Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գոհութիւն և ուխտ մեծ վտանգից ազատուելու համար։ 1Ես ուրախ եմ, որ Տէ…

Գոհութիւն և ուխտ մեծ վտանգից ազատուելու համար։

1Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։

2Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. Եւ ես իմ օրերումը կþկանչեմ նորան։

3* Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. Նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։

4Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։

5* Ողորմած է Տէրը եւ * արդար. Եւ մեր Աստուածը գթած է։

6Տէրը պահում է պարզամիտներին. Ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։

7Ով իմ անձը, ետ դարձիր դէպի * քո հանգստութիւնը, որովհետեւ * Տէրը բարի արաւ քեզ։

8* Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։

9Ես ման կþգամ Տիրոջ առաջին * կենդանեաց երկրումը։

10Ես * հաւատացի՝ նորա համար խօսեցի. Ես շատ չարչարուեցայ։

11* Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ * ամեն մարդ սուտ է։

12Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։

13Փրկութեան բաժակը կþառնեմ եւ Տիրոջ անունը կþկանչեմ։

14* Իմ ուխտերը Տիրոջը կþվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։

15* Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։

16Ոհ Տէր, * ես քո ծառան եմ. Ես քո ծառան եմ եւ * քո աղախնի որդին. Դու իմ կապանքներն արձակեցիր։

17* Քեզ գոհութեան պատարագ կþմատուցանեմ. Եւ Տիրոջ անունը կþկանչեմ։

18* Իմ ուխտերը Տիրոջը կþվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։

19* Տիրոջ տան սրահներումը. Քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։

*116.3 Սաղ. ժը. 4-6։

*116.5 Սաղ. ճգ. 8։

*116.5 Եզր. թ. 15։ Նէեմ. թ. 8։ Սաղ. ճժթ. 137։ ճխե. 17։

*116.7 Երեմ. զ. 16։ Մատ. ժա. 29։

*116.7 Սաղ. ժգ. 6։ ճժթ. 17։

*116.8 Սաղ. ծզ. 13։

*116.9 Սաղ. իէ. 13։

*116.10 բ Կոր. դ. 13։

*116.11 Սաղ. լա. 22։

*116.11 Հռովմ. գ. 4։

*116.14 Հմր. 18։ Սաղ. իբ. 25։ Յովն. բ. 9։

*116.15 Սաղ. հբ. 14։

*116.16 Սաղ. ճժթ. 125։ ճժգ. 12։

*116.16 Սաղ. ձզ. 16։

*116.17 Ղև. է. 12։ Սաղ. ծ. 14։ ճէ. 22։

*116.18 Հմր. 14։

*116.19 Սաղ. ղզ. 8։ ճ. 4։ ճլե. 2։