Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ռեքաբեանց հնազանդութիւնը և Հրէաների անհնազանդութիւնը դրվում են դէմադէ…
Ռեքաբեանց հնազանդութիւնը և Հրէաների անհնազանդութիւնը դրվում են դէմադէմ։
1Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր յովսիայի որդի Յովակիմի օրերին, ասելով. 2Գնա * Ռեքաբեանց տունը եւ խօսիր նորանց հետ, եւ տար նորանց Տիրոջ տունը՝ * սենեակների մէկը, եւ նորանց գինի խմել տուր։ 3Եւ ես Քաբասինիայի որդիի Երեմիայի որդի Յեզոնիային եւ նորա եղբայրներին եւ նորա բոլոր որդկանցը վեր առայ, նաեւ բոլոր Ռեքաբեանց տունը, 4Եւ նորանց տարի Տիրոջ տունը Աստուծոյ մարդ Յեգդոզիայի որդի Անանի որդկանց սենեակը, որ Սեղղումի որդի Մաասիա * դռնապանի սենեակից վերեւ եղող իշխանների սենեակի մօտն է, 5Եւ Ռեքաբեանց տան որդկանց առաջին ամաններ դրի գինիով լիքը եւ բաժակներ, եւ ասեցի նորանց. Գինի խմեցէք։ 6Եւ նորանք ասեցին. Մենք գինի չեմք խմում, որովհետեւ մեր հայրը՝ * Ռեքաբի որդի Յովնադաբը մեզ պատուիրել է ասելով թէ Գինի չþխմէք ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը յաւիտեան։ 7Եւ տուն չþշինէք, եւ սերմ չþցանէք, եւ այգի չþտնկէք, եւ այս բաները պիտի չþունենաք. Այլ վրաններում բնակուեցէք ձեր բոլոր օրերումը, * որպէս զի շատ օրեր ապրէք երկրի երեսին, ուր որ դուք պանդուխտ էք։ 8Եւ մենք լսում ենք մեր հայր Ռեքաբի որդի Յովնադաբի ձայնին այն ամեն բանում որ պատուիրել է մեզ, որ գինի չþխմենք մեր բոլոր օրերումը՝ թէ մենք թէ մեր կանայքը թէմեր տղայքը թէ մեր աղջկերքը։ 9Եւ տուներ չþշինենք բնակուելու համար, եւ մենք այգի, ագարակ եւ ցանք չենք ունենում. 10Այլ վրաններում ենք բնակվում, եւ հնազանդում ենք ու անում այն ամենի համեմատ, որ մեզ պատուիրել է մեր հայրը՝ Յովնադաբը։ 11Եւ եղաւ երբոր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ այս երկրի վերայ, այն ժամանակ ասեցինք. Եկէք գնանք Երուսաղէմ Քաղդէացիների զօրքերի պատճառով եւ Ասորիների զօրքերի պատճառով. Եւ բնակվում ենք Երուսաղէմումը։
12Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով. 13Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ ասիր յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին. * Մի՞թէ խրատ չէք առնում որ իմ խօսքերին հնազանդեցէք, ասում է Տէրը։ 14Ռեքաբի որդի Յովնադաբի խօսքերը, որ պատուիրել է իր որդկանցը գինի չþխմել, հաստատվում են, եւ նորանք չեն խմում մինչեւ այսօր, այլ հնազանդում են իրանց հօր պատուէրին. Բայց * ես խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք ինձ չþլսեցիք։ 15Եւ * ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, եւ ասեցի * Ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր գործերը, եւ ուրիշ աստուածների ետեւից մի գնաք նորանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կþբնակուէք այս երկրի վերայ որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ականջ չþդրիք եւ չþլսեցիք ինձ։
16Սակայն Ռեքաբի որդի Յովնադաբի որդիքը կատարեցին իրանց հօր պատուէրը, որ պատուիրել էր իրանց, իսկ այս ժողովուրդը ինձ չեն լսում։ 17Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես բերելու եմ Յուդայի վերայ եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վերայ այն ամեն չարիքը, որ խօսել եմ նորանց մասին, * որովհետեւ ես ասեցի նորանց, բայց նորանք չþլսեցին, եւ կանչեցի նորանց, բայց նորանք չþպատասխանեցին։
18Եւ Երեմիան ասեց Ռեքաբեանց տանը, թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Որովհետեւ դուք լսել էք ձեր հայր յովնադաբի պատուէրին, եւ պահում էք նորա ամեն պատուէրները, եւ անում էք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատուիրել է. 19Դորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ռեքաբիորդի Յովնադաբից միշտ * իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չþլինի։
*35.2 դ Թագ. ժ. 15։ ա Մն. բ. 55։
*35.2 գ Թագ. զ. 5։
*35.4 դ Թագ. ժբ. 9։ իե. 18։ ա Մն. թ. 18, 19։
*35.6 դ Թագ. ժ. 15։
*35.7 Ել. ի. 12։ Եփես. զ. 2, 3։
*35.13 Գլ. լբ. 33։
*35.14 բ Մն. լզ. 15։ Գլ. է. 13։ իե. 3։
*35.15 Գլ. է. 25։ իե. 4։
*35.15 Գլ. ժը. 11։ իե. 5, 6։
*35.17 Առակ. ա. 24։ Ես. կե. 12։ կզ. 4։ Գլ. է. 13։
*35.19 Գլ. ժե. 19։