Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամբարիշտների յաջողութիւնը տեսնելով գայթակղութիւն։ * Ասափի Սաղ…

Ամբարիշտների յաջողութիւնը տեսնելով գայթակղութիւն։

* Ասափի Սաղմոս։

1Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար։

2Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.

3* Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։

4Որովհետեւ նորանք ցաւ չþունին մինչեւ իրանց մահը. Եւ նորանց մարմինը փափուկ է։

5* Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։

6Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. Եւ * բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։

7* Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։

8Ծիծաղում են եւ * չարութիւնով բռնութիւն խօսում. * բարձրից են խօսում։

9Իրանց բերանը * երկնքումն են դնում. Բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։

10Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, * եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։

11Եւ ասում են. * Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։

12Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։

13* Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ * իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։

14Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ։

15Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կþխօսիմ. Ահա քո որդկանց ազգին նենգութիւն կþանէի։

16* Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին.

17Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ * նորանց վերջն իմացայ։

18Իրաւի որ * դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։

19Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։

20* Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. Այնպէս դու, Տէր, զարթնելիս կþանարգես նորանց պատկերը։

21Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ.

22Այն ժամանակ * ես յիմար եղայ եւ չþիմացայ. Ինչպէս անասուն եղայ քո առաջին։

23Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։

24* Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կþընդունես ինձ։

25* Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։

26Թէեւ * մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու * իմ բաժինն է։

27Որովհետեւ * ահա քեզանից հեռացողները կþկորչեն. Դու կþսատկեցնես բոլոր քեզ դէմ * շնացողին։

28* Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. Իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ * քո ամեն գործքերը պատմեմ։

*Սաղ. հգ Սաղ. ծ. վերնագիրը։

*73.3 Յոբ իա. 7։ Սաղ. լէ. 1։

*73.5 Յոբ իա. 6 ևլն։

*73.6 Սաղ. ճթ. 18։

*73.7 Յոբ. ժե. 27։ Սաղ. ժէ. 10։ ճժթ. 70։ Երեմ. ե. 28։

*73.8 Ովս. է. 16։

*73.8 բ Պետ. բ. 18։ Յուդ. 16։

*73.9 Յայտ. ժգ. 6։

*73.10 Սաղ. հե. 8։

*73.11 Յոբ իբ. 13։ Սաղ. ժ. 11։ ղդ. 7։

*73.13 Յոբ իա. 15։ լդ. 9։ լե. 3։ Մաղ. գ. 14։

*73.13 Սաղ. իզ. 6։

*73.16 Ժող. ը. 17։

*73.17 Սաղ. լէ. 38։

*73.18 Սաղ. լե. 6։

*73.20 Յոբ ի. 8։ Սաղ. ղ. 5։ Ես. իթ. 7, 8։

*73.22 Սաղ. ղբ. 6։ Առակ. լ. 2։

*73.24 Սաղ. լբ. 8։ Ես. ծը. 8։

*73.25 Փիլ. գ. 8։

*73.26 Սաղ. ձդ. 2։ ճժթ. 81, 82։

*73.26 Սաղ. ժզ. 5։ ճժթ. 57։

*73.27 Սաղ. ճժթ. 155։

*73.27 Ել. լգ. 15։ Թու. ժե. 39։ Յակ. դ. 4։

*73.28 Եբր. ժ. 22։

*73.28 Սաղ. ճէ. 22։ ճժը. 17։