Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ժողովուրդին յայտնում է որ թշնամիները կþկորչեն, մեղաւոր…

Աստուծոյ ժողովուրդին յայտնում է որ թշնամիները կþկորչեն, մեղաւորները կþսարսափեն և հաւատացեալները կþուրախանան։

1Վա՜յ քեզ, * ով կործանող, որ չþկործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չþյափշտակեցին. * երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն։

2Ով Տէր, մեզ ողորմիր, * քեզ ենք յուսացել. Նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաեւ մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին։ 3Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը։

4Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ։ 5* Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. Լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով։ 6Եւ քո ժամանակների հաստատութիւնը կþլինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կþլինի նորա գանձը։

7Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, * խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս։ 8* Ամայացել են ճանապարհները. Դադարել է ճանապարհորդը. * ուխտը քանդել է. Քաղաքները անարգել. Մարդիս բանի տեղ չէ համարում։ 9* Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում։ 10* Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. Հիմա վեր եմ բարձրանալու։ 11* Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. Ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ։ 12Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք * կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին։ 13* Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. Իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը։ 14Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։ 15* Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ * չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը։ 16Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են։ 17Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։ 18Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ * Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը։ 19* Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ * անծանօթ եւ անհասականիլ շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր։ 20* Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. Քո աչքերը կþտեսնեն * Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, * որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ։ 21Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ։ 22Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր * օրէնսդիրը Տէրն է, * մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։

23Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չþբռնեցին, առագաստ չþբացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին։ 24Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. * այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։

*33.1 Գլ. իա. 2։ Ամբ. բ. 8։

*33.1 Յայտ. ժգ. 10։

*33.2 Գլ. իե. 9։

*33.5 Սաղ. ղէ. 9։

*33.7 դ Թագ. ժը. 18, 37։

*33.8 Դատ. ե. 6։

*33.8 դ Թագ. ժը. 14-17։

*33.9 Գլ. իդ. 4։

*33.10 Սաղ. ժբ. 5։

*33.11 Սաղ. է. 14։ Գլ. ծթ. 4։

*33.12 Գլ. թ. 18։

*33.13 Գլ. խթ. 1։ Եփես. բ. 17։

*33.15 Սաղ. ժե. 2։ իդ. 4։

*33.15 Սաղ. ճժթ. 37։

*33.18 ա Կոր. ա. 20։

*33.19 դ Թագ. ժթ. 32։

*33.19 բ Օր. իը. 49, 50։ Երեմ. ե. 15։

*33.20 Սաղ. խը. 12։

*33.20 Սաղ. խզ. 5։ ճիե. 1, 2։

*33.20 Գլ. լէ. 33։ ծդ. 2։

*33.22 Յակ. դ. 12։

*33.22 Սաղ. ձթ. 18։

*33.24 Երեմ. ծ. 20։