Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երէցները ինչ տեսակ մարդիկ պէտք է լինին։ Կրետացիների յատկութիւնները։ …
Երէցները ինչ տեսակ մարդիկ պէտք է լինին։ Կրետացիների յատկութիւնները։
1Պօղոս * Աստուծոյ ծառայ եւ * Յիսուս Քրիստոսի առաքեալ. Աստուծոյ ընտրուածների հաւատքի եւ * աստուածապաշտական * ճշմարտութեան գիտութեան համեմատ, 2* Յաւիտենական կեանքի յոյսովը, որ * յաւիտենական դարերից առաջ խոստացաւ * անսուտ Աստուածը. 3* Բայց իր ժամանակին յայտնեց իր խօսքը քարոզութիւնով, որ * ինձ հաւատացուեցաւ մեր * Փրկիչ Աստուծոյ հրամանի համեմատ. 4* Տիտոս՝ * սիրելի որդուս, * մեր հասարակաց հաւատքի համեմատ, * շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ մեր Փրկչիցը։
5Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ * պակասորդները ուղղես, եւ * ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի. 6* Եթէ մէկն անարատ է, * մէկ կնկան մարդ, * հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չ’կայ կամ անհնազանդ չեն։ 7Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս * Աստուծոյ տնտես. Ոչ յանդուգն, ոչ բարկացող, * ոչ գինեմոլ, ոչ զարկող, * ոչ պիղծ շահ սիրող։ 8* Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ. 9Հաստատ բռնելով * վարդապետութեան հաւատարիմ խօսքը, * որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։ 10* Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, * խաբեբաներ կան, * մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են։ 11Որոնց պէտք է պապանձեցնել, * որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ * պիղծ շահի պատճառով։ 12* Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր։ 13Այս վկայութիւնը ճշմարիտ է. * նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, * որ առողջ լինեն հաւատքումը. 14* Եւ մտիկ չ’տան Հրէական առասպելներին եւ * այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են։ 15* Ամեն բան սուրբ է սուրբերին. * բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները։ 16Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, * բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ * ամեն բարի գործի համար անպիտան։
*1.1 Յակ. ա. 1։
*1.1 բ Կոր. ա. 1։ Եփես. ա. 1։
*1.1 ա Տիմ. գ. 16։ զ. 3։
*1.1 բ Տիմ. բ. 25։
*1.2 բ Տիմ. ա. 1։ Գլ. գ. 7։
*1.2 Հռովմ. ժզ. 25։ բ Տիմ. ա. 9։ ա Պետ. ա. 20։
*1.2 Թու. իգ. 19։ բ Տիմ. բ. 13։
*1.3 բ Տիմ. ա. 10։
*1.3 ա Թես. բ. 4։ ա Տիմ. ա. 11։
*1.3 ա Տիմ. ա. 1։ բ. 3։ դ. 10։
*1.4 բ Կոր. բ. 13։ է. 13։ ը. 6, 16, 23։ ժբ. 18։ Գաղ. բ. 3։
*1.4 ա Տիմ. ա. 2։
*1.4 Հռովմ. ա. 12։ բ Կոր. դ. 13։ բ Պետ. ա. 1։
*1.4 Եփես. ա. 2։ Կող. ա. 3։ ա Տիմ. ա. 2։ բ Տիմ. ա. 2։
*1.5 ա Կոր. ժա. 35։
*1.5 Գոր. ժդ. 22։ բ Տիմ. բ. 2։
*1.6 ա Տիմ. գ. 2 ևլն։
*1.6 ա Տիմ. գ. 12։
*1.6 ա Տիմ. գ. 4, 12։
*1.7 Մատ. իդ. 45։ ա Կոր. դ. 1, 2։
*1.7 Ղև. ժ. 9։ ա Տիմ. գ. 3, 8։
*1.7 ա Պետ. ե. 2։
*1.8 ա Տիմ. գ. 2։
*1.9 ա Տիմ. զ. 3։ բ Տիմ. բ. 2։
*1.9 ա Տիմ. ա. 10։ զ. 3։ բ Տիմ. դ. 3։ Գլ. բ. 1։
*1.10 ա Տիմ. ա. 6։
*1.10 Հռովմ. ժզ. 18։
*1.10 Գոր. ժե. 1։
*1.11 Մատ. իգ. 14։ բ Տիմ. գ. 6։
*1.11 ա Տիմ. զ. 5։
*1.12 Գոր. ժէ. 28։
*1.13 բ Կոր. ժգ. 10։ բ Տիմ. դ. 2։
*1.13 Գլ. բ. 2։
*1.14 ա Տիմ. ա. 4։ դ. 7։ բ Տիմ. դ. 4։
*1.14 Ես. իթ. 13։ Մատ. ժե. 9։ Կող. բ. 22։
*1.15 Ղուկ. ժա. 39-41։ Հռովմ. ժդ. 14, 20։ ա Կոր. զ. 12։ ժ. 22, 25։ ա Տիմ. դ. 3, 4։
*1.15 Հռովմ. ժդ. 23։
*1.16 բ Տիմ. գ. 5։ Յուդ. 4։
*1.16 Հռովմ. ա. 28։ բ Տիմ. գ. 8։