Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը յանդիմանում է իր եղբայրների փառասիրութիւնը. Գալիլեայից վեր է…
Քրիստոսը յանդիմանում է իր եղբայրների փառասիրութիւնը. Գալիլեայից վեր է գնում Երուսաղէմ տաղաւարահարաց տօնին. Վիճաբանում է Հրէաների հետ իր անձի և իր վարդապետութեան մասին։
1Եւ սորանից յետոյ Յիսուսը ման էր գալիս Գալիլեայի մէջ. Որովհետեւ * չէր կամենում Հրէաստանումը ման գալ, * որովհետեւ Հրէաները որոնում էին սպանել նորան։
2Եւ * Հրէաների տաղաւարահարաց տօնը մօտիկ էր։ 3* Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես. 4Որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ թագուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. Եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին։ 5* Որովհետեւ իր եղբայրներն էլ չէին հաւատում նորան։ 6Յիսուսն էլ ասեց նորանց. * Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է. 7* Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. Բայց ինձ ատում է, որ * ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են։ 8Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, * որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ։ 9Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը։ 10Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար։
11* Եւ Հրէաները որոնում էին նորան այն տօնումը եւ ասում, Ո՞րտեղ է նա։ 12* Եւ ժողովուրդների մէջ շատ զրոյց կար նորա համար. * ոմանք ասում էին թէ Բարի մարդ է. Ուրիշներն էլ ասում էին. Ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է։ 13Սակայն ոչ ով համարձակ չէր խօսում նորա վերայ՝ * Հրէաների վախի համար։
14Եւ երբոր տօնն արդէն կէս եղաւ, Յիսուսը վեր ելաւ տաճարը եւ սովորեցնում էր։ 15* Եւ Հրէաները զարմանում էին եւ ասում. Սա ի՞նչպէս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու։ 16Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. * Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։ 17* Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։ 18* Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. Բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ’կայ նորանում։ 19* Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։ 20* Ի՞նչու էք ուզում ինձ սպանել. Ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. * Դեւ ունիս. Ո՞վ է ուզում քեզ սպանել։ 21Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Մի գործ գործեցի, եւ ամենքդ զարմացել էք։ 22Նորա համար * Մովսէսը ձեզ տուաւ թլփատութիւնը, (ոչ թէ Մովսէսիցն է, * այլ հայրերիցը.) եւ շաբաթ օրը մարդ էք թլփատում։ 23Եթէ մարդ շաբաթ օրումը թլփատութիւն է ընդունում, որ Մովսէսի օրէնքը չ’քանդուի, ինձ բարկանո՞ւմ էք, * որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։ 24* Աչքի երեւութով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք։
25Արդ Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել։ 26Եւ ահա համարձակ խօսում է, եւ ոչինչ չեն ասում դորան. * մի գուցէ իրաւ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապէս Քրիստոսը։ 27* Բայց սորան գիտենք, թէ որ տեղից է. Իսկ Քրիստոսն երբոր գայ, ոչ ոք չի գիտենալ թէ որ տեղից է։ 28Յիսուսն էլ՝ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով՝ * Ինձ էլ գիտէք եւ գիտէք էլ թէ ինչ տեղից եմ. Եւ * ես իմ անձիցը չեմ եկել. Այլ * ճշմարիտ է ինձ ուղարկողը * որին դուք չ’գիտէք։ 29* Իսկ ես գիտեմ նորան, որովհետեւ նորանից եմ, եւ նա ուղարկեց ինձ։ 30* Եւ ուզում էին բռնել նորան. Բայց * ոչ ով ձեռք չ’ձգեց նորա վերայ. Որովհետեւ նորա ժամը դեռ չէր հասել։ 31* Եւ ժողովրդից շատերը հաւատացին նորան եւ ասում էին թէ երբոր Քրիստոս գայ, արդեօ՞ք դորանցից աւելի նշաններ կ’անէ, քան որ սա արաւ։
32Եւ Փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նորա համար. Եւ Փարիսեցիները եւ քահանայապետներն * սպասաւորներ ուղարկեցին, որ բռնեն նորան։ 33Յիսուսն էլ ասեց նորանց. * Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, եւ գնում եմ ինձ ուղարկողի մօտ։ 34* Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։ 35Հրէաներն էլ իրար ասեցին. Դա ո՞րտեղ է գնալու, որ մենք չ’գտնենք դորան. Արդեօ՞ք Հելլենացիների ցրուած ժողովուրդների մօտն է * գնալու եւ Հելլենացիներին է սովորեցնելու։ 36Ի՞նչ է այն խօսքն, որ ասեց թէ Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։
37Եւ * տօնի վերջին մեծ օրումը Յիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. * Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ։ 38* Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, * Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին։ 39* Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ * Յիսուսը դեռ չէր փառաւորուած։ 40Արդ ժողովրդից շատերը, երբոր այս խօսքը լսեցին, ասում էին. Սա ճշմարտապէս * այն մարգարէն է։ 41Ուրիշներն՝ ասում էին. * Սա Քրիստոսն է. Եւ էլ ուրիշներն ասում էին. Մի՞թէ Քրիստոսը * Գալիլեայիցը կ’գայ։ 42* Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ * Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր։ 43* Եւ տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար։ 44* Եւ նորանցից ոմանք կամեցան բռնել նորան. Բայց ոչ ոք ձեռք չ’ձգեց նորա վերայ։
45Եւ սպասաւորները եկան քահանայապետների եւ Փարիսեցիների մօտ. Եւ սորանք ասեցին նորանց. Ի՞նչու համար նորան չ’բերիք։ 46Սպասաւորները պատասխանեցին. * Երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը։ 47Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. * Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք։ 48* Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան։ 49Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրէնքը չ’գիտէ, անիծուած են։ 50* Նիկոդեմոսը, որ գիշերը նորա մօտ էր եկել, նորանցից մէկը լինելով, ասեց նորանց. 51* Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չ’լսէ նորանից եւ չ’գիտենայ, թէ ինչ է գործում։ 52Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մի՞թէ դու էլ ես Գալիլեայիցը. Քննիր եւ տես, * որ Գալիլեայիցը մարգարէ դուրս չէ եկել։ 53Եւ ամեն մէկը գնաց իր տունը։
*7.1 Գլ. դ. 1, 3։ ժա. 54։
*7.1 Գլ. ե. 16, 18։ Հմր. 11, 13, 35։
*7.2 Ղև. իգ. 34։
*7.3 Մատ. ժբ. 46։ Մար. գ. 31։ Գոր. ա. 14։
*7.5 Մար. գ. 21։
*7.6 Գլ. բ. 4։ ը. 20։ Հմր. 8, 30։
*7.7 Գլ. ժե. 19։
*7.7 Գլ. գ. 19։
*7.8 Գլ. ը. 20։ Հմր. 6։
*7.11 Գլ. ժա. 56։
*7.12 Գլ. թ. 16։ ժ. 19։
*7.12 Մատ. իա. 46։ Ղուկ. է. 16։ Գլ. զ. 14։ Հմր. 40։
*7.13 Գլ. թ. 22։ ժբ. 42։ ժթ. 38։
*7.15 Մատ. ժգ. 54։ Մար. զ. 2։ Ղուկ. դ. 22։ Գոր. բ. 7։
*7.16 Գլ. գ. 11։ ը. 28։ ժբ. 49։ ժդ. 10, 24։
*7.17 Տես Գլ. ե. 40։ ը. 43։
*7.18 Գլ. ե. 41։ ը. 50։
*7.19 Ել. իդ. 3։ բ Օր. լգ. 4։ Գլ. ա. 17։ Գոր. է. 38։
*7.20 Մատ. ժբ. 14։ Մար. գ. 6։ Գլ. ե. 16, 18։ ը. 37, 40։ ժ. 31, 39։ ժա. 53։
*7.20 Գլ. ը. 48, 52։ ժ. 20։ Տես Մար. դ. 22։
*7.22 Ղև. ժբ. 3։
*7.22 Ծն. ժէ. 10։
*7.23 Գլ. ե. 8, 9, 16։
*7.24 բ Օր. ա. 16, 17։
*7.26 Հմր. 48։
*7.27 Մատ. ժգ. 55։ Մար. զ. 3։ Ղուկ. դ. 22։
*7.28 Տես Գլ. ը. 14, 19։ թ. 29։
*7.28 Գլ. ե. 43։ ը. 42։
*7.28 Գլ. ե. 32։ ը. 26։ Հռովմ. գ. 4։
*7.28 Գլ. ա. 18։ ը. 55։
*7.29 Մատ. ժա. 27։ Գլ. ժ. 15։
*7.30 Մար. ժա. 18։ Ղուկ. ժթ. 47։ ի. 19։ Հմր. 19։ Գլ. ը. 37։
*7.30 Հմր. 44։ Գլ. ը. 20։
*7.31 Մատ. ժբ. 23։ Գլ. գ. 2։ ը. 30։
*7.32 Հմր. 45, 46։
*7.33 Գլ. ը. 21։ ժբ. 35։ ժգ. 33։ ժզ. 16։
*7.34 Ովս. ե. 6։ Գլ. ժգ. 33։
*7.35 Ես. ժա. 12։ Յակ. ա. 1։ ա Պետ. ա. 1։
*7.37 Ղև. իգ. 36։
*7.37 Ես. ծե. 1։ Գլ. զ. 35։ Յայտ. իբ. 17։
*7.38 բ Օր. ժը. 15։
*7.38 Առակ. ժը. 4։ Ես. ժբ. 3։ խդ. 3։ Եզեկ. խէ. 1։ Զաք. ժդ. 8։ Գլ. դ. 14։
*7.39 Ես. խդ. 3։ Յովէլ բ. 28։ Գլ. ժզ. 7։ Գոր. բ. 4, 17, 33, 38։
*7.39 Գլ. ժբ. 16։ ժզ. 7։
*7.40 բ Օր. ժը. 15, 18։ Գլ. ա. 21։ զ. 14։
*7.41 Գլ. դ. 42։ զ. 70։
*7.41 Հմր. 52։ Գլ. ա. 46։
*7.42 Սաղ. ճլբ. 11։ Երեմ. իգ. 5։ Միք. ե. 2։ Մատ. բ. 5։ Ղուկ. բ. 4։
*7.42 ա Թագ. ժզ. 1, 4։
*7.43 Հմր. 12։ Գլ. թ. 16։ ժ. 19։
*7.44 Հմր. 30։
*7.46 Մատ. է. 29։ Տես Գլ. ժը. 21, 22։
*7.47 Հմր. 12։
*7.48 Գլ. ժբ. 42։ Գոր. զ. 7։ ա Կոր. ա. 20, 26։ բ. 8։
*7.50 Գլ. գ. 2։
*7.51 բ Օր. ա. 17։ ժէ. 8 ևլն։ ժթ. 15։ Գոր. իգ. 3։
*7.52 Ես. թ. 1, 2։ Մատ. դ. 15։ Գլ. ա. 46։ Հմր. 41։ Տես դ Թագ. ժդ. 25։ Յես. ժթ. 13։