Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եգիպտոսիցը դուրս գալու հրամանը։ Առաջինեկների մահուան սպառնալիքը։ 1…

Եգիպտոսիցը դուրս գալու հրամանը։ Առաջինեկների մահուան սպառնալիքը։

1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի վերայ եւ Եգիպտոսի վերայ * մէկ հարուած էլ եմ բերելու. Նորանից յետոյ ձեզ այս տեղից կþարձակէ. և * հէնց որ արձակէ, ձեզ այս տեղից՝ շուտով դուրս պիտի անէ։ 2Հիմա խօսիր ժողովրդի ականջներին, եւ ամեն մարդ իր դրացուցը եւ ամեն կնիկ իր դրացուցը * արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր խնդրեն։ 3Եւ * Եհովան շնորհք տուաւ ժողովրդին Եգիպտացիների առաջին. Եւ Մովսէսն էլ Եգիպտոսի երկրի մէջ Փարաւօնի ծառաների առաջին եւ ժողովրդի առաջին շատ * մեծ մարդ էր։

4Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, * Կէս գիշերին ես դուրս կþգամ Եգիպտոսի մէջ։ 5Եւ * ամեն առաջինեկը կþմեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը։ 6Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը * մեծ աղաղակ կþլինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կþլինի. 7Եւ * Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի * շարժիլ իր լեզուն. Որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում։ 8Եւ * քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող * ժողովուրդը. Եւ նորանից յետոյ դուրս կþգնամ։ Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ։

9Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Փարաւօնը ձեզ չի լսելու, որպէս զի իմ * հրաշքները շատացնեմ Եգիպտոսի երկրումը։ 10Եւ Մովսէսն ու Ահարօնն արին այս ամեն հրաշքները Փարաւօնի առաջին, եւ * Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա չþարձակեց Իսրայէլի որդիքը իր երկրիցը։

*11.1 Գլ. գ. 23։

*11.1 Գլ. ժբ. 31, 33, 39։

*11.2 Գլ. գ. 22։ ժբ. 35։

*11.3 Գլ. գ. 21։ ժբ. 36։ Սաղ. ճզ. 46։

*11.3 բ Թագ. է. 9։ Եսթ. թ. 4։

*11.4 Գլ. ժբ. 12, 23, 29։ Ամով. ե. 17։

*11.5 Գլ. ժբ. 12, 29։ Ամովս. գ. 10։

*11.6 Գլ. ժբ. 30։ Ամովս. ե. 16, 17։

*11.7 Գլ. ը. 22։ թ. 4։

*11.7 Յես. ժ. 21։

*11.8 Գլ. ժե. 13։

*11.8 Դատ. ը. 5։ գ Թագ. ի. 10։ դ թագ. գ. 9։

*11.9 Գլ. գ. 19։ է. 4։ ժ. 1։

*11.9 Գլ. է. 3։

*11.10 Գլ. ժ. 20, 27։ Հռովմ. բ. 5։ թ. 22։