Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մեղքերի թողութեան երջանկութիւնը։ Դաւիթի Երգ։ 1Երանի նորան՝&nbsp…

Մեղքերի թողութեան երջանկութիւնը։

Դաւիթի Երգ։

1Երանի նորան՝ * որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։

2Երանի այն մարդին, որ Տէրն * անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ * նենգութիւն չþկայ նորա հոգիի մէջ։

3Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։

4Որովհետեւ ցերեկ եւ գիշեր * քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. Իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)

5Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չþծածկեցի. Ասեցի թէ՝ * Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)

6Սորա համար ամեն բարեպաշտ * աղօթք կþանէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. Իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։

7* Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կþպահես ինձ. * փրկութեան երգերով կþպատես ինձ։ (Սէլա։)

8Իմաստուն կþանեմ քեզ, եւ կþսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կþխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կþլինի։

9Մի լինիք ինչպէս * ձի եւ ջորի * որ միտք չþունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չþմօտենան քեզ։

10* Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ * Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կþպատէ նորան։

11Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, * ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։

*32.1 Սաղ. ձե. 2։ Հռովմ. դ. 6-8։

*32.2 բ Կոր. ե. 19։

*32.2 Յովհ. ա. 47։

*32.4 ա Թագ. ե. 6, 11։ Յոբ. լգ. 7։ Սաղ. լը. 2։

*32.5 Առակ. իը. 13։ Ես. կե. 24։ Ղուկ. ժե. 18, 21 ևլն։ ա Յովհ. ա. 9։

*32.6 Ես. ծե. 6։ Յովհ. է. 34։

*32.7 Սաղ. թ. 9։ իէ. 5։ լա. 20։ ճժթ. 114։

*32.7 Ել. ժե. 1։ Դատ. ե. 1։ բ Թագ. իբ. 1։

*32.9 Առակ. իզ. 3։ Յակ. գ. 3։

*32.9 Տես Յոբ լե. 11։

*32.10 Առակ. ժգ. 21։ Հռովմ. բ. 9։

*32.10 Սաղ. լդ. 8։ ձդ. 12։ Առակ. ժզ. 20։ Երեմ. ժէ. 7։

*32.11 Սաղ. կդ. 10։ կը. 3։