Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մեսիայի դեսպանը, և մեսիայի գալուստը։ Բարեպաշտների մխիթարութիւնը։ 1…

Մեսիայի դեսպանը, և մեսիայի գալուստը։ Բարեպաշտների մխիթարութիւնը։

1Ահա * ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ * ճանապարհ պատրաստէ իմ առաջին, եւ յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ * ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. Ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։ 2Եւ * ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ * ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ * նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։ 3Եւ * նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. Եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. Եւ * նորանք կþլինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար։ 4Եւ * ընդունելի կþլինի Տիրոջը՝ Յուդայի եւ Երուսաղէմի ընծան. Ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին։ 5Եւ ես կþմօտենամ ձեզ դատաստանի համար, եւ ես ժիր վկայ կþլինեմ կախարդների ու շնացողների եւ * սուտ երդում անողների դէմ. Նաեւ վարձկանի վարձը, որբեւայրիին եւ որբին զրկողներին, եւ օտարակնին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Զօրաց Տէրը։ 6Որովհետեւ ես Տէրս * չեմ փոփոխուիլ. * եւ դուք, ով Յակոբի որդիք, չէք սպառուիլ։

7* Ձեր հայրերի օրերիցն ի վեր խոտորել էք իմ պատուէրներիցը եւ նորանց չէք պահել. * ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կþդառնամ դէպի ձեզ, ասում է Զօրաց Տէրը. * բայց դուք ասում էք. Ի՞նչ բանում ետ դառնանք։ 8Մի՞թէ մարդ Աստուած կþխաբէ, որ դուք ինձ խաբում էք. Բայց դուք ասում էք, Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. * տասանորդումը եւ ընծայումը։ 9Անէծքով դուք անիծուած էք, որովհետեւ դուք ինձ խաբում էք բոլոր ազգդ։ 10* Բոլոր տասանորդը տարէք * գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. Եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար * երկնքի պատուհանները եւ * օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չþլինի։ 11Եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար * ուտողին, որ նա չþապականէ ձեզ համար երկրի արդիւնքը, եւ ձեզ համար անպտուղ չþլինի որթը այգումը, ասում է Զօրաց Տէրը։ 12Եւ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի * ցանկալի երկիր լինիք, ասում է Զօրաց Տէրը։ 13* Ձեր խօսքերը ծանր են ինձ դէմ, ասում է Տէրը. Բայց դուք ասում էք. Մենք ի՞նչ ենք խօսում քեզ դէմ։ 14* Դուք ասում էք. Դարտակ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահպանութիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զօրաց Տիրոջ առաջին։ 15Եւ հիմա * մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները, մինչեւ անգամ * Աստուծուն էլ փորձում են եւ պրծնում։

16Այն ժամանակ խօսեցին * Տէրից վախեցողները * իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ * յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրիցը վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար։ 17Եւ * նորանք իմը կþլինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կþանեմ, իմ սեպհականութիւնը. Եւ * ես նորանց կþխնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կþխնայէ, որ ծառայում է իրան։ 18Եւ * դուք ետ կþդառնաք եւ կþտեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չþանողին տարբերութիւնը։

*3.1 Մատ. ժա. 10։ Մար. ա. 2։ Ղուկ. ա. 76։ է. 27։

*3.1 Ես. խ. 3։

*3.1 Ես. կգ. 9։

*3.2 Գլ. դ. 1։

*3.2 Յայտ. զ. 17։

*3.2 Տես Ես. դ. 4։ Մատ. գ. 10-12։

*3.3 Ես. ա. 25։ Զաք. ժգ։

*3.3 ա Պետ. բ. 5։

*3.4 Գլ. ա. 11։

*3.5 Զաք. ե. 4։ Յակ. ե. 4, 12։

*3.6 Թու. իգ. 19։ Հռովմ. ժա. 29։ Յակ. ա. 17։

*3.6 Ողբ գ. 22։

*3.7 Գոր. է. 51։

*3.7 Զաք. ա. 3։

*3.7 Գլ. ա. 6։

*3.8 Նէեմ. ժգ. 10, 12։

*3.10 Առակ. գ. 9, 10։

*3.10 ա Մն. իզ. 20։ բ Մն. լա. 11։ Նէեմ. ժ. 38։ ժգ. 12։

*3.10 Ծն. է. 11։ դ Թագ. է. 2։

*3.10 բ Մն. լա. 10։

*3.11 Ամովս դ. 9։

*3.12 Դան. ը. 9։

*3.13 Գլ. բ. 17։

*3.14 Յոբ իա. 14, 15։ իբ. 17։ Սաղ. հգ. 13։ Սոփ. ա. 12։

*3.15 Սաղ. հգ. 12։ Գլ. բ. 17։

*3.15 Սաղ. ղե. 9։

*3.16 Սաղ. կզ. 16։ Գլ. դ. 2։

*3.16 Եբր. գ. 13։

*3.16 Սաղ. ծզ. 8։ Ես. կե. 6։ Յայտ. ի. 12։

*3.17 Ել. ժթ. 5։ բ Օր. է. 6։ Սաղ. ճլե. 4։ Տիտ. բ. 14։ ա Պետ. բ. 9։

*3.17 Սաղ. ճգ. 13։

*3.18 Սաղ. ծը. 11։