորա պտուղը։
22* Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։
23Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց * հարուստը կոշտ է պատասխանում։
24Բարեկամներ ունեցող մարդը * վնաս կþքաշէ՝՝, բայց * բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։
*18.4 Գլ. ժ. 11։ ի. 5։
*18.4 Սաղ. հը. 2։
*18.5 Ղև. ժթ. 15։ բ Օր. ա. 17։ ժզ. 19։ Գլ. իդ. 23։ իը. 21։
*18.7 Գլ. ժ. 14։ ժբ. 13։ ժգ. 3։ Ժող. ժ. 12։
*18.8 Գլ. ժբ. 18։ իզ. 22։
*18.9 Գլ. իը. 24։
*18.10 բ Թագ. իբ. 3, 51։ Սաղ. ժը. 2։ իէ. 1։ կա. 3, 4։ ղա. 2։ ճխդ. 2։
*18.11 Գլ. ժ. 15։
*18.12 Գլ. ժա. 2։ ժե. 33։ ժզ. 18։
*18.13 Յովհ. է. 51։
*18.16 Ծն. լբ. 20։ ա Թագ. իե. 27։ Գլ. ժէ. 8։ իա. 14։
*18.20 Գլ. ժբ. 14։ ժգ. 2։
*18.21 Տես Մատ. ժբ. 37։
*18.22 Ծն. բ. 22։ Գլ. ժթ. 14։ լա. 10։
*18.23 Յակ. բ. 3։
*18.24 Կամ՝ բարեկամութիւն անելու է,
*18.24 Գլ. ժէ. 17։