Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդորում է որ Աստուծուն օրհնեն նորա մեծամեծ ողորմութիւնների համար։ …
Յորդորում է որ Աստուծուն օրհնեն նորա մեծամեծ ողորմութիւնների համար։
Դաւիթի Սաղմոս։
1* Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։
2Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
3* Որ ներում է քո բոլոր մեղքերը, * բժշկում է քո ամեն ցաւերը։
4* Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ * պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։
5Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. Եւ քո մանկութիւնը * նորոգվում է արծուի պէս։
6* Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։
7* Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը։
8* Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։
9* Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։
10* Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. Եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։
11* Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։
12Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, * այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։
13* Ինչպէս որ հայրը կþգթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։
14Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. * յիշում է որ * հող ենք մենք։
15* Մարդիս օրերը խոտի նման են. * ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է։
16Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չþկայ. * եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան։
17Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ * որդկանց որդիների վերայ,
18* Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։
19* Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, * եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
20* Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, * որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։
21Օրհնեցէք Տիրոջը, * ով նորա բոլոր զօրքեր՝ * նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։
22* Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. * օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
*103.1 Սաղ. ճդ. 1։ ճխզ. 1։
*103.3 Սաղ. ճլ. 8։ Ես. լգ. 24։ Մատ. թ. 2, 6։ Մար. բ. 5, 10, 11։ Ղուկ. է. 47։
*103.3 Ել. ժե. 26։ Սաղ. ճխէ. 3։ Երեմ. ժէ. 14։
*103.4 Սաղ. լդ. 22։ ծզ. 13։
*103.4 Սաղ. ե. 12։
*103.5 Ես. խ. 31։
*103.6 Սաղ. ճխզ. 7։
*103.7 Սաղ. -խէ. 19։
*103.8 Ել. լդ. 6, 7։ Թու. ժդ. 18։ բ Օր. ե. 10։ Նէեմ. թ. 17։ Սաղ. ձզ. 15։ Երեմ. լբ. 18։
*103.9 Սաղ. լ. 5։ Ես. ծէ. 16։ Երեմ. գ. 5։ Միք. է. 18։
*103.10 Եզր. թ. 13։
*103.11 Սաղ. ծէ. 10։ Եփես. գ. 18։
*103.12 Ես. խգ. 25։ Միք. է. 18։
*103.13 Մաղ. գ. 17։
*103.14 Սաղ. հը. 39։
*103.14 Ծն. բ. 7։ գ. 19։ Ժող. ժբ. 7։
*103.15 Սաղ. ղ. 5, 6։ ա Պետ. ա. 24։
*103.15 Յոբ ժդ. 1, 2։ Յակ. ա. 10, 11։
*103.16 Յոբ է. 10։ ի. 9։
*103.17 Ել. ի. 6։
*103.18 բ Օր. է. 9։
*103.19 Սաղ. ժա. 4։
*103.19 Սաղ. խէ. 2։ Դան. դ. 25, 34, 35։
*103.20 Սաղ. ճխը. 2։
*103.20 Մատ. զ. 10։ Եբր. ա. 14։
*103.21 Ծն. լբ. 2։ Յես. ե. 14։ Սաղ. կը. 17։
*103.21 Դան. է. 9, 10։ Եբր. ա. 14։
*103.22 Սաղ. ճխե. 10։
*103.22 Հմր. 1։