Հին Կտակարան
Նոր Կտակարան
Լրտեսները գնում են Քանան և ետ դարձած՝ վախեցնում ժողովուրդը։ 1Եւ յե…
Լրտեսները գնում են Քանան և ետ դարձած՝ վախեցնում ժողովուրդը։
1Եւ յետոյ ժողովուրդը * Ասերովթից չուեցին, 2Եւ Փառանի անապատումը իջեւան արին։ 3Եւ Եհովան խօսեց մովսէսի հետ ասելով. * Մարդիկ ուղարկիր որ լրտեսեն Քանանի երկիրը, որ ես Իսրայէլի որդկանցը պիտի տամ. Իրանց հայրերի ցեղի ամեն մէկի համար մէկ մարդ ուղարկէք՝ ամենն էլ իշխան լինեն նորանց մէջ։ 4Եւ Մովսէսը Եհովայի հրամանին համեմատ նորանց ուղարկեց * Փառանի անապատիցը. Բոլոր այն մարդիկը Իսրայէլի որդկանց գլխաւորներն էին. 5Եւ այս է նորանց անունները. 6Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուան, Շմաւոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատը, 7* Յուդայի ցեղից՝ Յեփոնի որդի * Քաղէբը, 8Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Իգազը, 9Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէսը, 10Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտին, 11Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիէլը, 12Յովսէփի ցեղից՝ այսինքն Մանասէի ցեղից՝ Սուսիի որդի Գադդին, 13Դանի ցեղից՝ գամաղիի որդի Ամիէլը, 14Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուրը, 15Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբին, 16Գադի ցեղից՝ մաքքիի որդի Գուէլը։
17սորանք են այն մարդկանց անունները, որոնց մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու. Եւ Մովսէսը Նաւէի որդի Օսէսի անունը Յեսու դրաւ։ 18Եւ Մովսէսն ուղարկեց նորանց Քանանի երկիրը լրտեսելու, եւ ասեց նորանց. Այս հարաւային կողմից դէպի վեր գնալով վեր գնացէք սարը. 19Եւ տեսէք այն երկիրը թէ ինչպէս է, եւ այնտեղ բնակուող ժողովուրդը զօրաւո՞ր են թէ տկար. Քի՞չ են թէ շատ։ 20Եւ ի՞նչպէս է այն երկիրը ուր որ նորանք բնակվում են՝ լա՞ւ է թէ վատ, եւ ի՞նչպէս են այն քաղաքները ուր որ նորանք բնակվում են, վրաններո՞ւմ են թէ բերդերում են. 21Եւ թէ երկիրը ի՞նչպէս է, պարա՞րտ է՝ թէ տկար, մէջը ծառեր կա՞ն թէ ոչ։ Եւ ժիր եղէք, եւ այն երկրի պտուղիցն առէք։ Եւ այն օրերը խաղողի նոր դուրս եկած օրերն էին։ 22Եւ նորանք վեր գնացին եւ լրտեսեցին այն երկիրը * Սին անապատից դէպի Եմաթ մինչեւ * Րոոբ։ 23Եւ հարաւային կողմից գնացին, եւ եկան Քեբրոն եւ այնտեղ էին Ենակի որդիքը՝ * Աքիմանը, Սէսին եւ Թոլմին, եւ * Քեբրոնը Եգիպտոսի * Տայանիս քաղաքից եօթը տարի առաջ էր շինուել։ 24Եւ եկան մինչեւ * Եսքողի ձորը եւ այնտեղից խաղողի մի ողկոյզ կտրեցին ուռովը մէկտեղ, եւ երկու հոգի լծակով վեր առան նորան, եւ նռներից եւ թուզերից էլ։ 25Այն ողկոյզի համար, որ Իսրայէլի որդիքն այնտեղից կտրել էին, այնտեղի անունը Եսքողի ձոր դրուեցաւ։ 26Եւ այն երկիրը լրտեսելուց ետ դարձան քառասուն օրից յետոյ. 27Եւ եկան հասան մովսէսին եւ ահարօնին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքին՝ Փառանի անապատի մէջ * Կադէսում. Եւ նորանց համար եւ բոլոր ժողովքի համար լուր բերին. Եւ երկրի պտուղը ցոյց տուին նորանց։ 28Եւ պատմեցին նորան եւ ասեցին. Մեզ ուղարկած երկիրդ գնացինք. Եւ իրաւ որ * կաթ ու մեղր է բղխում նա, եւ նորա պտուղը սա է։ 29Միայն թէ * այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են. Նաեւ այնտեղ Ենակի որդկանցը տեսանք։ 30Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարաւային կողմումը, եւ Քետացիները եւ Յեբուսացիները եւ Ամօրհացիները բնակվում են սարերումը, եւ Քանանացիները բնակվում են ծովի մօտ եւ Յորդանանի եզերքումը։ 31Եւ * Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։ 32* Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են։ 33Եւ * իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայէլի որդկանց համար ասելով. Այն երկիրը որի միջովն անցանք՝ նորան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է. Եւ * նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, 34Եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ * Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. Այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք, եւ այնպէս էլ էինք նորանց աչքին։
*13.1 Գլ. ժա. 35։
*13.3 Գլ. լբ. 8։ բ Օր. ա. 22։
*13.4 Գլ. լբ. 8։ բ Օր. ա. 19։ թ. 23։
*13.7 Գլ. լդ. 19։ ա Մն. դ. 15։
*13.7 Գլ. ժդ. 6, 30։ յես. ժդ. 6, 7, 13, 14։ Դատ. ա. 12։
*13.22 Գլ. լդ. 3։ Յես. ժե. 1։
*13.22 Յես. ժթ. 28։
*13.22 Յես. ժա. 21, 22։ ժե. 13, 14։ Դատ. ա. 10։
*13.22 Յես. իա. 11։
*13.22 Սաղ. հը. 12։ ես. ժթ. 11։ լ. 4։
*13.24 բ Օր. ա. 24, 25։ Գլ. լբ. 9։
*13.27 Գլ. ի. 16։ լբ. 8։ լգ. 36։ բ Օր. ա. 19։ Յես. ժդ. 6։
*13.28 Ել. գ. 8։ լգ. 3։
*13.29 բ Օր. ա. 28։ թ. 1, 2։
*13.31 Տես Գլ. ժդ. 6, 24։ Յես. ժդ. 7։
*13.32 Գլ. լբ. 9։ բ Օր. ա. 28։ Յես. ժդ. 8։
*13.33 Գլ. ժդ. 36, 37։
*13.33 Ամով. բ. 9։
*13.34 բ Օր. ա. 28։ բ. 10։ թ. 2։