Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ծանուցանում է թէ սուտ վարդապետներ են լինելու. Նորանց վարքը նկարագրելո…
Ծանուցանում է թէ սուտ վարդապետներ են լինելու. Նորանց վարքը նկարագրելով՝ զգուշացնում է Քրիստոնեաներին որ նորանցից ետ քաշուին։
1* Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, * ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ * ուրանալով այն Տիրոջը * որ իրանց գնեց, * իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։ 2Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։ 3* Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով * ձեզ վաճառաշահութեան կþգործածեն, * որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։
4Որովհետեւ եթէ Աստուած այն * հրեշտակներին, * որ մեղանչեցին, չ’խնայեց, * այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ. 5Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ * Նոյին, որ ութերորդն էր, * այն արդարութեան քարոզչին՝ պահեց * երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. 6* Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, * յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով. 7* Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։ 8Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ * տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը. 9* Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։
10* Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, * յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։ 11* Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։ 12* Իսկ սորանք ինչպէս անբան անասուններ, որ ի բնէ ծնուած են որսի եւ ապականութեան համար, հայհոյում են այն բաները որ չ’գիտեն, իրանց ապականութիւնովը կ’ապականուին։ 13* Անիրաւութեան վարձքն ստանալով, * որ ցերեկուայ փափկութիւնը զուարճութիւն են համարում, * աղտ են եւ կեղտ, եւ իրանց խաբեբայութիւններովը զուարճանում են, * ձեզ հետ միասին ուտել խմելիս։ 14Աչքեր ունին պոռնկութիւնով լիքը, որ մեղքիցը չեն դադարում. Խաբում են անհաստատ անձերին, որ * ագահութիւնով բռնուած սրտեր ունին, անէծքի որդիք։ 15Որ շիտակ ճանապարհը թողած մոլորուեցան, * Բէովրեան Բաղաամի ճանապարհին հետեւելով, որ անիրաւութեան վարձքը սիրեց. 16Որ իր անօրէնութեան յանդիմանութիւնն ստացաւ. Անխօս էշը մարդի ձայնով խօսելով՝ արգիլեց մարգարէի յիմարութիւնը։ 17* Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։ 18* Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, * որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։ 19* Նորանց ազատութիւն են խոստանում, * եւ իրանք ապականութեան ծառաներ են. Որովհետեւ ինչ բանով որ մէկը յաղթուի, նորան էլ ծառան է։ 20* Որովհետեւ եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի * գիտութիւնովը * փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։ 21* Որովհետեւ լաւ էր նորանց որ չ’ճանաչէին արդարութեան ճանապարհը, քան թէ ճանաչեցին եւ յետ քաշուեցան այն սուրբ պատուիրանքիցը, որ աւանդուեցաւ նորանց։ 22Եւ նորանց պատահեց այն ճշմարիտ առակի խօսքը թէ * Շունը վերադառնում է դէպի իր փսխածը, եւ լուացուած խոզը՝ թաւալուելու ցեխի մէջ։
*2.1 բ Օր. ժգ. 1։
*2.1 Մատ. իդ. 11։ Գոր. ի. 30։ ա Կոր. ժա. 19։ ա Տիմ. դ. 1։ բ Տիմ. գ. 1, 5։ ա Յովհ. դ. 1։ Յուդ. 18։
*2.1 Յուդ. 4։
*2.1 ա Կոր. զ. 20։ Գաղ. գ. 13։ Եփես. ա. 7։ Եբր. ժ. 29։ ա Պետ. ա. 18։ Յայտ. ե. 9։
*2.1 Փիլ. գ. 19։
*2.3 Հռովմ. ժզ. 18։ բ Կոր. ժբ. 17, 18։ ա Տիմ. զ. 5։ Տիտ. ա. 11։
*2.3 բ Կոր. բ. 17։ Գլ. ա. 16։
*2.3 բ Օր. լբ. 35։ Յուդ. 4, 15։
*2.4 Յոբ դ. 18։ Յուդ. 6։
*2.4 Յովհ. ը. 44։ ա Յովհ. գ. 8։
*2.4 Ղուկ. ը. 31։ Յայտ. ի. 2, 3։
*2.5 Ծն. է. 1, 7, 23։ Եբր. ժա. 7։ ա Պետ. գ. 20։
*2.5 ա Պետ. գ. 19։
*2.5 Գլ. գ. 6։
*2.6 Ծն. ժթ. 24։ բ Օր. իթ. 23։ Յուդ. 7։
*2.6 Թու. իզ. 10։
*2.7 Ծն. ժթ. 16։
*2.8 Սաղ. ճժթ. 139, 158։ Եզեկ. թ. 4։
*2.9 Սաղ. լդ. 17, 19։ ա Կոր. ժ. 13։
*2.10 Յուդ. 4, 7, 8, 10, 16։
*2.10 Յուդ. 8։
*2.11 Յուդ. 9։
*2.12 Երեմ. ժբ. 3։ Յուդ. 10։
*2.13 Փիլ. գ. 19։
*2.13 Տես Հռովմ. ժգ. 13։
*2.13 Յուդ. 12։
*2.13 ա Կոր. ժա. 20, 21։
*2.14 Յուդ. 11։
*2.15 Թու. իբ. 5, 7, 21, 23, 28։ Յուդ. 11։
*2.17 Յուդ. 12, 13։
*2.18 Յուդ. 16։
*2.18 Գոր. բ. 40։ Գլ. ա. 4։ Հմր. 20։
*2.19 Գաղ. ե. 13։ ա Պետ. բ. 16։
*2.19 Յովհ. ը. 34։ Հռովմ. զ. 16։
*2.20 Գլ. ա. 4։ Հմր. 18։
*2.20 Գլ. ա. 2։
*2.20 Մատ. ժբ. 45։ Ղուկ. ժա. 26։ Եբր. զ. 4 ևլն։ ժ. 26, 27։
*2.21 Ղուկ. ժբ. 47, 48։ Յովհ. թ. 41։ ժե. 22։
*2.22 Առակ. իզ. 11։