Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուած մեզ հետ է նեղութեան ժամանակ։ Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմ…

Աստուած մեզ հետ է նեղութեան ժամանակ։

Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։

1Եթէ Տէրը մեզ հետ չþլինէր. * թող ասէ Իսրայէլը.

2Եթէ տէրը մեզ հետ չþլինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,

3Ապա * կենդանի կենդանի կուլ կþտային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.

4Ապա ջուրերը կþթաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կþկենար։

5Ապա գոռոզ ջուրերն անց կþկենային մեր անձերի վերայ։

6Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չþտուաւ նորանց ատամներին։

7Մեր անձինքը ինչպէս * ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. Որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։

8* Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, * որ արաւ երկինքն ու երկիրս։

*124.1 Սաղ. ճիթ. 1։

*124.3 Սաղ. ծզ. 1, 2։ ծէ. 3։ Առակ. ա. 12։

*124.7 Սաղ. ղա. 3։ Առակ. զ. 5։

*124.8 Սաղ. ճիա. 2։

*124.8 Ծն. ա. 1։ Սաղ. ճլդ. 3։