Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նեռի նկարագրութիւնը։ Յորդորների կրկնում և բարեմաղթութիւններ Թեսաղոնիկ…
Նեռի նկարագրութիւնը։ Յորդորների կրկնում և բարեմաղթութիւններ Թեսաղոնիկեցիների համար։
1Աղաչում ենք ձեզ, եղբարք, * մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ * մեր նորա մօտ ժողովուելու համար. 2* Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի։ 3* Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ * եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, * եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ * կորուստի որդին, 4* Այն հակառակորդը որ գոռոզացած է * այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. Մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։ 5Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ։ 6Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի։ 7* Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. Միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։ 8Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը * կ’սատակեցնէ * իր բերանի հոգովը, եւ * կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։ 9* Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ * սուտ նշաններով եւ հրաշքներով. 10Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով * կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, * եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, * որ հաւատան ստութեան. 11Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, * բայց հաւանեցին անօրէնութեանը։ 12* Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած * սկզբիցն * ընտրեց ձեզ փրկութեան համար * Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ. 13Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը * մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։
14Ուրեմն, եղբարք, * հաստատ կացէք, եւ * պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով։ 15* Բայց ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոսը եւ մեր Աստուածը եւ Հայրը, * որ սիրեց մեզ եւ յաւիտենական մխիթարութիւն տուաւ մեզ եւ * բարի յոյս շնորհքով, 16Նա մխիթարէ ձեր սրտերը եւ * հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ։
*2.1 ա Թես. դ. 15։
*2.1 Մատ. իդ. 31։ Մար. ժգ. 27։ ա Թես. դ. 16։
*2.2 Մատ. իդ. 4։ Եփես. ե. 6։ ա Յովհ. դ. 1։
*2.3 Մատ. իդ. 4։ Եփես. ե. 6։
*2.3 ա Տիմ. դ. 1։
*2.3 Դան. է. 25։ ա Յովհ. բ. 18։ Յայտ. ժգ. 11 ևլն։
*2.3 Յովհ. ժէ. 12։
*2.4 Ես. ժգ. 13։ Եզեկ. իը. 2, 6, 9։ Դան. է. 25։ ժա. 36։ Յայտ. ժգ. 6։
*2.4 ա Կոր. ը. 5։
*2.7 ա յովհ. բ. 18։ դ. 3։
*2.8 Դան. է. 10, 11։
*2.8 Յոբ դ. 9։ Ես. ժա. 4։ Ովս. զ. 5։ Յայտ. բ. 16։ ժթ. 15, 20, 21։
*2.8 Գլ. ա. 8, 9։ Եբր. ժ. 27։
*2.9 Յովհ. ը. 41, 44։ Եփես. բ. 2։ Յայտ. ժը. 23։
*2.9 Տես բ Օր. ժգ. 1։ Մատ. իդ. 24։ Յայտ. ժգ. 13։ ժթ. 20։
*2.10 բ Կոր. բ. 15։ դ. 3։
*2.10 Հռովմ. ա. 24 ևլն։ Տես գ Թագ. իբ. 22։ Եզեկ. ժդ. 9։
*2.10 Մատ. իդ. 5, 11։ ա Տիմ. դ. 1։
*2.11 Հռովմ. ա. 32։
*2.12 Գլ. ա. 3։
*2.12 Եփես. ա. 4։
*2.12 ա Թես. ա. 4։
*2.12 Ղուկ. ա. 75։ ա Պետ. ա. 2։
*2.13 Յովհ. ժէ. 22։ ա Թես. բ. 12։ ա Պետ. ե. 10։
*2.14 ա Կոր. ժզ. 13։ Փիլ. դ. 1։
*2.14 ա Կոր. ժա. 2։ Գլ. գ. 6։
*2.15 Գլ. ա. 1, 2։
*2.15 ա Յովհ. գ. 1։ դ. 10։ Յայտ. ա 5։
*2.15 ա Պետ. ա. 3։
*2.16 ա Կոր. ա. 8։ ա Թես. գ. 13։ ա Պետ. ե. 10։