Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քո սերմը կանուխ ցանիր։ 1Հացդ թող տուր * ջրերի երեսին,&nb…

Քո սերմը կանուխ ցանիր։

1Հացդ թող տուր * ջրերի երեսին, * որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կþգտնես։

2* Բաժին տուր * եօթնին եւ ութին էլ, * որովհետեւ չþգիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ։

3Եթէ ամպերը լցուին՝ երկրի վերայ անձրեւ կþտեղան, եւ եթէ մի ծառ դէպի հարաւ ընկնի կամ դէպի հիւսիս, այնտեղը, ուր որ ծառը ընկել է, կþմնայ։

4Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։

5Ինչպէս որ * չþգիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները * յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չþգիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։

6Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չþդադարէ քո ձեռքը, որովհետեւ չþգիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։

7Եւ քաղցր է լոյսը, եւ * ախորժելի է աչքին տեսնել արեւը.

8Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. Բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. Ամեն ինչ որ պիտի գայ՝ ունայն է։

9Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը. Եւ * գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. Եւ իմացիր որ սորանց ամենի համար * Աստուած քեզ դատաստանի է բերելու։

10Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ * դէն արա չարութիւնը մարմնիցդ. * որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։

*11.1 Տես Ես. լբ. 20։

*11.1 բ Օր. ժե. 10։ Առակ. ժթ. 17։ Մատ. ժ. 42։ բ Կոր. թ. 8։ Գաղ. զ. 9, 10։ Եբր. զ. 10։

*11.2 Սաղ. ճժբ. 9։ Ղուկ. զ. 30։ ա Տիմ. զ. 18, 19։

*11.2 Միք. ե. 5։

*11.2 Եփես. ե. 16։

*11.5 Յովհ. գ. 8։

*11.5 Սաղ. ճլթ. 14, 15։

*11.7 Գլ. է. 11։

*11.9 Թու. ժե. 39։

*11.9 Գլ. ժբ. 14։ Հռովմ. բ. 6-11։

*11.10 բ Կոր. է. 1։ բ Տիմ. բ. 22։

*11.10 Սաղ. լթ. 5։