Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոբը ապաշխարում է։ Աստուած նորան արդարացնում է իր բարեկամների դէմ և ն…
Յոբը ապաշխարում է։ Աստուած նորան արդարացնում է իր բարեկամների դէմ և նորան առաջուանից աւելի օրհնում։
1Եւ Յոբը պատասխանեց Եհովային ու ասեց.
2Գիտեմ որ * ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.
3* Ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնէ անիմաստ խօսքերով։ Իրաւ՝ խօսել եմ, բայց չեմ հասկացել, * ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չþգիտէի։
4Աղաչում եմ, լսիր որ խօսեմ, * քեզ հարցնում եմ, եւ ինձ իմացրու.
5Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։
6Վասնորոյ * նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ։
7Եւ երբոր Եհովան այս խօսքերը Յոբին ասել էր, յետոյ Եհովան ասեց Եղիփազ Թեմանացիին. Իմ բարկութիւնը բորբոքուել է քեզ դէմ ու քո երկու ընկերների վերայ, որովհետեւ իմ մասին ուղիղ չþխօսեցիք իմ ծառայ Յոբի նման։ 8Ուրեմն հիմա ձեզ համար * եօթը զուարակ ու եօթը խոյ առէք ու * գնացէք իմ ծառայ Յոբի մօտ, եւ ողջակէզ մատուցրէք ձեզ համար, ու իմ ծառայ Յոբը * աղօթք անէ ձեզ համար. Որովհետեւ * նորան եմ ընդունում, որպէսզի չþհատուցնուի ձեզ ձեր յիմարութիւնը. Որովհետեւ իմ մասին ուղիղ չþխօսեցիք իմ ծառայ Յոբի նման։
9Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին ու Սօփար Նաամացին գնացին ու արին ինչպէս որ Եհովան ասել էր իրանց. Եւ Եհովան ընդունեց Յոբին։
10Եւ * Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. Նաեւ Եհովան * կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր սրացուածքը։ 11Այն ժամանակ նորա մօտ եկան բոլոր նորա * եղբայրներն ու քոյրերը եւ նորա բոլոր ճանաչները ու նորա հետ հաց կերան նորա տանը, եւ նորան ցաւակցելով մխիթարում էին նորան այն ամեն փորձանքների համար, որ Եհովան բերել էր նորա վերայ. Եւ իւրաքանչիւրը նորան մի կեսիթա եւ մի ոսկի օղ տուին։ 12Եւ Եհովան օրհնեց * Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի. Եւ նա ունեցաւ * տասնեւչորս հազար ոչխար, եւ վեց հազար ուղտ, եւ հազար լուծ եզ, եւ հազար մատակ էշ։ 13* Եւ նորան եղան եօթը որդիք եւ երեք աղջիկ։ 14Եւ մէկ աղջկան անունը Եմիմա, եւ երկրորդի անունը կասիա, եւ երրորդի անունը կերեն-հափուք դրաւ։ 15Եւ Յոբի աղջիկների պէս գեղեցիկ կանայք չէր գտնուիլ այն երկրումը. Եւ նորանց հայրը նորանց ժառանգութիւն տուաւ իրանց եղբայրների մէջ։
16Եւ * Յոբը սորանից յետոյ հարիւր քառասուն տարի ապրեց եւ տեսաւ իր որդիքն ու որդկանցը որդիքը՝ չորս սերունդ։
17Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ * օրերիցը կշտացած։
*42.2 Ծն. ժը. 14։ Մատ. ժթ. 26։ Մար. ժ. 27։ ժդ. 35։ Ղուկ. ժը. 27։
*42.3 Գլ. լը. 2։
*42.3 Սաղ. խ. 5։ ճլա. 1։ ճլթ. 6։
*42.4 Գլ. լը. 3։ խ. 7։
*42.6 Եզր. թ. 6։ Գլ. խ. 4։
*42.8 Թու. իգ. 1։
*42.8 Մատ. ե. 24։
*42.8 Ծն. ի. 17։ Յակ. ե. 15, 16։ ա Յօհ. ե. 16։
*42.8 ա Թագ. իե. 35։ Մաղ. ա. 8։
*42.10 Սաղ. ժդ. 7։ ճիզ. 1։
*42.10 Ես. խ. 2։
*42.11 Տես Գլ. ժթ. 13։
*42.12 Գլ. ը. 7։ Յակ. ե. 11։
*42.12 Տես Գլ. ա. 3 և հմր. 10։
*42.13 Տես Գլ. ա. 2։
*42.16 Գլ. ե. 26։ Առակ. գ. 16։
*42.17 Ծն. իե. 8։