Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժողովուրդը կոտրում է Աստուծոյ ուխտը, յետոյ հաշտվում է և ընդունվում։ …

Ժողովուրդը կոտրում է Աստուծոյ ուխտը, յետոյ հաշտվում է և ընդունվում։

1Ձեր եղբայրներին ասեցէք՝ * Ամմի եւ ձեր քոյրերին՝ * Րուհամա. 2Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ * նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. Որ նա հեռացնէ իր * պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։ 3Որ մի գուցէ * նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ * իր ծնուած օրին պէս. Եւ նորան * անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ * ծարաւով մեռցնեմ նորան. 4Եւ նորա որդկանցը չþողորմեմ, որ * պոռնկութեան որդիք են նորանք։ 5* Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ. Խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, * որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. Իւղս եւ խմելիքներս։ 6Դորա համար ահա ես * փուշերով ցանգ պիտի քաշեմ * նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չþգտնէ։ 7Եւ նա կþգնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կþորոնէ, բայց չի գտնիլ. Այն ժամանակ կþասէ. * Ետ դառնամ գնամ իմ * առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։ 8Եւ նա * չþգիտէր, որ ես էի տալիս իրան * ցորենը, գինին եւ իւղը. Եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. Որոնցով նորանք Բահաղներ շինեցին։ 9Դորա համար ետ պիտի առնեմ * ցորենս իր ժամանակին եւ գինիս՝ իր եղանակին. Եւ պիտի խլեմ բուրդս ու քթանս, որ նորա մերկութիւնը ծածկելու համար էր. 10Եւ հիմա պիտի յայտնեմ * նորա անզգամութիւնը նորա հոմանիների առաջին, եւ ոչ ոք չէ կարող նորան ազատել իմ ձեռից։ 11* Եւ պիտի դադարեցնեմ նորա բոլոր ուրախութիւնները, նորա * տօները, ամսագլուխները եւ շաբաթները. Եւ նորա բոլոր հանդիսաւոր ժամանակները. 12Եւ պիտի աւերեմ նորա որթերը եւ թզենիները, * որոնց համար ասում էր թէ նորանք իմ կապէնքն են, որ իմ հոմանիները տուել են ինձ. Եւ ես * նորանց անտառ պիտի շինեմ, եւ դաշտի գազանները պիտի ուտեն նորանց։ 13Եւ նորան պիտի պատժեմ Բահաղիմների օրերի համար, որոնցում նա խունկ էր ծխում նորանց, եւ զարդարվում էր * օղերովը եւ պաճուճանքովը, եւ իր հոմանիների ետեւից գնում, եւ ինձ մոռացել էր, ասում է Տէրը։

14Սորա համար ահա ես նորան կþհամոզեմ, եւ * նորան կþտանեմ անապատը, եւ կþխօսեմ նորա սրտի հետ։ 15Եւ ես կþտամ նորան իր այգիները այնտեղից, եւ * Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կþպատասխանէ այնտեղ * իր մանկութեան օրերի պէս եւ իր * Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։ 16Եւ կþլինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կþկանչես, եւ ինձ այլ եւս Բահաղս չես կոչիլ։ 17Եւ * ես կþհեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. Եւ նորանք այլ եւս պիտի չþյիշուին իրանց անուններովը։ 18Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը * դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. Եւ * աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ * ապահովութեամբ։ 19Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտինշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։ 20Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ * դու կþճանաչես Տիրոջը։ 21Եւ կþլինի այն օրը, որ ես * կþպատասխանեմ, ասում է Տէրը, կþպատասխանեմ երկնքին, եւ նա կþպատասխանէ երկրին։ 22Եւ երկիրը կþպատասխանէ ցորենին, գինիին եւ իւղին, եւ նորանք կþպատասխանեն Յեզրայելին։ 23Եւ * նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ * պիտի ողորմեմ չþողորմեալին, եւ կþասեմ նորան որ * իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կþասէ. Ով իմ Աստուած։

*2.1 Այսինքն՝ իմ ժողովուրդ

*2.1 Այսինքն՝ ողորմեալ

*2.2 Ես. ծ. 1։

*2.2 Եզեկ. ժզ. 25։

*2.3 Երեմ. ժգ. 22, 26։ Եզեկ. ժզ. 37, 39։

*2.3 Եզեկ. ժզ. 4։

*2.3 Եզեկ. ժթ. 13։

*2.3 Ամովս. ը. 11, 13։

*2.4 Յովհ. ը. 41։

*2.5 Ես. ա. 21։ Երեմ. գ. 1, 6, 8, 9։ Եզեկ. ժզ. 15, 16 ևլն։

*2.5 Հմր. 8, 12։ Երեմ. խդ. 17։

*2.6 Յոբ գ. 23։ ժթ. 8։ Ողբ գ. 7, 9։

*2.6 Եբր.՝ քո

*2.7 Գլ. ե. 15։ Ղուկ. ժե. 18։

*2.7 Եզեկ. ժզ. 8։

*2.8 Ես. ա. 3։

*2.8 Եզեկ. ժզ. 17-19։

*2.9 Հմր. 3։

*2.10 Եզեկ. ժզ. 37։ իգ. 29։

*2.11 Ամովս ը. 10։

*2.11 գ Թագ. ժբ. 32։ Ամովս ը. 5։

*2.12 Հմր. 5։

*2.12 Սաղ. ձ. 12, 13։ Ես. ե. 5։

*2.13 Եզեկ. իգ. 40, 42։

*2.14 Եզեկ. ի. 35։

*2.15 Յես. է. 26։ Ես. կե. 10։

*2.15 Երեմ. բ. 2։ Եզեկ. ժզ. 8, 22, 60։

*2.15 Ել. ժե. 1։

*2.17 Ել. իգ. 13։ Յես. իգ. 7։ Սաղ. ժզ. 4։ Զաք. ժգ. 2։

*2.18 Յոբ ե. 23։ Ես. ժա. 6-9։ Եզեկ. լդ. 25։

*2.18 Սաղ. խզ. 9։ Ես. բ. 4։ Եզեկ. լթ. 3, 10։ Զաք. թ. 10։

*2.18 Ղև. իզ. 5։ Երեմ. իգ. 6։

*2.20 Երեմ. լա. 33, 34։ Յովհ. ժէ. 3։

*2.21 Զաք. ը. 12։

*2.23 Երեմ. լա. 27։

*2.23 Գլ. ա. 6։

*2.23 Գլ. ա. 10։ Զաք. ժգ. 9։ Հռովմ. թ. 26։ ա Պետ. բ. 10։