Հին Կտակարան
Նոր Կտակարան
* ՍԱՂՄՈՍՆԵՐ 1 Բարեպաշտի երջանկութիւնը։ Ամբարշտի ապերջանկու…
* ՍԱՂՄՈՍՆԵՐ
1
Բարեպաշտի երջանկութիւնը։ Ամբարշտի ապերջանկութիւնը։
1Երանելի է * այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ * ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.
2Այլ նորա * կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ * ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։
3Եւ նա * ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է * յաջողվում է նորան։
4Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս * դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։
5Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։
6Որովհետեւ * Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կþկորչի։
*Սաղմոսներ Ղուկ. ի. 42։ իդ. 44։ Գոր. ա. 20։
*1.1 Առակ. դ. 14, 15։
*1.1 Սաղ. իզ. 4։ Երեմ. ժե. 17։
*1.2 Սաղ. ճժթ. 35, 47, 92։
*1.2 Յես. ա. 8։ Սաղ. ճժթ. 1, 97։
*1.3 Երեմ. ժէ. 8։ Եզեկ. խէ. 12։
*1.3 Ծն. լթ. 3, 23։ Սաղ. ճիը. 2։ Ես. գ. 10։
*1.4 Յոբ. իա. 18։ Սաղ. լե. 5։ Ես. ժէ. 13։ իթ. 5։ Ովս. ժգ. 3։
*1.6 Սաղ. լէ. 18։ Նաւ. ա. 7։ Յօհ. ժ. 14։ բ Տիմ. բ. 19։