Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուած մի տոմս է տալիս ուտելու։ Եզեկիէլը հոգով վերանում է, նա Իսրայէ…

Աստուած մի տոմս է տալիս ուտելու։ Եզեկիէլը հոգով վերանում է, նա Իսրայէլի վերայ դէտ է, և կրկին անգամ տեսնում է Աստուծոյ փառքը։

1Եւ ասեց ինձ. Մարդի որդի, ինչ որ գտար՝ կեր, * կեր այս տոմսը, եւ գնա խօսիր Իսրայէլի տան հետ։ 2Եւ ես բացի բերանս, եւ նա ինձ ուտեցրեց այն տոմսը։ 3Եւ ինձ ասեց. Մարդի որդի, փորդ կերակրիր եւ ստամոքսդ լցրու այս տոմսովը որ ես քեզ եմ տալիս։ Եւ ես * կերայ նորան. Եւ նա * մեղրի պէս քաղցր էր իմ բերանումը։ 4Եւ նա ասեց. Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը. 5Որովհետեւ դու դժուարիմաց ու ծանրալեզու ժողովրդի մօտ չես ուղարկվում, այլ Իսրայէլի տան մօտ. 6Ոչ թէ դժուարիմաց եւ ծանրալեզու շատ ժողովուրդների մօտ, որոնց խօսքերը դու չես հասկանում. Յիրաւի եթէ քեզ նորանց մօտ ուղարկէի, նորանք քեզ մտիկ կþտային։ 7Բայց Իսրայէլի տունը չեն ուզելու քեզ լսել, * որովհետեւ նորանք չեն ուզում ինձ լսել. * որովհետեւ բոլոր Իսրայէլի տունը ճակատապինդ եւ խստասիրտ են։ 8Ահա ես պինդ եմ շինում քո երեսը նորանց երեսի դէմ, եւ ճակատդ ամուր՝ նորանց ճակատի դէմ։ 9* Անդամանդի պէս վէմից պինդ եմ շինելու քո ճակատը, * նորանցից մի վախենար, եւ մի զարհուրիր նորանց երեսիցը, թէեւ նորանք ապստամբ տուն են։

10Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ամեն խօսքերը, որ խօսում եմ քեզ, սրտիդ մէջ դիր եւ ականջներովդ լսիր. 11Եւ գնա մտիր գերիների մէջ քո ժողովրդի որդկանց մօտ եւ խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում * Տէր Եհովան, թէ լսեն թէ զանց անեն։

12Եւ * հոգին ինձ բարձրացրեց եւ լսեցի իմ ետեւից մի մեծ որոտման ձայն՝ Օրհնեալ է Տիրոջ փառքը իր տեղիցը. 13Եւ լսեցի կենդանիների իրար դպչող թեւերի ձայնը եւ նորանց կողքի անիւների ձայնը եւ մեծ որոտման ձայնը։ 14Եւ * հոգին ինձ բարձրացրեց եւ ինձ վեր առաւ, եւ ես գնում էի դառնապէս իմ հոգիի բորբոքումովը. Եւ * Տիրոջ ձեռքը ինձ վերայ ամուր էր։ 15Եւ ես Թելաբիբ եկայ գերիների մօտ, որոնք բնակվում էին Քոբար գետի մօտ. Եւ * ուր որ իրանք նստած էին՝ ես էլ նստեցի այնտեղ եօթն օր նորանց մէջ ապշած։

16Եւ եօթն օրից յետոյ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 17Մարդի * որդի, ես քեզ * դէտ եմ դրել Իսրայէլի տան համար. Եւ դու պէտք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ։ 18Երբոր ես ամբարշտին ասեմ՝ Անպատճառ պէտք է մեռնես, եւ դու նորան չþզգուշացնես եւ չþխօսես որ զգուշացնես ամբարշտին իր չար ճանապարհիցը որ ապրէ. * այն ամբարիշտը իր անօրէնութիւնովը կþմեռնէ, բայց նորա արիւնը քո ձեռքից կþպահանջեմ։ 19Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին, եւ նա ետ չþդառնայ իր ամբարշտութիւնիցը եւ իր չար ճանապարհիցը. Նա իր անօրէնութիւնովը կþմեռնէ, * իսկ դու կþազատես քո անձը։ 20Եւ երբոր * արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ չարութիւն անէ, եւ ես գայթակղութիւն դնեմ նորա առաջին եւ նա մեռնէ, որովհետեւ դու նորան չþզգուշացրիր. Նա իր մեղքովը կþմեռնէ եւ չի յիշուիլ նորա արած արդարութիւնը. Իսկ նորա արիւնը քո ձեռից կþպահանջեմ։ 21Եւ եթէ դու զգուշացնես արդարին, որ չþմեղանչէ արդարը եւ նա էլ չþմեղանչէ. Նա անպատճառ կþապրէ, որովհետեւ զգուշացրուել է, եւ դու կþազատես քո անձը։

22* Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ասեց ինձ. Վեր կաց դուրս գնա * հովիտը, եւ ես այնտեղ կþխօսեմ քեզ հետ։ 23Եւ ես վեր կացայ եւ գնացի դուրս հովիտը, եւ ահա այնտեղ կանգնած էր * Տիրոջ փառքը այն փառքի պէս, որ տեսել էի * Քոբար գետի մօտ, եւ * ես վայր ընկայ երեսիս վերայ։ 24Եւ * հոգին եկաւ մէջս եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ, եւ խօսեց ինձ հետ եւ ասեց ինձ՝ Գնա թաք կաց քո տանը։ 25Եւ դու, մարդի որդի, ահա * քեզ վերայ կապանքներ են դնելու եւ քեզ կապելու են նորանցով, որ դու դուրս չþգաս նորանց մէջ։ 26Եւ ես * քո լեզուդ քիմքիդ եմ կպցնելու, եւ դու կþհամրանաս, եւ դու նորանց համար խրատող մարդ չես լինելու, * որովհետեւ նորանք ապստամբ տուն են։ 27* Եւ ես քեզ հետ խօսելիս կþբանամ քո բերանը, եւ դու նորանց ասես. * Այսպէս է ասում Տէր Եհովան. Լսողը լսէ, զանց անողը զանց անէ, * որովհետեւ նորանք ապստամբ տուն են։

*3.1 Գլ. բ. 8, 9։

*3.3 յայտ. ժ. 9։ Տես Երեմ. ծե. 16։

*3.3 Սաղ. ժթ. 10։ ճժթ. 103։

*3.7 Յովհ. ժե. 20։

*3.7 Գլ. բ. 4։

*3.9 Ես. ծ. 7։ Երեմ. ա. 18։ ժե. 20։ Տես Միք. գ. 8։

*3.9 Երեմ. ա. 8, 17։ Գլ. բ. 6։

*3.11 Գլ. բ. 5, 7։ Հմր. 27։

*3.12 Հմր. 14։ Տես Գլ. ը. 3։ գ Թագ. ժը. 12։ դ Թագ. բ. 16։ Գոր. ը. 39։

*3.14 Հմր. 12։

*3.14 դ Թագ. գ. 15։ Գլ. ա. 3։ ը. 1։ լէ. 1։

*3.15 Յոբ բ. 13։ Սաղ. ճլէ. 1։

*3.17 Գլ. լգ. 7-9։

*3.17 Ես ծբ. 8։ ծզ. 10։ կբ. 6։ Երեմ. զ. 17։

*3.18 Գլ. լգ. 6։ Յովհ. ը. 21, 24։

*3.19 Ես. խթ. 4, 5։ Գոր. ի. 26։

*3.20 Գլ. ժը. 24։ լգ. 12, 13։

*3.22 Հմր. 14։ Գլ. ա. 3։

*3.22 Գլ. ը. 4։

*3.23 Գլ. ա. 28։

*3.23 Գլ. ա. 1։

*3.23 Գլ. ա. 28։

*3.24 Գլ. բ. 2։

*3.25 Գլ. դ. 8։

*3.26 Գլ. իդ. 27։ Ղուկ. ա. 20, 22։

*3.26 Գլ. բ. 5-7։

*3.27 Գլ. իդ. 27։ լգ. 22։

*3.27 Հմր. 11։

*3.27 Հմր. 9, 26։ Գլ. ժբ. 2, 3։