Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը շարունակում է իրաններին այլևայլ նիւթերի վերայ վարդապետել։ …
Քրիստոսը շարունակում է իրաններին այլևայլ նիւթերի վերայ վարդապետել։
1Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։ 2* Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. Եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։ 3* Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։ 4* Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։ 5Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա * շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։ 6Եթէ մէկն ինձանում չէ մնում, * նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։ 7Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, * ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։ 8* Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ * իմ աշակերտները լինիք։
9Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացէք իմ սէրի մէջ։ 10* Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։ 11Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, * եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։ 12* Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։ 13* Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։ 14* Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։ 15Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չ’գիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. Բայց ձեզ բարեկամ ասեցի, * որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։ 16* Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, եւ * ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. Եւ ձեր պտուղը մնայ. * որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։ 17* Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։
18* Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ 19* Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. * բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։ 20Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ * ծառան իր Տէրիցը մեծ չէ. Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. * եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կ’պահեն։ 21* Բայց այս ամենը կ’անեն ձեզ իմ անունի համար. Որովհետեւ չ’ճանաչեցին ինձ ուղարկողին։ 22* Եթէ ես չէի եկել եւ նորանց հետ խօսել, նորանք մեղք չէին ունենալ. * բայց հիմա պատճառանք չ’ունին իրանց մեղքի համար։ 23* Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում։ 24* Եթէ այն գործերը չէի գործել նորանց միջումը, որ մէկ ուրիշը չ’գործեց, մեղք չէին ունենալ. Բայց հիմա տեսան էլ, եւ ատեցին ինձ էլ եւ իմ Հօրն էլ։ 25Այլ այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ * Զուր տեղն ատեցին ինձ։ 26* Բայց երբոր Մխիթարիչը կ’գայ, որ ես Հօրիցը կ’ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, * նա կ’վկայէ ինձ համար։ 27Եւ * դուք էլ կ’վկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք։
*15.2 Մատ. ժե. 13։
*15.3 Գլ. ժգ. 10։ ժէ. 17։ Եփես. ե. 26։ ա Պետ. ա. 22։
*15.4 Կող. ա. 23։ ա Յովհ. բ. 6։
*15.5 Ովս. ժդ. 8։ Փիլ. ա. 11։
*15.6 Մատ. գ. 10։ է. 19։
*15.7 Հմր. 16։ Գլ. ժդ. 13, 14։ ժզ. 23։
*15.8 Մատ. ե. 16։ Փիլ. ա. 11։
*15.8 Գլ. ը. 31։ ժգ. 35։
*15.10 Գլ. ժդ. 15, 21, 23։
*15.11 Գլ. ժզ. 24։ ժէ. 13։ ա Յովհ. ա. 4։
*15.12 Գլ. ժգ. 34։ ա Թես. գ. 9։ ա Պետ. դ. 8։ ա Յովհ. գ. 11։ դ. 21։
*15.13 Գլ. ժ. 11, 15։ Հռովմ. ե. 7, 8։ Եփես. ե. 2։ ա Յովհ. գ. 16։
*15.14 Գլ. ժդ. 15, 23։ Տես Մատ. ժբ. 50։
*15.15 Տես Ծն. ժը. 17։ Գլ. ժէ. 26։ Գոր. ի. 27։
*15.16 Գլ. զ. 71։ ժգ. 18։ ա Յովհ. դ. 10, 19։
*15.16 Մատ. իը. 19։ Մար. ժզ. 15։ Կող. ա. 6։
*15.16 Հմր. 7։ Գլ. ժդ. 13։
*15.17 Հմր. 12։
*15.18 ա Յովհ. գ. 1, 13։
*15.19 ա Յովհ. դ. 5։
*15.19 Գլ. ժէ. 14։
*15.20 Մատ. ժ. 24։ Ղուկ. զ. 40։ Գլ. ժգ. 16։
*15.20 Եզեկ. գ. 7։
*15.21 Մատ. ժ. 22։ իդ. 9։ Գլ. ժզ. 3։
*15.22 Գլ. թ. 41։
*15.22 Հռովմ. ա. 20։ Յակ. դ. 17։
*15.23 ա Յովհ. բ. 23։
*15.24 Գլ. գ. 2։ է. 31։ թ. 32։
*15.25 Սաղ. լե. 19։ կթ. 4։
*15.26 Ղուկ. իդ. 49։ Գլ. ժդ. 17, 26։ ժզ. 7, 13։ Գոր. բ. 33։
*15.26 ա Յովհ. ե. 6։
*15.27 Ղուկ. իդ. 48։ Գոր. ա. 8, 21, 22։ բ. 32։ գ. 15։ դ. 20, 33։ ե. 32։ ժ. 39։ ժգ. 31։