Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վա՜յ ստախօսութեան վերայ ուրախացող անիրաւներին։ 1Վա՜յ * ա…

Վա՜յ ստախօսութեան վերայ ուրախացող անիրաւներին։

1Վա՜յ * անօրէնութիւն խորհողներին, եւ * իրանց անկողինների վերայ չարութիւն գործողներին. Նորանք անում են այն՝ առաւօտեան լոյսին, որ * իրանց ձեռքն է իրանց ոյժը։ 2Եւ նորանք * ցանկանում են ագարակների եւ յափշտակում, եւ ցանկանում են տների՝ եւ առնում. Եւ բռնաբարում են մարդին ու իր տանը եւ մարդին ու նորա ժառանգութեանը։ 3Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես * չարիք եմ խորհում այս ազգի վերայ. Որտեղից որ չէք կարողանալ քաշել ձեր պարանոցները, եւ չէք գնալ հպարտութեամբ, * որովհետեւ ժամանակը չար է։ 4Այն օրը ձեզ վերայ * առակ են խօսելու, եւ ողբալի ողբով * ողբալու են ասելով. Բոլորովին փչացանք. Իմ ժողովրդի բաժինը նա փոխեց, նա ի՜նչպէս է վեր առնում ինձանից, խոտորողին բաժանում է մեր դաշտերը։ 5Դորա համար դու * լար ձգող պիտի չþունենաս Տիրոջ ժողովքումը։

6Նորանք՝ * Մի մարգարէանաք, ասելով մարգարէանում են։ Նորանք չþպիտի մարգարէանան * նորանց վերայ. Նախատինքը չի վերնալ։ 7Ով Յակոբի տուն կոչուածդ, մի՞թէ Տիրոջ հոգին կարճ է. Կամ սորա՞նք են նորա գործերը. Մի՞թէ իմ խօսքերը լաւ չեն ուղիղ վարուողի համար։ 8Եւ իմ ժողովուրդը * անցեալումն իբրեւ թշնամի է վեր կացել. Հանդերձի վերայից յափշտակում էք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից։ 9Իմ ժողովրդի կանանցը վռնտում էք իրանց զուարճալի տներիցը, նորանց երեխաների վերայից առնում էք իմ փառքը յաւիտեան։ 10Վեր կացէք ու գնացէք, որովհետեւ սա չէ * հանգստութեան տեղը. * այն պղծութեան պատճառով, որ պիտի կործանէ, եւ այն էլ սաստիկ կործանումով։ 11Եթէ մի մարդ՝ * թեթեւաբարոյ եւ ստապատում՝ ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կþլինի այս ազգի մարգարէն։

12* Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ, անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը * Բոսրայի ոչխարների պէս, ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. * պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով։ 13Խրամատողը վեր է ելնում նորանց առաջին, նորանք խրամատում եւ անց են կենում դռնովը ու նորանով դուրս գալիս, եւ * նորանց թագաւորը անց է կենում նորանց առաջին, եւ * Տէրն էլ նորանց պարագլուխ։

*2.1 Ովս. է. 6։

*2.1 Սաղ. լզ. 4։

*2.1 Ծն. լա. 29։

*2.2 Ես. ե. 8։

*2.3 Երեմ. ը. 3։

*2.3 Ամովս ե. 13։ Եփես. ե. 16։

*2.4 Ամբ. բ. 6։

*2.4 բ Թագ. ա. 17։

*2.5 բ Օր. լբ. 8, 9։

*2.6 Ես. լ. 10։ Ամովս բ. 12։ է. 16։

*2.6 Կամ՝ նորանց.

*

*2.10

*2.10

*2.11

*2.12

*2.12

*2.12

*2.13

*2.13