Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յովսէփն իրան ճանաչել է տալիս իր եղբայրներին և հօրը բերում Եգիպտոս։ …
Յովսէփն իրան ճանաչել է տալիս իր եղբայրներին և հօրը բերում Եգիպտոս։
1Եւ Յովսէփը չþկարողացաւ * զսպել իրան բոլոր իր մօտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց, Դուրս հանեցէք բոլոր այդ մարդիկը իմ մօտից. Եւ մօտը մարդ չþկար՝ երբոր Յովսէփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։ 2Եւ * ձայնը լացի տուաւ. Եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւօնի տունը լսեց։ 3Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. * Ես Յովսէփն եմ. Իմ հայրը տակաւին ո՞ղջ է. Եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան, որովհետեւ նորա առաջին ապշել մնացել էին։ 4Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ինձ մօտ եկէք, նորանք էլ մօտ եկան. Եւ ասեց. Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որ * ինձ ծախեցիք Եգիպտոս։ 5Եւ հիմա * մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. Որովհետեւ * Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար։ 6Որովհետեւ երկրիս վերայ սովի երկրորդ տարին է այս. Եւ տակաւին հինգ տարի կայ որ վարուցան, եւ հունձք չի լինիլ։ 7Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով։ 8Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած. Եւ * ինձ Փարաւօնին հայր եւ նորա բոլոր տանը տէր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրաւ։ 9Շուտով իմ հօր մօտ գնացէք, եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում քո որդի Յովսէփը, Աստուած բոլոր Եգիպտոսի տէր արաւ ինձ. Ինձ մօտ իջիր, մի կանգնիր։ 10Եւ * Գեսեմի երկրումը կþբնակուիս, որ ինձանից մօտիկ կþլինիս, դու եւ քո որդիքը եւ քո որդիների որդիքը եւ հօտերդ եւ արջառներդ եւ քո բոլոր ունեցածը. 11Եւ ես քեզ կþսնուցանեմ այնտեղ. Որովհետեւ տակաւին հինգ տարի սով կայ. Մի գուցէ չքաւորութիւն քաշես դու եւ քո տունը եւ քո բոլոր ունեցածը։ 12Եւ ահա ձեր աչքերը եւ իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ * իմ բերանն է ձեզ հետ խօսողը։ 13Եւ Եգիպտոսի մէջ իմ ունեցած բոլոր փառքը, եւ ձեր բոլոր տեսածը պատմեցէք իմ հօրը, եւ շուտով * իմ հօրը այստեղ իջեցրէք։ 14Եւ իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկաւ եւ լացաւ. Բենիամինն էլ նորայ պարանոցի վերայ լացաւ։ 15Եւ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նորանց վերայ լացաւ. Եւ սորանից յետոյ եղբայրները նորա հետ խօսեցին։
16Եւ այս լուրը Փարաւօնի տանը լսուեցաւ, թէ Յովսէփի եղբայրները եկել են. Եւ Փարաւօնին եւ նորայ ծառաներին * հաճելի եղաւ։ 17Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Քո եղբայրներին ասիր, Սա արէք. Բեռնեցէք ձեր անասունները, եւ Քանանի երկիրը գնացէք. 18Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. Եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կþտամ, եւ * երկրի պարարտութիւնը կþուտէք։ 19Եւ քեզ հրաման եղաւ. Սա արէք, ձեր երեխաների համար եւ ձեր կանանց համար Եգիպտոսի երկրիցը կառքեր առէք, եւ ձեր հայրը բերէք, եւ եկէք։ 20Եւ ձեր աչքը ձեր կարասիքի վերայ չþմնայ. Որովհետեւ բոլոր Եգիպտոսի երկրի բարիքը ձերն է։
21Եւ Իսրայէլի որդիներն այնպէս արին. Եւ Յովսէփը նորանց կառքեր տուաւ Փարաւօնի * խօսքի պէս, եւ ճանապարհի համար պաշար տուաւ նորանց։ 22Նորանց ամեն մէկին նորանոր հանդերձներ տուաւ, բայց Բենիամինին երեք հարիւր կտոր արծաթ եւ * հինգ ձեռք նորանոր հանդերձներ տուաւ։ 23Եւ իր հօր համար այսպիսի բաներ ուղարկեց. Տասը էշ Եգիպտոսի բարիքներով բեռնած՝ եւ տասը էգ էշ ցորենով եւ հացով եւ ուտելիքներով բեռնած իր հօր ճանապարհորդութեան համար։ 24Եւ իր եղբայրներին ուղարկեց, եւ գնացին. Եւ ասեց նորանց. * Ճանապարհին չþկռուիք։
25Եւ նորանք Եգիպտոսից ելան, եւ դէպի Քանանի երկիրն իրանց հայր Յակոբի մօտ գնացին. 26Եւ նորան պատմեցին ասելով. Յովսէփը տակաւին ողջ է, եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկրին։ Եւ նորա սիրտը նուաղեց, որովհետեւ չþհաւատաց նորանց։ 27Եւ նորան պատմեցին Յովսէփի բոլոր խօսքերը որ իրանց ասել էր, եւ երբ որ տեսաւ Յովսէփի ուղարկած կառքերը որ իրան տանեն, այն ժամանակ իրանց հայր Յակոբի հոգին կենդանացաւ։ 28Եւ Իսրայէլն ասեց. Բաւական է, իմ որդին՝ Յովսէփը տակաւին կենդանի է. Գնամ եւ մեռնելիցս առաջ տեսնեմ նորան։
*45.1 Տես Գլ. խգ. 31։
*45.2 Թու. ժդ. 1։
*45.3 Գոր. է. 13։
*45.4 Գլ. լէ. 28։
*45.5 Տես բ Կոր. բ. 7։
*45.5 Գլ. ծ. 20։ սաղ. ճե. 11, 17։ Տես բ Թագ. ժզ. 10, 11։ Գոր. դ. 27, 28։
*45.8 Գլ. խա. 43։
*45.10 Գլ. խէ. 1։
*45.12 Գլ. խբ. 23։
*45.13 Գոր. է. 14։
*45.16 Գլ. խա. 37։
*45.18 Գլ. իէ. 28։ Թու. ժը. 12, 29։
*45.21 Թու. գ. 16։
*45.22 Գլ. խգ. 34։
*45.24 Սաղ. դ. 4։ (Տես Եփ. դ. 26։) Առ. իթ. 9։ եզեկ. ժզ. 43։