Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եղիուսի վերջին խօսքը. Նա դարձեալ յիշեցնում է Աստուծոյ արդարութիւնը և …
Եղիուսի վերջին խօսքը. Նա դարձեալ յիշեցնում է Աստուծոյ արդարութիւնը և մեծութիւնը։
1Եւ Եղիուսը շարունակելով ասեց.
2Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։
3Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։
4Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։
5Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. * հզօր է սրտին զօրութեամբը։
6Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կþտայ։
7* Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ * թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կþդնէ յաւիտեան, եւ նորանք կþբարձրանան։
8Եւ * եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,
9Այն ժամանակ կþյայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։
10Եւ * նա կþբանայ նորանց ականջը խրատի, եւ կþպատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։
11Եթէ լսեն եւ հնազանդեն, * իրանց օրերը բարիքով կþվերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։
12Բայց եթէ չþլսեն, սրով կþանցնեն, եւ կþմեռնեն առանց հասկացողութեան։
13Եւ սրտով կեղծաւորները * բարկութիւն կþդիզեն. Չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։
14* Նորանց անձը կþվախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։
15Իսկ նա աղքատին կþազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կþբանայ նորանց ականջը։
16Քեզ էլ կþհանէր նեղութեան երախիցը * մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չþկայ, եւ * քո սեղանի վերայ դրուածը * պարարտալի կþլինէր։
17Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։
18Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ * մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։
19* Մի՞թէ նա մի բանի տեղ կþդնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։
20Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կþտեղահանէ։
21Զգուշացիր, որ * չþդառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու * սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։
22Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. * ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։
23Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կþհամարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։
24Միտք արա, որ * մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։
25Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։
26Ահա Աստուած մեծ է, եւ * մենք չþգիտենք, * նորա տարիների թիւը անքննելի է։
27Որովհետեւ նա քաշում է * ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.
28* Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։
29Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։
30* Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։
31Որովհետեւ * դորանցով է դատում ազգերին եւ * կերակուր շնորհում՝ առատօրէն։
32Նա իր ձեռքերումը ծածկում է * կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։
33* Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։
*36.5 Գլ. թ. 4։ ժբ. 13, 16։ լէ. 23։ Սաղ. ղթ. 4։
*36.7 Սաղ. լգ. 18։ լդ. 15։
*36.7 Սաղ. ճժգ. 8։ Ես. խէ. 1։
*36.8 Սաղ. ճէ. 10։
*36.10 Գլ. լգ. 16, 23։
*36.11 Գլ. իա. 13։ Ես. ա. 19։
*36.13 Հռովմ. բ. 5։
*36.14 Գլ. ժե. 32։
*36.16 Սաղ. ժը. 19։ լա. 8։ ճժը. 5։
*36.16 Սաղ. իգ. 5։
*36.16 Սաղ. լզ. 8։
*36.18 Սաղ. խթ. 7։ Տես Գլ. լգ. 24։
*36.19 Առակ. ժա. 4։
*36.21 Սաղ. կզ. 18։
*36.21 Տես Եբր. ժա. 25։
*36.22 Ես. խ. 13, 14։ Հռովմ. ժա. 34։ ա Կոր. բ. 16։ Տես Գլ. լդ. 32։ լե. 11։
*36.24 Սաղ. ղբ. 5։ Յայտ. ժե. 3։
*36.26 ա Կոր. ժգ. 12։
*36.26 Սաղ. ղ. 2։ ճբ. 24, 27։ Եբր. ա. 12։
*36.27 Սաղ. ճխէ. 8։
*36.28 Առակ. գ. 20։
*36.30 Գլ. լէ. 3։
*36.31 Գլ. լէ. 13։ լը. 23։
*36.31 Սաղ. ճլզ. 25։ գոր. ժդ. 16։
*36.32 Եբր.՝ լոյսը,
*36.33 գ Թագ. ժը. 41, 45։