Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հոգևոր դէտերի պարտքը։ Աստուծոյ բարութիւնը և արդարութիւնը։ Երուսաղէմի …
Հոգևոր դէտերի պարտքը։ Աստուծոյ բարութիւնը և արդարութիւնը։ Երուսաղէմի կործանման լուրը։ Նոր պատիժների սպառնալիք։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, * խօսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նորանց. * Եթէ մի երկրի վերայ սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մէկ մարդ ընտրէ իր միջիցը եւ նորան իրանց համար * դէտ շինեն. 3Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ. 4Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չþզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. * նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։ 5Նա լսել էր փողի ձայնը եւ չþզգուշացաւ. Նորա արիւնը իր վերայ պիտի լինի. Եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կþազատէր։ 6Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չþհնչեցնէ, եւ ժողովուրդը չþզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. * նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։
7* Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։ 8ես ամբարշտին ասելիս, Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չþխօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. Այն ամբարիշտը կþմեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կþպահանջեմ։ 9Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չþդառնայ, նա իր անօրէնութեան համար կþմեռնէ, բայց դու ազատած կþլինես քո անձը։
10Եւ դու, մարդի որդի, ասիր Իսրայէլի տանը. Դուք այսպէս էք խօսում եւ ասում թէ Մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է, եւ մենք * նորանցով մաշվում ենք. * ուրեմն ինչպէս պիտի ապրենք։ 11Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես * ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ։ Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ * ի՞նչու համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն։
12Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ * Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ * երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։ 13Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ * նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. Նորա բոլոր արդարութիւնը պիտի չþյիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։ 14Բայց * երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ. 15Ամբարիշտը * գրաւը ետ դարձնէ, * յափշտակածը հատուցանէ, * կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. Նա անշուշտ պիտի ապրէ եւ չþպիտի մեռնէ։ 16* Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չþյիշուին. Նա իրաւունք ու արդարութիւն գործեց. Նա անշուշտ պիտի ապրէ։
17* Եւ քո ժողովրդի որդիքը կþասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։ 18* Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։ 19Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։ 20Բայց դուք ասում էք թէ * Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։
21Եւ եղաւ որ * մեր գերութեան տասնեւերկուերորդ տարուայ տասներորդ ամսի հինգին * մէկ ազատուած եկաւ ինձ մօտ Երուսաղէմից ասելով թէ * Քաղաքը կոտրուեցաւ։
22Եւ * Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ այն իրիկունը ազատուածի գալուց առաջ եւ բացաւ իմ բերանը մինչեւ որ նա առաւօտը ինձ մօտ եկաւ, եւ * բերանս բացուեցաւ եւ այլ եւս համր չէի։
23Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 24Մարդի որդի, այս * աւերակների բնակիչները Իսրայէլի երկրի վերայ ասում են թէ՝ * Աբրահամը մէկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը. Իսկ * մենք շատ ենք, երկիրը մեզ կþտրուի իբրեւ ժառանգութիւն։ 25Դորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Դուք արիւնովն էք ուտում եւ * ձեր աչքերը բարձրացնում էք դէպի ձեր կուռքերը եւ արիւն էք թափում. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։ 26Դուք հաստատ կանգանած էք ձեր սրի վերայ, պղծութիւն էք անում, եւ * ձեզանից ամեն մէկը իր ընկերի կնոջը պղծում է. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։ 27Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ * աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները * գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու * քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ 28* Եւ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանայ * նորա զօրութեան հպարտութիւնը. Եւ ամայի պիտի դառնան * Իսրայէլի սարերը որ անց կենող չþլինի։ 29Եւ կþիմանան որ ես եմ Տէրը, երբոր երկիրը ամայի ու ամայացած կþանեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։
30Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը որ խօսակցում են քեզ դէմ պատերի մօտ եւ տների դռներումը եւ * մէկզմէկի հետ խօսում են իրար ասելով. Մէկ եկէք ու լսեցէք թէ ինչ բան կայ դուրս եկած Տիրոջ կողմից։ 31* Եւ նորանք քեզ մօտ կþգան հէնց որ ժողովուրդը եկաւ եւ * քո առաջին կþնստեն իբրեւ իմ ժողովուրդ, եւ կþլսեն քո խօսքերը, բայց նորանց չեն կատարիլ. Այլ * նորանք իրանց բերանովը հաճութիւն ցոյց կþտան, * բայց նորանց սիրտն իրանց ագահութեան քամակիցն է գնում։ 32Եւ ահա դու նորանց համար քաղցր երգի պէս ես՝ գեղեցկաձայն եւ բարեյարմար. Եւ նորանք կþլսեն քո խօսքերը, բայց նորանց կատարողները չեն։ 33* Եւ երբոր սա կþգայ, (ահա պիտի գայ), այն ժամանակ * պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարէ է եղել։
*33.2 Գլ. գ. 11։
*33.2 Գլ. ժդ. 17։
*33.2 բ Թագ. ժը. 24, 25։ դ Թագ. թ. 17։ Հմր. 7։ Ովս. թ. 8։
*33.4 Գլ. ժը. 13։
*33.6 Հմր. 8։
*33.7 Գլ. գ. 17 ևլն։
*33.10 Գլ. իդ. 23։
*33.10 Ես. խթ. 14։ Գլ. լէ. 11։
*33.11 բ Թագ. ժդ. 14։ Գլ. ժը. 23, 32։ Յովհ. գ. 16, 17։ ա Տիմ. բ. 4։ Տիտ. բ. 11։ բ Պետ. գ. 9։
*33.11 Գլ. ժը. 31։
*33.12 Գլ. գ. 20։ ժը. 24, 26, 27։
*33.12 բ Մն. է. 14։
*33.13 Գլ. գ. 20։ ժը. 24։
*33.14 Գլ. գ. 18, 19։ ժը. 27։
*33.15 Գլ. ժը. 7։
*33.15 Ել. իբ. 1, 4։ Ղև. զ. 2, 4, 5։ Թու. ե. 6, 7։ Ղուկ. ժթ. 8։
*33.15 Ղև. ժը. 5։ Գլ. ի. 11, 13, 21։
*33.16 Գլ. ժը. 22։
*33.17 Հմր. 20։ Գլ. ժը. 25, 29։
*33.18 Գլ. ժը. 26, 27։
*33.20 Հմր. 17։ Գլ. ժը. 25, 29։
*33.21 Գլ. ա. 2։
*33.21 Գլ. իդ. 26։
*33.21 դ Թագ. իե. 4։
*33.22 Գլ. ա. 3։
*33.22 Գլ. իդ. 27։
*33.24 Հմր. 27։ Գլ. լզ. 4։
*33.24 Ես. ծա. 2։ Գոր. է. 5։
*33.24 Տես Միք. գ. 11։ Մատ. գ. 9։ Յովհ. ը. 35։
*33.25 Ծն. թ. 4։ Ղև. գ. 17։ է. 26։ ժէ. 10։ ժթ. 26։ բ Օր. ժբ. 16։
*33.25 Գլ. ժը. 6։
*33.26 Գլ. ժը. 6։ իբ. 11։
*33.27 Հմր. 24։
*33.27 Գլ. լթ. 4։
*33.27 Դատ. զ. 2։ ա Թագ. ժդ. 6։
*33.28 Երեմ. խդ. 2, 6, 22։ Գլ. լզ. 34, 35։
*33.28 Գլ. է. 24։ իդ. 21։ լ. 6, 7։
*33.28 Գլ. զ. 2, 3, 6։
*33.30 Ես. իթ. 13։
*33.31 Գլ. ժդ. 1։ ի. 1 ևլն։
*33.31 Գլ. ը. 1։
*33.31 Սաղ. հը. 36, 37։ Ես. իթ. 13։
*33.31 Մատ. ժգ. 22։
*33.33 ա Թագ. գ. 20։
*33.33 Գլ. բ. 5։