Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթը գոհանում է Աստուածանից իր փրկութեան համար։ Սաղմոս. Տան …
Դաւիթը գոհանում է Աստուածանից իր փրկութեան համար։
Սաղմոս. Տան * նաւակատիքի երգ. Դաւիթի։
1Ես բարձրացնում եմ քեզ. Ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ * իմ թշնամիներին չþուրախացրիր ինձ վերայ։
2Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ * դու բժշկեցիր ինձ։
3Տէր, * դու իմ անձը հանեցիր * գերեզմանիցը, եւ * ինձ կենդանի պահեցիր թոսի մէջ մտնողներիցը։
4* Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
5Որովհետեւ նորա բարկութիւնը * ակնթարթի չափ է, բայց * նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. Իրիկունը լաց է գալիս, իսկ * առաւօտը ցնծութիւն։
6Ես ասեցի * իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
7Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, * բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
8Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. Եւ Տիրոջն եմ աղաչում։
9Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. * մի՞թէ հողը կþգոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կþպատմէ՞։
10Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
11* Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
12Սորա համար * թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չþկենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կþգոհանամ քեզանից։
*Սաղ. լ բ Օր. ի. 5։ բ Թագ. ե. 11։ զ. 20։
*30.1 Սաղ. իե. 2։ լե. 19, 24։
*30.2 Սաղ. զ. 2։ ճգ. 3։
*30.3 Սաղ. ձզ. 13։
*30.3 Կամ՝ դժոխքիցը
*30.3 Սաղ. իը. 1։
*30.4 ա Մն. ժզ. 4։ Սաղ. ղէ. 12։
*30.5 Սաղ. ճգ. 9։ Ես. իզ. 20։ ծդ. 7։ բ Կոր. դ. 17։
*30.5 Սաղ. կգ. 3։
*30.5 Սաղ. ճիզ. 5։
*30.6 Յոբ իթ. 18։
*30.7 Սաղ. ճդ. 29։
*30.9 Սաղ. զ. 5։ ձը. 11։ ճժե. 17։ ճժը. 17։ Ես. լը. 18։
*30.11 բ Թագ. զ. 14։ Ես. կա. 3։ Երեմ. լա. 4։
*30.12 Սաղ. ծէ. 8։