Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ սէրը նորա պատուիրանքների համեմատ գնալն է։ Մոլորեցուցիչներից …

Աստուծոյ սէրը նորա պատուիրանքների համեմատ գնալն է։ Մոլորեցուցիչներից պէտք է հեռու կենալ։

1Երէցը, ընտրեալ * Կիւրիային, եւ նորա որդիներին, * որոնց ես սիրում եմ ճշմարտութիւնով, (եւ ոչ միայն ես, այլ այն ամենն էլ * որ ճշմարտութիւնը ճանաչել են։) 2Այն ճշմարտութեան պատճառովը որ մեզանում մնում է, եւ մեզ հետ կ’լինի յաւիտեան։ 3* Ձեզ հետ լինի շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուած Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ Հօր Որդուցը, * ճշմարտութիւնով եւ սիրով։

4Շատ ուրախացայ որ քո որդիներիցը գտայ * որ ճշմարտութիւնով են գնում, ինչպէս որ հրաման առանք Հօրիցը։ 5Եւ հիմա աղաչում եմ քեզ, * Կիւրիայ, ոչ * իբր թէ մի նոր պատուիրանք եմ գրում քեզ, այլ այն որ սկզբիցն ունէինք, * որ իրար սիրենք։ 6* Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, * որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։ 7* Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք * որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. * նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։ 8Զգոյշ կացէք ձեր անձերին որ * չ’կորցնենք այն որ վաստակեցինք. Այլ որ բոլոր վարձք առնենք։ 9* Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ 10Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ * բարեւ մի տաք նորան։ 11Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։

12* Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չ’կամեցայ թղթով եւ թանաքով գրել. Այլ յոյս ունիմ գալ ձեզ մօտ. Եւ բերանէ բերան խօսել, * որ մեր ուրախութիւնը կատարեալ լինի։ 13* Բարեւ են տալիս քեզ քո ընտրեալ քրոջ որդիքը։

*1.1 Այսինքն՝ տիկինին

*1.1 ա Յովհ. գ. 18։ գ Յովհ. 1։ Հմր. 3։

*1.1 Յովհ. ը. 32։ Գաղ. բ. 5, 14։ գ. 1։ ե. 7։ Կող. ա. 5։ բ Թես. բ. 12։ ա Տիմ. բ. 4։ Եբր. ժ. 26։

*1.3 ա Տիմ. ա. 2։

*1.3 Հմր. 1։

*1.4 գ Յովհ. 3։

*1.5 Այսինքն՝ տիկին

*1.5 ա Յովհ. բ. 7, 8։ գ. 11։

*1.5 Յովհ. ժգ. 34։ ժե. 12։ Եփես.ե. 2։ ա Պետ. դ. 8։ ա Յովհ. գ. 23։

*1.6 Յովհ. ժդ. 15, 21։ ժե. 10։ ա Յովհ. բ. 5։ ե. 3։

*1.6 ա Յովհ. բ. 24։

*1.7 ա Յովհ. դ. 1։

*1.7 ա Յովհ. դ. 2, 3։

*1.7 ա Յովհ. բ. 22։ դ. 3։

*1.8 Գաղ. գ. 4։ Եբր. ժ. 32, 35։

*1.9 ա Յովհ. բ. 23։

*1.10 Հռովմ. ժզ. 17։ ա Կոր. ե. 11։ ժզ. 22։ Գաղ. ա. 8, 9։ բ Տիմ. գ. 5։ Տիտ. գ. 10։

*1.12 գ Յովհ. 13։

*1.12 Յովհ. ժէ. 13։ ա Յովհ. ա. 4։

*1.13 ա Պետ. ե. 13։