Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ գթառատ ողորմութիւնը։ 1Երբոր * մանուկ էր Իսրայէլ…

Աստուծոյ գթառատ ողորմութիւնը։

1Երբոր * մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ * Եգիպտոսից կանչեցի * իմ որդին։ 2կանչեցին նորանց, բայց նորանք գնացին նորանց առաջից. * Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։ 3* Բայց ես ման ածեցի Եփրեմին. Նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չþիմացան թէ * ես եմ բժշկում նորանց։ 4Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ * նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ * հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի։ 5* Ետ չþպիտի դառնայ նա Եգիպտոս. Այլ Ասորեստանն է նորա թագաւորը, * որովհետեւ չþուզեցին դառնալ։ 6Եւ պտոյտ պիտի տայ սուրը նորա քաղաքների վերայ, եւ վերջացնէ նորա նիգերը ու լափէ * նորանց խորհուրդների մասին։ 7Եւ իմ ժողովուրդը * հակամիտ է ինձանից խոտորուելու. * թէեւ դէպի Բարձրեալն են կանչվում նորանք, սակայն վեր չեն կենում։

8* Ես քեզ ի՞նչպէս թող տամ, ով Եփրեմ, եւ քեզ յանձնե՞մ, ով Իսրայէլ. Ես քեզ ի՞նչպէս * Ադմայի պէս անեմ, Սեբոյիմի պէս շինե՞մ. * գալարվում է սիրտս ինձանում, միանգամայն քրքրուել է կարեկցութիւնս։ 9Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ աւերել Եփրեմին. * որովհետեւ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ. Քո միջումը Սուրբ եմ, եւ չեմ գալ գրգռմունքով։ 10Տիրոջ ետեւից պիտի գնան. * առիւծի պէս է գոչելու նա. Երբոր նա գոչէ, որդիքը կþգան * արագապէս արեւմուտքից։ 11նորանք արագապէս պիտի գան թռչնի պէս Եգիպտոսից, եւ * աղաւնիի պէս՝ Ասորեստանի երկրիցը. Եւ * ես նորանց պիտի բնակեցնեմ իրանց տներումը, ասում է Տէրը։

*11.1 Գլ. բ. 15։

*11.1 Մատ. բ. 15։

*11.1 Ել. դ. 22։

*11.2 դ Թագ. ժէ. 16։ Գլ. բ. 13։ ժգ. 2։

*11.3 բ Օր. ա. 31։ լբ. 10-12։ Ես. խզ. 3։

*11.3 Ել. ժե. 26։

*11.4 Ղև. իզ. 13։

*11.4 Սաղ. հը. 25։ Գլ. բ. 8։

*11.5 Տես Գլ. ը. 13։ թ. 3։

*11.5 դ Թագ. ժէ. 13, 14։

*11.6 Գլ. ժ. 6։

*11.7 Երեմ. գ. 6 ևլն։ ը. 5։ Գլ. դ. 16։

*11.7 Գլ. է. 16։

*11.8 Երեմ. թ. 7։ Գլ. զ. 4։

*11.8 Ծն. ժդ. 8։ ժթ. 24, 25։ բ Օր. իթ. 23։ Ամովս. դ. 11։

*11.8 բ Օր. լբ. 36։ Ես. կգ. 15։ Երեմ. լա. 20։

*11.9 Թու. իգ. 19։ Ես. ծե. 8, 9։ Մաղ. գ. 6։

*11.10 Ես. լա. 4։ Յովել. գ. 16։ Ամովս ա. 2։

*11.10 Զաք. ը. 7։

*11.11 Ես. կ. 8։ Գլ. է. 11։

*11.11 Եզեկ. իը. 25, 26։ լէ. 21, 25։