Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սոփարի առաջին խօսքը՝ Յոբը պէտք է խոնարհուի ամենագէտ Աստուծոյ առաջին։ …
Սոփարի առաջին խօսքը՝ Յոբը պէտք է խոնարհուի ամենագէտ Աստուծոյ առաջին։
1Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.
2Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.
3Քո բարբաջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չþլինի՞։
4* Որ ասում ես. Իմ խրատը մաքւոր է. Եւ իստակ եմ քո աչքի առաջին։
5Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.
6Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. Ուրեմն իմացիր որ * Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։
7* Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։
8Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կþանես դու. Դժոխքից խոր է նա, ի՞նչ կþհասկանաս։
9նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։
10* Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, * ո՞վ նորան ետ կþպահէ.
11Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։
12Բայց * փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի * վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։
13Եթէ դու * ուղղես քո սիրտը, եւ * ձեռքերդ դէպի նորան տարածես,
14Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո * վրաններումը անզգամութիւն թող չþբնակուէ։
15* Ահա այն ժամանակ կþբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կþլինիս եւ չես վախենալ։
16Որովհետեւ * թշուառութիւնը կþմոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կþգայ.
17Եւ կեանքը * կէսօրից պայծառ կþկանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։
18Եւ դու ապահով կþլինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կþմտնես՝ * ապահով կþքնես.
19Եւ կþպառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կþաղաչեն։
20Բայց * ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց * յոյսը հոգեվարքի է։
*11.4 Գլ. զ. 10։ ժ. 7։
*11.6 Եզր. թ. 13։
*11.7 Սաղ. ճլթ. 6-10։ Ժող. գ. 11։ Հռովմ. ժա. 33։
*11.10 Գլ. թ. 12։ ժբ. 14։
*11.10 Գլ. թ. 12։
*11.12 Սաղ. իզ. 4։
*11.12 Գլ. զ. 5։
*11.13 ա Թագ. է. 3։
*11.13 Սաղ. խդ. 20։ ձը. 9։ ճխգ. 6։
*11.14 Գլ. ը. 22։
*11.15 Տես Ծն. դ. 5, 6։ Գլ. իբ. 26։ իթ. 24։
*11.16 Ես. կե. 16։
*11.17 Սաղ. լէ. 6։ ճժբ. 4։ Ես. ծը. 8, 10։
*11.18 Ղև. իզ. 5, 6։ Սաղ. գ. 5։ դ. 8։ Առակ. գ. 24։
*11.20 Ղև. իզ. 16։ բ Օր. իը. 65։
*11.20 Գլ. ը. 14։ ժը. 14։